× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 նշագծել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 5 123456789101112131415161 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142431 1 1 Armenian Western Bible 1853 նշագծել 5 Պահել գրառումները 1Գացին ծովուն անդիի կողմը՝ Գադարացիներուն երկիրը։2Երբ ինք նաւէն ելաւ, գերեզմաններէն ելած մարդ մը պատահեցաւ իրեն, որ պիղծ ոգի ունէր,3Որուն բնակած տեղն ալ գերեզմաններուն մէջ էր ու շղթայով ալ մէկը չէր կրնար զանիկա կապել,4Որովհետեւ շատ անգամ ոտնակապերով եւ շղթաներով կապուեր էր, բայց անիկա շղթաները կտրեր ու ոտնակապերը կոտրտեր էր եւ մէ՛կը չէր կրնար զանիկա նուաճել։5Միշտ գիշեր ու ցորեկ գերեզմաններուն ու լեռներուն մէջ՝ ՝ կը կանչուըռտէր ու իր մարմինը քարերով կը ճեղքռտէր։6Երբ հեռուէն Յիսուսը տեսաւ, վազեց ու երկրպագութիւն ըրաւ անոր7Եւ մեծ ձայնով մը աղաղակեց ու ըսաւ. «Դուն ինծի հետ ի՞նչ բան ունիս, Յիսո՛ւս, Որդի Բարձրեալ Աստուծոյ, քեզ Աստուծմով կ’երդմնցնեմ, զիս մի՛ տանջեր»։8(Քանզի կ’ըսէր անոր. ‘Պի՛ղծ ոգի, ելիր այդ մարդէն’։)9Յիսուս անոր հարցուց. «Անունդ ի՞նչ է»։ Ան ալ ըսաւ. «Իմ անունս Լէգէոն է, վասն զի շատուոր ենք»։10Եւ շատ կ’աղաչէին անոր՝ որ զիրենք այն երկրէն դուրս չղրկէ։11Հոն լերանը մօտ խոզերու մեծ երամակ մը կար՝ որ կ’արածէին։12Բոլոր դեւերը աղաչեցին անոր ու ըսին. «Մեզ խոզերուն ղրկէ, որպէս զի անոնց մէջ մտնենք»։13Յիսուս հրաման տուաւ անոնց։ Երբ պիղծ ոգիները ելան, խոզերուն մէջ մտան եւ երամակը գահավէժ տեղէն ծովը վազեց, (երկու հազարի չափ կային,) ու ծովուն մէջ խեղդուեցան։14Խոզարածները փախան ու պատմեցին՝ քաղաքը ու ագարակները եւ մարդիկ եկան տեսնելու՝ թէ ի՛նչ է եղած։15Եկան Յիսուսի քով, տեսան դիւահարը, որ լէգէոն ունէր, որ հագուած ու խելքը վրան եկած նստեր էր ու վախցան։16Անոնք որ տեսեր էին, պատմեցին անոնց թէ ի՞նչ եղաւ դիւահարին, նաեւ խոզերուն։17Անոնք ալ աղաչեցին Յիսուսին, որպէս զի իրենց սահմաններէն երթայ։18Երբ անիկա նաւը մտաւ, դիւահարը կ’աղաչէր անոր՝ որ անոր հետ երթայ,19Բայց Յիսուս թող չտուաւ, հապա ըսաւ անոր. «Գնա քու տունդ, քու ընտանիքիդ ու պատմէ թէ Տէրը ինչպէս ողորմեցաւ քեզի»։20Ան ալ գնաց եւ սկսաւ Դեկապոլիսի մէջ պատմել ինչ որ Յիսուս իրեն ըրաւ։ Ամէնքը կը զարմանային։21Երբ Յիսուս նաւով նորէն ծովուն անդիի կողմը անցաւ, շատ բազմութիւն ժողվուեցաւ անոր քով եւ ինք ծովեզերքն էր։22Ժողովրդապետներէն մէկը եկաւ, որուն