× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եբրայեցիներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 7 123456789101112131 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627281 1 1 Armenian Western Bible 1853 Եբրայեցիներ 7 Պահել գրառումները 1Մելքիսեդեկը Սաղէմի թագաւորն էր, Բարձրեալն Աստուծոյ քահանան՝ որ Աբրահամը դիմաւորեց՝ երբ անիկա թագաւորներուն կոտորածէն կը դառնար ու օրհնեց զանիկա։2Աբրահամ ալ անոր տասանորդ տուաւ իր ստացուածքէն. որուն անունը նախ՝ Արդարութեան թագաւոր կը թարգմանուի, ետքը՝ Սաղէմի թագաւոր՝ որ է Խաղաղութեան թագաւոր,3Առանց հօր, առանց մօր, ազգահամար չունեցող, որուն ո՛չ օրերուն սկիզբը կայ, ո՛չ ալ կեանքին վախճանը եւ Աստուծոյ Որդիին նման ըլլալով, կը կենայ ու կը մնայ միշտ քահանայ։4Արդ՝ նայեցէ՛ք թէ որչա՜փ մեծ մէկն էր անիկա, որուն Աբրահամ նահապետն ալ տասանորդ տուաւ աւարէն։5Ղեւիին որդիներէն եղողները, որոնք քահանայութիւն կ’առնեն, պատուէր ունին որ ժողովուրդէն տասանորդ առնեն օրէնքին համեմատ, այսինքն իրենց եղբայրներէն. թէպէտեւ անոնք Աբրահամին երանքէն ելեր են.6Բայց անիկա, որուն ազգահամարը անոնցմէ չէր, Աբրահամէն տասանորդ առաւ ու օրհնեց զանիկա՝ որ խոստումներ առած էր։7Սակայն անհակառակելի բան մըն է, որ պզտիկը մեծէն կ’օրհնուի։8Հոս՝ մահկանացու մարդիկ տասանորդ կ’առնեն, բայց հոն՝ անիկա կ’առնէ, որուն համար վկայուած է թէ կենդանի է։9Կրնայ ըսուիլ թէ Ղեւին ալ, որ տասանորդ կ’առնէ, Աբրահամին ձեռքով տասանորդ տուաւ.10Վասն զի տակաւին իր հօրը երանքն էր, երբ Մելքիսեդեկ զանիկա դիմաւորեց։11Արդ՝ եթէ կատարելութիւնը Ղեւտացիներու քահանայութեան ձեռքով ըլլար, (որովհետեւ ժողովուրդը անոր ատենը օրէնքին տակ դրուեցաւ,) ալ ի՞նչ պէտք էր որ Մելքիսեդեկի կարգին պէս ուրիշ քահանայ մը ելլէ ու չըսուի Ահարոնի կարգին պէս։12Արդ՝ քահանայութիւնը փոխուելուն պէս՝ հարկ էր որ օրէնքն ալ փոփոխութիւն կրէր։13Եւ իրաւ եղաւ, վասն զի ան՝ որուն համար այսպէս կ’ըսուի, ուրիշ ցեղի կը պատկանէր եւ որմէ ոչ մէկը սեղանին մօտեցաւ.14Քանզի յայտնի է թէ Յուդայի ցեղէն յառաջ եկաւ մեր Տէրը։ Այդ ցեղին մասին Մովսէս բան մը չըսաւ քահանայութեան համար։15Ու ա՛լ աւելի յայտնի է որ փոխուեցաւ, քանի որ Մելքիսեդեկի նմանութիւնովը ուրիշ քահանայ մը ելաւ,16Որ ո՛չ թէ մարմնաւոր պատուէրին պէս եղաւ, հապա անվախճան կեանքին զօրութեանը պէս։17Վասն զի կը վկայէ. «Դուն յաւիտեան քահանայ ես Մելքիսեդեկի կարգին պէս»։18Քանզի առաջին պատուէրը կը խափանուի իր տկարութեանը ու անշահեկանութեանը համար,19(Վասն զի օրէնքը բա՛ն մը կատարեալ չըրաւ,) եւ անոր տեղ բերուեցաւ լաւագոյն յոյս մը՝ որով Աստուծոյ կը մօտենանք։20Որքան որ Յիսուս ոչ թէ առանց երդումի քահանայ եղաւ, (վասն զի անոնք առանց երդումի քահանայ եղած են.21Բայց ասիկա երդումով՝ անոր ձեռքով որ իրեն ըսաւ. «Տէրը երդում ըրաւ ու պիտի չզղջայ, Դուն յաւիտեան քահանայ ես Մելքիսեդեկի կարգին պէս»,)22Այնքան աւելի աղէկ ուխտի մը երաշխաւոր եղաւ Յիսուս։23Շատ քահանաներ եղած են, քանի որ մահը արգելք եղած է, որ անոնք շարունակ քահանայ մնան։24Բայց ասիկա յաւիտենական ըլլալուն համար, իր քահանայութիւնը անանցանելի է։25Ուստի բոլորովին կարող ալ է ապրեցնելու զանոնք, որ իրմով Աստուծոյ կու գան. որովհետեւ ինք միշտ կենդանի է անոնց բարեխօս ըլլալու համար։26Վասն զի մեզի ճիշդ այսպիսի քահանայապետ մը կը վայլէր, սուրբ, անմեղ, անարատ, մեղաւորներէն զատուած ու երկնքէն վեր բարձրացած,27Որուն ամէն օր հարկաւոր չէ՝ ինչպէս միւս քահանայապետներուն՝ նախ իր մեղքերուն համար պատարագ մատուցանել ու ետքը ժողովուրդին մեղքերուն համար. վասն զի ինք մէկ անգամ ըրաւ ասիկա՝ իր անձը պատարագ մատուցանելով։28Վանս զի օրէնքը տկարութիւնով պաշարուած մարդիկը քահանայապետ կը կարգէ, բայց երդումին խօսքը՝ որ օրէնքէն յետոյ էր, Որդին՝ որ յաւիտեան կատարեալ է։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եբրայեցիներ 7 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/hebrews/007.mp3 13 7