× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ելից ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 18 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839401 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526271 1 1 Armenian Western Bible 1853 Ելից 18 Պահել գրառումները 1Մովսէսին աները՝ Մադիամի քուրմը Յոթոր՝ լսեց այն ամէնը, որ Աստուած ըրաւ Մովսէսին ու իր Իսրայէլ ժողովուրդին եւ թէ Տէրը Եգիպտոսէն հանեց Իսրայէլը։2Մովսէսին աները՝ Յոթոր՝ առաւ Մովսէսին կինը Սեպփօրան, զանիկա ետ ղրկելէն ետքը3Եւ անոր երկու որդիները՝ որոնց մէկուն անունը Գերսամ էր. վասն զի ինք ըսեր էր. ‘Օտար երկրի մէջ պանդուխտ եմ’4Եւ միւսին անունը Եղիազար էր, վասն զի ըսեր էր. ‘Իմ հօրս Աստուածը իմ օգնականս էր, որ զիս Փարաւոնին սուրէն ազատեց’։5Մովսէսին աները՝ Յոթոր՝ անոր որդիներուն ու անոր կնոջը հետ եկաւ Մովսէսին՝ դէպի անապատը՝ ուր անիկա բանակ դրեր էր Աստուծոյ լերանը քով։6Եւ իմացուց Մովսէսին՝ ըսելով. «Ե՛ս, քու աներդ Յոթոր, քեզի կու գամ, նաեւ քու կինդ իր երկու որդիները իմ հետս»։7Մովսէս իր աները դիմաւորելու գնաց եւ անոր խոնարհութիւն ըրաւ ու համբուրեց զանիկա եւ իրարու ողջութիւն հարցուցին ու վրանը մտան։8Մովսէս իր աներոջ պատմեց այն ամէնը, որ Տէրը ըրաւ Փարաւոնին ու Եգիպտացիներուն՝ Իսրայէլին համար եւ ճամբուն մէջ բոլոր իրենց քաշած նեղութիւններն ու Տէրոջը զիրենք ազատելը։9Եւ Յոթոր ուրախացաւ բոլոր բարութիւններուն համար, որոնք Տէրը ըրաւ Իսրայէլին, փրկելով զանոնք Եգիպտացիներուն ձեռքէն։10Եւ Յոթոր ըսաւ. «Օրհնեալ ըլլայ Տէրը, որ ազատեց ձեզ Եգիպտացիներուն ձեռքէն ու Փարաւոնին ձեռքէն. վասն զի ազատեց իր ժողովուրդը Եգիպտացիներուն ձեռքին տակէն։11Հիմա գիտեմ թէ Եհովա բոլոր աստուածներէն մեծ է. քանզի ինչ բանի մէջ որ կը հպարտանային, անոնցմէ վեր երեւցաւ »։12Մովսէսին աները՝ Յոթոր՝ ողջակէզ ու զոհեր բերաւ Աստուծոյ եւ Ահարոն ու Իսրայէլի բոլոր ծերերը Մովսէսին աներոջ հետ Աստուծոյ առջեւ հաց ուտելու եկան։13Հետեւեալ օրը Մովսէս ժողովուրդը դատելու նստաւ։ Ժողովուրդը առաւօտէն մինչեւ իրիկուն Մովսէսին քով կայնեցաւ։14Մովսէսին աները երբ տեսաւ ինչ կ’ընէր Մովսէս ժողովուրդին, ըսավ. «Ի՞նչ է այս բանը, որ դուն կ’ընես ժողովուրդին. ինչո՞ւ դուն մինակ կը նստիս ու բոլոր ժողովուրդը առաւօտէն մինչեւ իրիկուն քու քովդ կը կայնի»։15Մովսէս ըսաւ իր աներոջ. «Քանզի ժողովուրդը կու գայ ինծի՝ Աստուծմէ դատաստան հարցնելու։16Երբ անոնք բան մը ունենան՝ ինծի կու գան եւ ես անոնց մէջտեղ դատաստան կ’ընեմ ու Աստուծոյ կանոնները եւ օրէնքները անոնց կը գիտցնեմ»։17Մովսէսին աները ըսաւ անոր. «Քու ըրածդ աղէկ բան չէ։18Իրաւցընէ դուն պիտի մաշիս, դուն ալ ու քեզի հետ եղած այս ժողովուրդն ալ. վասն զի այս գործը քեզի համար շատ ծանր է. դուն առանձին չես կրնար ընել ասիկա։19Հիմա մտիկ ըրէ՛ իմ խօսքիս. ես քեզի խրատ տամ ու Աստուած քեզի հետ պիտի ըլլայ։ Ժողովուրդին համար Աստուծոյ առջեւ դուն գնա, որպէս զի դատերը դո՛ւն ներկայացնես Աստուծոյ։20Անոնց սորվեցուր կանոններն ու օրէնքները եւ գիտցուր անոնց իրենց քալելու ճամբան ու իրենց ընելու գործը։21Բայց դուն բոլոր ժողովուրդէն կարող մարդիկ, Աստուծմէ վախցող, ճշմարտասէր ու ագահութիւնը ատող մարդիկ ընտրէ՛ ու ասոնք հազարապետներ ու հարիւրապետներ, յիսնապետներ ու տասնապետներ դիր անոնց վրայ։22Ամէն ատեն թող անոնք դատեն ժողովուրդը։ Կարեւոր դատերը թող քեզի ներկայացնեն, իսկ անկարեւորները՝ թող իրենք դատեն. այսպէս քեզի օգնելով՝ քու վրայէդ բեռը կը թեթեւցնեն։23Եթէ այս բանը ընես ու Աստուած ալ քեզի այսպէս պատուիրէ, այն ատեն կարող կ’ըլլաս դիմանալու եւ բոլոր այս ժողովուրդն ալ խաղաղութեամբ իրենց տեղը կ’երթան»։24Մովսէս աներոջ խօսքին մտիկ ըրաւ ու անոր ամէն ըսածը ըրաւ։25Մովսէս բոլոր Իսրայէլէն կարող մարդիկ ընտրեց ու զանոնք ժողովուրդին վրայ գլուխներ, այսինքն՝ հազարապետներ, հարիւրապետներ, յիսնապետներ եւ տասնապետներ կարգեց։26Ամէն ատեն անոնք կը դատէին ժողովուրդը. դժուար հարցը Մովսէսին կը ներկայացնէին, բայց պզտիկ բաները իրենք կը դատէին։27Մովսէս իր աները ճամբեցուց ու անիկա իր երկիրը գնաց։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ելից 18 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/exodus/018.mp3 40 18