անունը Յայրոս էր։ Երբ տեսաւ Յիսուսը, անոր ոտքը ինկաւ,23Աղաչեց անոր ու ըսաւ. «Իմ աղջիկս մեռնելու մօտ է, եկո՛ւր, անոր վրայ ձեռք դիր, որպէս զի ազատի ու պիտի ապրի»։24Ան ալ գնաց անոր հետ ու շատ բազմութիւն իր ետեւէն կ’երթային ու կը նեղէին զինք։25Կին մը, որ տասներկու տարի արիւնի տեռատեսութեան մէջ էր26Ու շատ նեղութիւն կրած էր շատ բժիշկներէ եւ իր բոլոր ունեցածը վատներ էր ու օգուտ մը չէր գտեր, հապա ալ աւելի սաստկացեր էր,27Երբ Յիսուսի վրայով լսեց, ետեւէն եկաւ բազմութեանը մէջ ու անոր հանդերձին դպաւ.28Քանզի կ’ըսէր. «Եթէ միայն անոր հանդերձներուն դպչիմ, պիտի բժշկուիմ»։29Շուտ մը իր արիւնին աղբիւրը ցամքեցաւ ու իր մարմնին մէջ իմացաւ թէ տանջանքէն բժշկուեցաւ։30Եւ Յիսուս գիտցաւ թէ զօրութիւն մը իրմէ ելաւ, դարձաւ բազմութեան ու ըսաւ. «Ո՞վ դպաւ իմ հանդերձներուս»։31Աշակերտները ըսին իրեն. «Կը տեսնես թէ բազմութիւնը քեզ կը նեղէ ու կ’ըսես թէ՝ ‘Ո՞վ ինծի դպաւ’»։32Յիսուս իր բոլորտիքը նայեցաւ, որպէս զի այս բանը ընողը տեսնէ։33Կինը վախցաւ ու դողաց, վասն զի գիտէր թէ իրեն ի՛նչ եղաւ եւ եկաւ՝ անոր առջեւ ինկաւ ու բոլոր բաները շիտկէ շիտակ ըսաւ անոր։34Յիսուս ըսաւ անոր. «Ա՛ղջիկ, քու հաւատքդ քեզ բժշկեց. գնա խաղաղութեամբ եւ բժշկուի՛ր քու տանջանքէդ»։35Երբ ինք դեռ կը խօսէր, ժողովրդապետին տունէն ոմանք եկան ու ըսին. «Աղջիկդ մեռաւ, ալ ինչո՞ւ վարդապետը կը յոգնեցնես»։36Իսկ Յիսուս ըսուած խօսքը լսելուն պէս ժողովրդապետին ըսաւ. «Մի՛ վախնար, միայն հաւատա»։37Եւ մէկը թող չտուաւ որ իրեն հետ երթայ, միայն Պետրոսն ու Յակոբոսը եւ Յակոբոսին եղբայրը՝ Յովհաննէսը։38Ժողովրդապետին տունը հասնելով՝ տեսաւ սաստիկ լացողներ ու լսեց աղաղակներ։39Ներս մտնելով՝ ըսաւ անոնց. «Ինչո՞ւ խռովեր էք ու կու լաք. մանուկը մեռած չէ, հապա կը քնանայ»։40Ոմանք ծաղր կ’ընէին զանիկա. բայց ինք ամէնքը դուրս հանելով՝ իրեն հետ առաւ մանուկին հայրն ու մայրը եւ զանոնք որ իրեն հետ էին ու մտաւ հոն՝ ուր մանուկը պառկած էր։41Մանուկին ձեռքէն բռնելով՝ ըսաւ անոր. «Տալի՛թա, կո՛ւմի». որ կը թարգմանուի՝ «Աղջի՛կ, (քեզի կ’ըսեմ,) ելիր»։42Իսկոյն աղջիկը ոտքի ելաւ ու կը քալէր, վասն զի տասներկու տարեկան էր. տեսնողները շատ ապշեցան։43Յիսուս սաստիկ պատուէր տուաւ անոնց՝ որ մա՛րդ չգիտնայ այս բանը ու ըսաւ, որ անոր ուտելիք տան։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 նշագծել 5 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/mark/005.mp3 16 5