× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Kabardian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Tibetian Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Սունդաներեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Madurese Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Bagri Bhilali Bodo Braj Tulu Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Mazanderani Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Dagbani Edo Kituba Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Լեւիտիկոս ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 19 1234567891011121314151617181920212223242526271 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233343536371 1 1 Armenian Western Bible 1853 Լեւիտիկոս 19 Պահել գրառումները 1Եւ Տէրը խօսեցաւ Մովսէսին՝ ըսելով.2«Խօսէ՛ Իսրայէլի որդիներուն բոլոր ժողովուրդին ու ըսէ՛ անոնց. ‘Դուք սուրբ եղէք, քանզի ես, ձեր Եհովա Աստուածը, սուրբ եմ’։3Ամէն մարդ իր մայրն ու իր հայրը պէտք է յարգէ եւ իմ շաբաթներս պէտք է պահէք։ Ես եմ Տէրը՝ ձեր Աստուածը։4Կուռքերուն մի՛ դառնաք եւ ձեզի ձուլածոյ աստուածներ մի՛ շինէք։ Ես եմ Տէրը՝ ձեր Աստուածը։5Եթէ խաղաղութեան զոհ մատուցանէք Տէրոջը, այնպէս մատուցանեցէք, որ ընդունելի ըլլայ։6Զոհը մատուցուած օրը եւ հետեւեալ օրն ալ կրնայ ուտուիլ, իսկ երրորդ օրուան մնացածը կրակով պէտք է այրուի։7Եւ եթէ երրորդ օրը անկէ ուտուելու ըլլայ, անիկա պիղծ է, պիտի չընդունուի։8Եւ զայն ուտողը իր անօրէնութիւնը պիտի կրէ, վասն զի Տէրոջը սուրբ բանը պղծեց, ուստի այն անձը իր ժողովուրդէն պէտք է կորսուի։9Երբ ձեր երկրին հունձքը հնձէք՝ արտին եզերքը լման մի՛ հնձէք ու հունձքէն ինկած հասկերը մի՛ հաւաքէք։10Ձեր այգիին ճռաքաղ մի՛ ընէք, այսինքն՝ այգիին մէջ մնացած ողկոյզները մի՛ քաղէք, զանոնք աղքատին ու օտարականին համար թողուցէք։ Ես եմ Տէրը՝ ձեր Աստուածը։11Գողութիւն մի՛ ընէք. սուտ մի՛ խօսիք եւ իրար մի՛ խաբէք։12Եւ իմ անունովս սուտ տեղը երդում մի՛ ընէք ու ձեր Աստուծոյն անունը մի՛ պղծէք։ Ես եմ Տէրը։13Քու դրացիիդ զրկանք մի՛ ըներ եւ յափշտակութիւն մի՛ ըներ. վարձքով բանողին օրական վարձքը մէկ գիշեր մինչեւ առտու թող ձեր քով չմնայ։14Խուլին մի՛ հայհոյէք ու կոյրին առջեւ խոչնդոտ մի՛ դնէք, հապա ձեր Աստուծմէն վախցէ՛ք։ Ես եմ Տէրը։15Դատաստանի մէջ անիրաւութիւն մի՛ ընէք. աղքատին աչառութիւն մի՛ ընէք եւ մեծը մի՛ շողոքորթէք. ձեր դրացին արդարութիւնով դատեցէ՛ք։16Ձեր ժողովուրդին մէջ չարախօսութիւն ընելու մի՛ պտըտիք. ձեր ընկերին արիւնը մի՛ մտնէք. Ես եմ Տէրը։17Եղբայրդ քու սրտիդ մէջ մի՛ ատեր. քու դրացիդ անպատճառ յանդիմանէ՛, որպէս զի անոր համար մեղք չկրես։18Վրէժ մի՛ առներ եւ քու ժողովուրդիդ որդիներուն դէմ ոխ մի՛ պահեր, հապա քու ընկերդ քու անձիդ պէս սիրէ՛։ Ես եմ Տէրը։19Իմ կանոններս պահեցէ՛ք. քու անասունիդ մէկ տեսակը ուրիշ տեսակի հետ զուգաւորել մի՛ տար. քու արտիդ մէջ զանազան սերմ մի՛ ցաներ եւ երկու նիւթէ գործուած այլախառն հանդերձ մի՛ հագնիր։20Եթէ մէկը գերի կնոջ մը հետ պառկելով զուգաւորութիւն ընէ ու անիկա մէկու մը նշանուած ըլլայ, բայց դեռ փրկուած չըլլայ, ոչ ալ անոր ազատութիւն տրուած ըլլայ, անոնք պէտք է հարցաքննուին. անոնք պիտի չմեռցուին, վասն զի կինը ազատ չէր։21Բայց մարդը իր յանցանքին պատարագը Տէրոջը թող բերէ վկայութեան խորանին դուռը, խոյ մը յանցանքի պատարագի համար։22Քահանան յանցանքի պատարագին խոյովը Տէրոջը առջեւ քաւութիւն թող ընէ անոր իր ըրած մեղքին համար եւ անոր ըրած մեղքը թող ներուի իրեն։23Երբ այն երկիրը մտնէք ու ամէն տեսակ ծառեր տնկէք՝ պտուղը ուտելու համար, այն ատեն անոր պտուղը չթլփատուածի պէս անմաքուր պէտք է սեպէք. անիկա ձեզի երեք տարի չթլփատուածի պէս սեպուելով պէտք չէ ուտուի։24Եւ չորրորդ տարին անոր բոլոր պտուղը Տէրը փառաւորելու համար սուրբ պիտի ըլլայ։25Բայց հինգերորդ տարին անոր պտուղը կրնաք ուտել, որպէս զի իր արդիւնքը ձեզի համար աւելցնէ։ Ես եմ Տէրը՝ ձեր Աստուածը։26Միսը արիւնով մի՛ ուտէք. մի՛ հմայէք եւ գուշակութիւն մի՛ ընէք։27Ձեր գլուխներուն եզերքի մազերը մի՛ կտրէք ու ձեր մօրուքին եզերքը մի՛ աւրէք։28Եւ մէկուն սուգին համար ձեր մարմնին վրայ կտրածներ մի՛ ընէք ու ձեր վրայ գրի նշան մի՛ ընէք։ Ես եմ Տէրը։29Աղջիկդ պոռնիկ ընելով մի՛ պղծեր, որպէս զի երկիրը պոռնկութեան մէջ չիյնայ ու երկիրը չարութիւնով չլեցուի։30Իմ շաբաթներս պահեցէ՛ք ու իմ սրբարանս յարգեցէ՛ք։ Ես եմ Տէրը։31Վհուկներուն մի՛ նայիք եւ հմայողներուն բան մի՛ հարցնէք, որպէս զի անոնցմով չպղծուիք։ Ես եմ Տէրը՝ ձեր Աստուածը։32Մազը ճերմկածին առջեւ ոտքի ելի՛ր եւ ծերը պատուէ՛ ու քու Աստուծմէդ վախցի՛ր։ Ես եմ Տէրը։33Եթէ օտարական մը ձեր երկրին մէջ ձեր քով պանդխտանալու ըլլայ, մի՛ նեղէք զանիկա։34Ձեր քով պանդխտացող օտարականը ձեր երկրին բնիկին պէս թող ըլլայ ձեզի եւ քու անձիդ պէս սիրէ՛ զանիկա, վասն զի դուք ալ Եգիպտոսի երկրին մէջ օտարական էիք։ Ես եմ Տէրը՝ ձեր Աստուածը։35Դատաստանի մէջ անիրաւութիւն մի՛ ընէք. կանգունի մէջ, կշիռքի մէջ ու չափի մէջ ալ։36Ձեր կշիռքները լման, ձեր կշիռքի քարերը լման, ձեր արդուն լման ու հիմէնը լման թող ըլլայ։ Ձեզ Եգիպտոսէն հանող Տէրը՝ ձեր Աստուածը՝ ես եմ։37Ուստի իմ բոլոր կանոններս ու իմ բոլոր կարգադրութիւններս պահեցէ՛ք եւ կատարեցէ՛ք զանոնք։ Ես եմ Տէրը»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Լեւիտիկոս 19 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/leviticus/019.mp3 27 19