× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Երեմիա ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 17 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051521 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526271 1 1 Armenian Western Bible 1853 Երեմիա 17 Պահել գրառումները 1Յուդային մեղքը երկաթէ գրիչով Ու ադամանդի ծայրով գրուած է։ Անոնց սրտին տախտակին վրայ Եւ անոնց սեղաններուն եղջիւրներուն վրայ փորուած է,2Որպէս զի անոնց տղաքը մտքերնին բերեն Անոնց սեղաններն ու անոնց Աստարովթի կուռքերը, Որոնք կանանչ ծառերուն քով բարձր բլուրներու վրայ շինուած էին ։3Ո՛վ իմ լեռս՝ ՝, որ դաշտի մէջ ես, Քու ստացուածքդ, քու բոլոր գանձերդ, Բոլոր սահմաններուդ մէջ մեղքի համար շինուած բարձր տեղերդ Յափշտակութեան պիտի մատնեմ։4Դուն պիտի զրկուիս քու ժառանգութենէդ, որ քեզի տուի։ Անծանօթ երկրի մէջ Քու թշնամիներուդ ծառայ պիտի ընեմ քեզ, Վասն զի իմ բարկութեանս մէջ կրակ մը վառուեցաւ, Որ յաւիտեան պիտի բորբոքի»։5Տէրը այսպէս կ’ըսէ. «Անիծեալ ըլլայ այն մարդը, որ մարդու կ’ապաւինի Ու մարմինը իրեն բազուկ կ’ընէ։ Որուն սիրտը Տէրոջմէն կը խոտորի։6Անիկա անապատի մէջ մոշենիի պէս պիտի ըլլայ Ու երբ աղէկութիւն գայ պիտի չտեսնէ Եւ անապատին այրուած տեղերը, Աղի ու անբնակ երկրի մէջ պիտի բնակի։7«Օրհնեալ ըլլայ այն մարդը, որ Տէրոջը կ’ապաւինի Ու որուն յոյսը Տէրն է։8Անիկա ջուրերուն քով տնկուած ծառի պէս պիտի ըլլայ, Որ իր արմատները գետի քով երկնցնելով՝ Տաքութեան գալը չի տեսներ. Հապա անոր տերեւը կանանչ կ’ըլլայ Ու երաշտութեան տարին նեղութիւն չի քաշեր Ու միշտ պտուղ պիտի տայ»։9Սիրտը ամէն բանէն աւելի խաբեբայ ու խիստ չար է, Զանիկա ո՞վ կրնայ գիտնալ։10«Ես՝ Տէրս՝ միտքը կը քննեմ, Սրտերը կը փորձեմ, Որպէս զի մարդուն՝ իր ճամբաներուն համեմատ Ու իր գործերուն պտուղին համեմատ հատուցում ընեմ»։11Անիրաւութեամբ հարստութիւն դիզողը՝ Իր չածած հաւկիթներով թուխսի նստող կաքաւի պէս է ։ Զանիկա իր օրերուն կիսուն պիտի թողու Ու վերջը անմիտ պիտի ըլլայ։12Մեր սրբարանին տեղը Սկիզբէն փառաւոր ու բարձր աթոռ է։13Ով Տէր՝ Իսրայէլի յոյսը՝ Անոնք, որ քեզ կը թողուն, պիտի ամչնան, Քեզմէ հեռացողները երկրի հողին վրայ պիտի գրուին, Վասն զի Տէրը՝ կեանքի ջուրին աղբիւրը՝ թողուցին։14Ո՛վ Տէր, զիս բժշկէ՛ ու պիտի բժշկուիմ, Զիս փրկէ՛ ու պիտի փրկուիմ. Վասն զի իմ պարծանքս դո՛ւն ես։15Ահա անոնք ինծի կ’ըսեն. «Տէրոջը խօսքը ո՞ւր է. հիմա թող գայ»։16Բայց ես քու ետեւէդ՝ հովիւ ըլլալէն չփախայ Ու չարիքի օրուան չցանկացի, ինչպէս դուն գիտես. Իմ շրթունքներէս ելածը քու առջեւդ էր։17Ինծի արհաւիրք մի՛ ըլլար. Նեղութեանս օրը իմ ապաւէնս դուն ես։18Զիս հալածողները թող ամչնան, բայց ես պիտի չամչնամ. Թող անոնք զարհուրին, բայց ես պիտի չզարհուրիմ. Անոնց վրայ թշուառութեան օրը բեր Եւ զանոնք կրկին կոտորածով կոտորէ։19Տէրը այսպէս ըսաւ ինծի. «Գնա՛ ժողովուրդին որդիներուն դուռը, ուրկէ Յուդայի թագաւորները կը մտնեն ու կ’ելլեն ու Երուսաղէմի դռները կայնէ՛20Եւ անոնց ըսէ՛. ‘Յուդայի թագաւորներ ու բոլոր Յուդա եւ Երուսաղէմի բոլոր բնակիչներ, որ այս դռներէն կը մտնէք, Տէրոջը խօսքին մտիկ ըրէ՛ք. Տէրը այսպէս կ’ըսէ.21Ձեր անձերուն զգուշութիւն ըրէ՛ք եւ շաբաթ օրը բեռ մի՛ վերցնէք ու Երուսաղէմի դռներէն ներս մի՛ բերէք։22Շաբաթ օրը ձեր տուներէն դուրս բեռ մը մի՛ հանէք ու գործ մը մի՛ ընէք. հապա շաբաթ օրը սուրբ պահեցէ՛ք, ինչպէս ձեր հայրերուն պատուիրեցի.23Բայց անոնք մտիկ չըրին ու ականջնին չծռեցին, հապա իրենց պարանոցը խստացուցին, որպէս զի մտիկ չընեն ու խրատ չընդունին։24Իսկ եթէ ուշադրութեամբ ինծի մտիկ ընէք, կ’ըսէ Տէրը ու շաբաթ օրը այս քաղաքին դռներէն ներս բեռ չբերէք ու շաբաթ օրը սուրբ պահէք՝ անոր մէջ բնաւ գործ չընէք,25Այն ատեն Դաւիթին աթոռին վրայ նստող թագաւորներն ու իշխանները, կառքերու ու ձիերու վրայ հեծած, այս քաղաքին դռներէն պիտի մտնեն, իրենք եւ իրենց իշխանները, Յուդայի մարդիկը եւ Երուսաղէմի բնակիչները ու այս քաղաքը յաւիտեան պիտի մնայ։26Եւ Յուդայի քաղաքներէն ու Երուսաղէմի շրջակայ տեղերէն ու Բենիամինի երկրէն եւ դաշտերէն ու լեռներէն ու հարաւէն պիտի գան եւ ողջակէզ ու զոհ եւ հացի ընծայ ու կնդրուկ պիտի բերեն եւ Տէրոջը տունը շնորհակալութեան ընծաներ պիտի բերեն։27Բայց եթէ շաբաթ օրը սուրբ պահելու, շաբաթ օրը բեռ չվերցնելու եւ Երուսաղէմի դռներէն ներս չմտնելու պատուէրին մտիկ չընէք, ես ալ անոր դռներուն մէջ կրակ պիտի վառեմ եւ ան պիտի ուտէ Երուսաղէմի պալատները եւ պիտի չմարի»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Երեմիա 17 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/jeremiah/017.mp3 52 17