× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եզեկիել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 13 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647481 1 1 : 1 12345678910111213141516171819202122231 1 1 Armenian Western Bible 1853 Եզեկիել 13 Պահել գրառումները 1Տէրոջը խօսքը ինծի եղաւ՝ ըսելով.2«Որդի՛ մարդոյ, մարգարէութիւն ընող Իսրայէլի մարգարէներուն դէմ մարգարէացի՛ր Ու իրենց սրտէն մարգարէութիւն ընողներուն ըսէ՛. ‘Տէրոջը խօսքը լսեցէ՛ք,3Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. Վա՜յ անզգամ մարգարէներուն, Որոնք իրենց հոգիին ետեւէն կ’երթան Ու բան մը տեսած չեն’։4Քու մարգարէներդ, ո՛վ Իսրայէլ, Աւերակներու մէջ եղող աղուէսներու պէս եղան։5Խրամատը չելաք, Տէրոջը օրը պատերազմի մէջ հաստատ կենալու համար։ Իսրայէլի տունը պարսպով չպատեցիք։6Անոնք ունայն տեսիլք եւ սուտ գուշակութիւն կը տեսնեն Եւ կ’ըսեն թէ ‘Տէրը ըսաւ’, Թէեւ Տէրը զանոնք ղրկած չէ։ Եւ յոյս կու տան թէ իրենց խօսքը պիտի կատարուի։7Միթէ դուք ունայն տեսիլքներ չտեսա՞ք Եւ սուտ գուշակութիւններ չըրի՞ք Ու չըսի՞ք թէ ‘Տէրը խօսեցաւ’, Երբ ես խօսած չէի»։8Անոր համար Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. «Ձեր խօսքին ունայն Ու ձեր տեսիլքին սուտ ըլլալուն համար՝ Ահա ես ձեզի դէմ էմ»։9«Իմ ձեռքս ունայն տեսիլք տեսնող Եւ սուտ գուշակութիւն ընող մարգարէներուն դէմ պիտի ըլլայ։ Անոնք իմ ժողովուրդիս խորհուրդին մէջ պիտի չըլլան, Իսրայէլի տանը գրքին մէջ պիտի չգրուին, Իսրայէլի երկիրը պիտի չմտնեն Ու պիտի գիտնաք թէ ես եմ Տէր Եհովան։10Որովհետեւ անոնք իմ ժողովուրդս կը մոլորեցնեն Եւ ‘Խաղաղութիւն է’՝ կ’ըսեն, երբ խաղաղութիւն չկայ Ու ժողովուրդը պատ կը շինէ Եւ գուշակողները կիրով կը ծեփեն զանիկա։11Այն կիրով ծեփողներուն ըսէ թէ ‘Անիկա պիտի փլչի’. Յորդահոս անձրեւ պիտի գայ Եւ դուք, ո՛վ կարկուտի քարեր, պիտի իյնաք Ու զանիկա մրրկալից հովը պիտի ճեղքէ։12Երբ պատը փլչի, Ձեզի պիտի չըսե՞ն թէ ‘Ո՞ւր է այն ծեփը, որով դուք ծեփեցիք’,13Անոր համար Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Իմ սրտմտութիւնովս մրրկալից հով մը պիտի հանեմ Եւ իմ բարկութիւնովս՝ յորդահոս անձրեւ Ու սրտմտութիւնովս կարկուտի քարեր պիտի գան, Որպէս զի զանիկա բնաջինջ ընեն։14Կիրով ծեփուած պատերնիդ պիտի փլցնեմ, Զանիկա գետնին հաւասար պիտի ընեմ. Անոր հիմը պիտի երեւնայ եւ անիկա պիտի իյնայ, Դուք անոր մէջ բնաջինջ պիտի ըլլաք Ու պիտի գիտնաք թէ ես եմ Տէրը։15Եւ ես իմ սրտմտութիւնս պատին վրայ Ու զանիկա կիրով ծեփողներուն վրայ պիտի թափեմ Ու ձեզի պիտի ըսեմ, ‘Պատը ու զանիկա ծեփողները ոչինչ եղան’,16Այսինքն Իսրայէլի մարգարէները, Որոնք Երուսաղէմի համար մարգարէութիւն կ’ընէին Եւ անոր վրայով խաղաղութեան տեսիլքներ կը տեսնէին, Քանի որ խաղաղութիւն չկար»։17«Եւ դո՛ւն, որդի՛ մարդոյ, երեսդ շտկէ՛ քու ժողովուրդիդ աղջիկներուն դէմ, որոնք իրենց սրտէն մարգարէութիւն կ’ընեն ու անոնց համար մարգարէացիր18Ու ըսէ՛, Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Վա՜յ այն կիներուն, որոնք ամէն թեւերու տակ մոգական բարձ կը կարեն եւ ամէն հասակի մարդոց գլուխներուն լաչակներ կը շինեն, որպէս զի հոգիներ որսան’։ Միթէ դուք իմ ժողովուրդիս հոգիները որսալով ձեր հոգիները պիտի ապրեցնէ՞ք։19Ժողովուրդին առջեւ զիս կ’անարգէք բուռ մը գարիի եւ պատառ մը հացի համար։ Կը մեռցնէք անձեր, որոնք մահապարտ չէին։ Կ’ապրեցնէիք անձեր, որոնք ապրելու չէին։ Իմ ժողովուրդիս առջեւ սուտ կը խօսիք, որը կ’ախորժի սնոտաբանութիւն լսելէ’։20Ատոր համար Տէր Եհովան այսպէս կ’ըսէ. ‘Ահա ես ձեր բարձերուն դէմ եմ, որոնցմով դուք հոգիները կ’որսաք թռչուններու պէս եւ զանոնք ձեր թեւերէն պիտի պատռեմ ու այն հոգիները պիտի արձակեմ, որոնք դուք կ՛որսաք թռչուններու պէս՝ ՝21Եւ ձեր լաչակները պիտի պատռեմ ու իմ ժողովուրդս ձեր ձեռքէն պիտի ազատեմ ու անգամ մըն ալ ձեր ձեռքին մէջ որս պիտի չըլլան ու պիտի գիտնաք թէ ես եմ Տէրը’։22Վասն զի դուք արդարին սիրտը ձեր սուտերովը տրտմեցուցիք, որ ես չէի տրտմեցուցած ու ամբարշտին ձեռքը ուժովցուցիք, որպէս զի չար ճամբայէն չդառնայ ու ապրի։23Անոր համար անգամ մըն ալ ունայն տեսիլք պիտի չտեսնէք եւ գուշակութիւն պիտի չընէք ու իմ ժողովուրդս ձեր ձեռքէն պիտի ազատեմ եւ պիտի գիտնաք թէ ես եմ Տէրը»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եզեկիել 13 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/ezekiel/013.mp3 48 13