× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եզեկիել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 1 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647481 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627281 1 1 Armenian Western Bible 1853 Եզեկիել 1 Պահել գրառումները 1Երեսուներորդ տարուան չորրորդ ամսուան հինգին, երբ ես գերիներուն հետ Քոբար գետին քովն էի, երկինքը բացուեցաւ ու Աստուծոյ տեսիլքները տեսայ։2Ամսուան հինգերորդ օրը (Յովաքին թագաւորին գերութեանը հինգերորդ տարին), Քաղդէացիներու երկրին մէջ,3Քոբար գետին քով, Բուզիի որդիին Եզեկիէլ քահանային յայտնապէս Տէրոջը խօսքը եղաւ եւ հոն, անոր վրայ Տէրոջը ձեռքը եղաւ։4Տեսայ թէ հիւսիսային կողմէն մրրկալից հով, մեծ ամպ ու բռնկած կրակ կու գար, որուն բոլորտիքը պայծառութիւն կար ու կրակին մէջէն, ոսկեպղնձի նմանութիւն մը կ’երեւնար ։5Անոր մէջ չորս կենդանիի կերպարանք կար։ Անոնց երեւոյթը այսպէս էր։ Անոնք մարդու կերպարանք ունէին։6Ամէն մէկը չորս երես եւ չորս թեւ ունէր։7Անոնց ոտքերը շիտակ ոտքեր էին։ Անոնց ոտքերուն թաթը զուարակի ոտքին թաթին պէս էր ու փայլուն պղնձի պէս կը փայլէին։8Անոնց չորս կողմերը անոնց թեւերուն տակ մարդու ձեռքեր կային։ Չորսն ալ երեսներ ու թեւեր ունէին։9Անոնց թեւերը իրարու կցուած էին։ Անոնք երթալու ատեննին չէին դառնար։ Ամէն մէկը շիտակ յառաջ կ’երթար։10Անոնց երեսներուն ձեւը այսպէս էր ։ Չորսն ալ մարդու երես ունէին։ Աջ կողմէն առիւծի երես, չորսն ալ ձախ կողմէն եզի երես, չորսն ալ արծիւի երես ունէին։11Անոնց երեսները այսպէս է ին։ Անոնց թեւերը վերէն կը տարածուէին։ Երկուքը իրարու կցուած էին ու երկուքը անոնց մարմինը կը ծածկէին։12Ամէն մէկը շիտակ յառաջ կ’երթար։ Ոգին ուր որ երթալու ըլլար՝ անոնք հոն կ’երթային։ Գացած ատեննին չէին դառնար։13Եւ կենդանիներուն կերպարանքը, անոնց երեւոյթը, կրակի վառած կայծերու պէս՝ ջահերուն երեւոյթին պէս էր, որ կենդանիներուն մէջտեղը կը պտըտէր։ Այն կրակը լուսափայլ էր ու կրակէն փայլակներ կ’ելլէին։14Կենդանիները փայլակի երեւոյթով կը վազէին ու կը դառնային։15Կենդանիներուն նայեցայ եւ ահա գետնին վրայ, կենդանիներուն՝ ամէն մէկուն քով՝ չորս երեսով անիւ մը կար։16Աիւներուն երեւոյթը ու անոնց շինուածքը ոսկեքարի կը նմանէին։ Չորսին ձեւը նոյնն էր։ Անոնց երեւոյթը ու շինուածքը այնպէս էր, որպէս թէ անիւ անիւի մէջ եղած ըլլար։17Գացած ատեննին իրենց չորս կողմերուն վրայ կ’երթային, աջ կամ ձախ կողմը չէին դառնար։18Անոնց շրջանակները բարձր ու ահեղ էին։ Չորսին ալ շրջանակները ամէն կողմէն աչքերով լեցուն էին։19Երբ կենդանիները երթային, անիւներն ալ անոնց քովէն կ’երթային։ Երբ կենդանիները երկրի երեսէն վերնային, անիւներն ալ կը վերնային։20Ոգին ուր որ երթալու ըլլար, անոնք հոն, ոգիին գացած տեղը կ’երթային։ Անիւներն ալ անոնց հետ մէկտեղ կը վերնային. քանզի անիւներուն մէջ կենդանիներուն ոգին կար։21Երբ անոնք երթային, ասոնք ալ կ’երթային ու երբ անոնք կենային, ասոնք ալ կը կենային ու երբ անոնք երկրի երեսէն վերնային, անոնք ալ անոնց հետ կը վերնային. քանզի անիւներուն մէջ կենդանիներուն ոգին կար։22Կենդանիներուն գլխուն վրայ՝ երկնքի հաստատութեանը նմանութիւնը վերէն անոնց գլուխներուն վրայ տարածուած էր լուսափայլ ակնվանիի նման։23Եւ այն հաստատութեանը տակ՝ անոնց թեւերը իրարու կողմ կը շտկուէին։ Ամէն մէկը մէկ կողմէն իր մարմինը ծածկող երկու թեւ ունէր։ Ամէն մէկը միւս կողմէն իր մարմինը ծածկող երկու թեւ ունէր։24Ու երբ կ’երթային, անոնց թեւերուն ձայնը լսեցի՝ շատ ջուրերու ձայնի պէս, Ամենակարողին ձայնին պէս, աղմուկի ձայնի ու բանակի ձայնի պէս։ Երբ կը կենային, իրենց թեւերը կ’իջեցնէին։25Երբ անոնք կը կենային ու թեւերնին կ’իջեցնէին, անոնց գլխուն վրայի հաստատութենէն ձայն մը կ’ելլէր։26Եւ անոնց գլխուն վրայի հաստատութենէն վեր, շափիւղայ քարի երեւոյթով աթոռի նմանութիւն մը կար։ Այն աթոռի նմանութեանը վրայ մարդու կերպարանքով նմանութիւն մը կար։27Անոր մէջքին երեւոյթէն վեր ոսկեպղնձի նման՝ բոլորտիքը ու ներսը կրակի նմանութեան պէս տեսայ ու մէջքին երեւոյթէն վար կրակի նմանութեան պէս տեսայ, որ պայծառութեամբ շրջապատուած էր։28Ինչպէս է անձրեւոտ օրը ամպի մէջ եղող ծիածանի երեւոյթը, այնպէս էր այն շրջապատուած պայծառութեանը երեւոյթը։ Ասիկա Տէրոջը փառքին նմանութեանը երեւոյթն էր։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եզեկիել 1 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/ezekiel/001.mp3 48 1