× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Երեմիա ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 18 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051521 1 1 : 1 12345678910111213141516171819202122231 1 1 Armenian Western Bible 1853 Երեմիա 18 Պահել գրառումները 1Տէրը Երեմիային ըսաւ.2«Ելի՛ր ու բրուտին տունը իջի՛ր։ Հոն իմ խօսքերս պիտի լսես»։3Ես բրուտին տունը իջայ, որը ճախարակով կը գործէր։4Կաւէ ամանը բրուտին ձեռքին մէջ աւրուեցաւ։ Բրուտն ալ անկէ ուրիշ աման մը շինեց, ինչպէս իրեն հաճելի երեւցաւ։5Եւ Տէրոջը խօսքը ինծի եղաւ՝ ըսելով.6«Միթէ ձեզի՝ այս բրուտին ըրածին պէս ընելու կարող չե՞մ, Ո՛վ Իսրայէլի տուն, կ’ըսէ Տէրը, Ահա ինչպէս է կաւը բրուտին ձեռքին մէջ, Դուք ալ իմ ձեռքիս մէջ այնպէս էք, ո՛վ Իսրայէլի տուն։7Երբ ազգի մը կամ թագաւորութեան մը համար ըսելու ըլլամ Թէ պիտի քակեմ, պիտի փլցնեմ ու պիտի կորսնցնեմ,8Բայց եթէ այն ազգը, որուն վրայով խօսեցայ, իր չարութենէն դառնայ, Ես ալ պիտի չընեմ այն չարիքը, որ մտածեր էի անոր ընել։9Իսկ երբ ազգի մը կամ թագաւորութեան մը համար ըսելու ըլլամ Թէ պիտի շինեմ ու պիտի տնկեմ, բայց10Եթէ անիկա իմ խօսքիս մտիկ չընելով՝ իմ առջեւս չարութիւն ընէ, Ես ալ պիտի չընեմ այն բարիքը, որ խոստացեր էի անոր ընել։11Հիմա Յուդայի մարդիկներուն Ու Երուսաղէմի բնակիչներուն խօսէ՛ ու ըսէ՛. Տէրը այսպէս կ’ըսէ. ‘Ահա ես ձեզի համար չարիք կը պատրաստեմ Ու ձեզի համար ծրագիր մը կը պատրաստեմ։ Հիմա բոլորդ ալ ձեր ճամբաներէն դարձէ՛ք Ու ձեր ճամբաներն ու ձեր գործերը ուղղեցէ՛ք’։12Բայց անոնք կ’ըսեն. ‘Յոյս չկայ, Վասն զի մենք մեր խորհուրդներուն ետեւէն պիտի երթանք Ու բոլորս ալ մեր չար սրտին կամակորութեանը պէս պիտի ընենք’։13Անոր համար Տէրը այսպէս կ’ըսէ. «Հիմա ազգերուն մէջ հարցուցէք, Այսպիսի բան մը ո՞վ լսեր է։ Իսրայէլին կոյսը խիստ սոսկալի բան մը ըրաւ։14Միթէ Լիբանանին ձիւնը արտին վէմէն՝ ՝ կը պակսի՞, Կամ հեռուէն վազող պաղ ջուրերը կը ցամքի՞ն։15Բայց իմ ժողովուրդս զիս մոռցաւ։ Ունայնութիւններու խունկ ծխեցին։ Անոնք իրենց քալած հին ճամբաներուն մէջ մոլորեցան Եւ ուրիշ շաւիղներէ, զարտուղի ճամբաներէ քալեցին։16Ասանկով իրենց երկիրը աւերակ Ու յաւիտենապէս սուլելու ենթակայ ըրին։ Անկէ ամէն անցնողը պիտի զարմանայ Ու գլուխը պիտի շարժէ։17Որպէս թէ արեւելեան հովով՝ Զանոնք թշնամիին առջեւ պիտի ցրուեմ, Անոնց թշուառութեան օրը Անոնց կռնակ պիտի ցուցնեմ եւ ո՛չ թէ՝ երես»։18Այն ատեն ըսին. «Եկէ՛ք, Երեմիային դէմ դաւ լարենք, Վասն զի քահանայէն՝ օրէնք Ու իմաստունէն՝ խորհուրդ Եւ մարգարէէն խօսք պիտի չկորսուի։ Եկէ՛ք, զանիկա լեզուով ջախջախենք Ու անոր ոեւէ խօսքին ականջ չտանք»։19«Ո՛վ Տէր, ինծի ականջ տուր Ու ինծի հետ վէճ ընողներուն ձայնը լսէ՛։20Միթէ աղէկութեան փոխարէն չարիք կը հատուցուի՞։ Բայց անոնք իմ անձիս համար փոս փորեցին։ Յիշէ՛, թէ քու առջեւդ կայնեցայ, Որպէս զի անոնց համար բարեխօսութիւն ընեմ Ու քու բարկութիւնդ անոնցմէ դարձնեմ։21Անոր համար անոնց տղաքները սովի՛ մատնէ Ու զանոնք սուրին ձեռքը յանձնէ՛։ Անոնց կիները անզաւակ ու որբեւարի թող ըլլան Եւ այրերը թող մեռնին Ու երիտասարդները պատերազմի մէջ սուրով թող զարնուին։22Եւ անոնց վրայ յանկարծակի ասպատակող գունդեր բեր։ Անոնց տուներէն աղաղակ թող լսուի։ Վասն զի զիս բռնելու համար փոս փորեցին Եւ իմ ոտքերուս համար ծածուկ որոգայթներ լարեցին։23Ու դուն, ո՛վ Տէր, գիտես անոնց դաւը Ինծի դէմ, զիս մեռցնելու համար։ Անոնց անօրէնութիւնը մի՛ քաւեր Եւ անոնց մեղքը քու առջեւէդ մի՛ ջնջեր, Հապա անոնք քու առջեւդ թող կործանին. Քու բարկութեանդ ատենը անոնց դէմ գործէ»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Երեմիա 18 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/jeremiah/018.mp3 52 18