× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 նշագծել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 11 123456789101112131415161 1 1 : 20 1234567891011121314151617181920212223242526272829303132331 1 1 Armenian Western Bible 1853 նշագծել 11 Պահել գրառումները 1Երբ Երուսաղէմի մօտեցան, Բեթփագէ ու Բեթանիա դէպի Ձիթենեաց լեռը, Յիսուս իր աշակերտներէն երկուքը ղրկեց, ըսելով.2«Գացէք այդ ձեր դիմացի գիւղը, անոր մէջ մտնելնուդ պէս՝ պիտի գտնէք կապուած աւանակ մը, որուն վրայ մարդ մը նստած չէ. արձակեցէք զանիկա ու բերէք։3Եթէ մէկը ըսէ ձեզի թէ ‘Այդ ի՞նչ կ’ընէք’, ըսէք ‘Տէրոջը պէտք է’. եւ շուտ մը հոս պիտի ղրկէ զանիկա»։4Գացին եւ գտան աւանակը՝ դուրսը փողոցին մէջ՝ դրանը քով կապուած ու արձակեցին զանիկա։5Եւ հոն կայնողներէն ոմանք ըսին անոնց. «Ի՞նչու կ’արձակէք այդ աւանակը»։6Անոնք ըսին անոնց ինչպէս Յիսուս պատուիրեր էր ու իրենց թող տուին։7Երբ աւանակը Յիսուսին բերին, անոր վրայ իրենց հանդերձները դրին ու նստաւ անոր վրայ։8Շատեր իրենց հանդերձները ճամբուն վրայ կը փռէին եւ ուրիշներ ծառերէն ճիւղեր կը կտրէին ու ճամբուն վրայ կը տարածէին։9Առջեւէն ու ետեւէն գացողները կ’աղաղակէին ու կ’ըսէին. «Ովսա՛ննա. Օրհնեալ է ան որ Տէրոջը անունովը կու գայ։10Օրհնեալ է մեր Դաւիթ հօրը թագաւորութիւնը որ կու գայ. Ովսաննա ի բարձունս»։11Յիսուս մտաւ Երուսաղէմ ու գնաց տաճարը եւ չորս կողմը՝ ամէն բան աչքէ անցուց։ Արդէն ժամանակը իրիկուն ըլլալով՝ Բեթանիա ելաւ տասներկուքին հետ մէկտեղ։12Հետեւեալ օրը Բեթանիայէն կ’ելլէին, անօթեցաւ13Եւ հեռուէն տերեւալից թզենի մը տեսնելով գնաց, խորհելով թէ վրան բան մը կը գտնէ, բայց երբ անոր քով գնաց՝ տերեւներէն զատ բան չգտաւ, վասն զի դեռ թուզի ատենը չէր։14Այն ատեն ըսաւ անոր. «Ասկէ յետոյ մէկը քեզմէ պտուղ չուտէ յաւիտեան»։ Իր աշակերտները լսեցին։15Երբ հասան Երուսաղէմ, Յիսուս տաճարը մտնելով՝ դուրս հանեց զանոնք, որ տաճարին մէջ կը ծախէին ու կը գնէին։ Ստակ փոխողներուն սեղաններն ու աղաւնի ծախողներուն աթոռները կործանեց16Եւ թող չտուաւ, որ մէկը տաճարին մէջէն աման մը անցնէ17Եւ սորվեցուց անոնց ու ըսաւ. «Գրուած չէ՞ թէ ‘Իմ տունս աղօթքի տուն պիտի կոչուի բոլոր ազգերուն’, բայց դուք անիկա աւազակներու այր ըրիք»։18Դպիրներն ու քահանայապետները զայս լսելով՝ կը փնտռէին թէ ի՛նչպէս կորսնցնեն զանիկա, քանզի անկէ կը վախնային. վասն զի բոլոր ժողովուրդը զարմացեր էր անոր վարդապետութեանը վրայ։19Իրիկունը քաղաքէն դուրս ելաւ։20Առտուն երբ անկէ կ’անցնէին, թզենին տեսան արմատէն չորցած։21Պետրոսին միտքը եկաւ ու ըսաւ անոր. «Ռաբբի՛, ահա՛ թզենին որ անիծեցիր՝ չորցեր է»։22Յիսուս պատասխան տալով՝ ըսաւ անոնց. «Աստուծոյ վրայ հաւատք ունեցէք.23Քանզի ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, ‘Ով որ այս լերան ըսէ՝ «Ելի՛ր ու ծովը ինկի՛ր» եւ իր սրտին մէջ չերկմտի, հապա հաւատայ թէ ի՛նչ որ ըսէ՝ կ’ըլլայ, պիտի ըլլայ անոր ինչ որ ըսէ’։24Ասոր համար կ’ըսեմ ձեզի. ‘Ի՛նչ բան որ աղօթքով կը խնդրէք, հաւատացէք թէ պիտի առնէք եւ պիտի ըլլայ ձեզի’։25Երբ աղօթքի կը կայնիք, ներեցէ՛ք եթէ մէկուն դէմ բան մը ունիք, որպէս զի ձեր Հայրն ալ՝ որ երկինքն է՝ ներէ ձեզի ձեր յանցանքները։26Իսկ եթէ դուք չներէք, ձեր Հայրն ալ որ երկինքն է, պիտի չներէ ձեր յանցանքները»։27Նորէն Երուսաղէմ եկան։ Երբ տաճարին մէջ կը պտըտէր, քահանայապետները եւ դպիրները ու ծերերը անոր եկան28Ու ըսին անոր. «Ի՞նչ իշխանութիւնով կ’ընես այդ բաները եւ ո՞վ տուաւ քեզի այդ իշխանութիւնը, որ այդ բաները ընես»։29Պատասխան տուաւ Յիսուս ու ըսաւ անոնց. «Ես ալ ձեզի բան մը հարցնեմ, եթէ ինծի պատասխան տաք, ես ալ ձեզի պիտի ըսեմ թէ ի՛նչ իշխանութիւնով կ’ընեմ այս բաները։30Յովհաննէսին մկրտութիւնը երկինքէ՞ն էր՝ թէ մարդոցմէ։ Պատասխան տուէք ինծի»։31Անոնք իրենց մէջ կը խորհէին ու կ’ըսէին. «Եթէ ըսենք՝ Երկնքէն, պիտի ըսէ, Հապա ինչո՞ւ չհաւատացիք անոր.32Իսկ եթէ ըսենք՝ Մարդոցմէ, ժողովուրդէն կը վախնային, վասն զի ամէնքը գիտէին թէ Յովհաննէսը ճշմարտապէս մարգարէ էր»։33Ուստի պատասխան տալով՝ ըսին Յիսուսին. «Չենք գիտեր»։ Յիսուս ալ պատասխան տուաւ ու ըսաւ անոնց. «Ես ալ ձեզի չեմ ըսեր թէ ի՞նչ իշխանութիւնով կ’ընեմ այս բաները»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 նշագծել 11 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/mark/011.mp3 16 11