× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ղուկասը ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 15 1234567891011121314151617181920212223241 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728293031321 1 1 Armenian Western Bible 1853 Ղուկասը 15 Պահել գրառումները 1Շատ մը մաքսաւորներ ու մեղաւորներ անոր կը մօտենային իրմէ լսելու համար։2Իսկ փարիսեցիներ ու դպիրներ տրտունջ կ’ընէին ու կ’ըսէին. «Ասիկա մեղաւորները կ’ընդունի ու անոնց հետ կ’ուտէ»։3Յիսուս այս առակը խօսեցաւ անոնց՝ ըսելով.4«Ձեզմէ ո՞վ է այն մարդը, որ եթէ հարիւր ոչխար ունենայ եւ անոնցմէ մէկը կորսնցնէ, իննսունըինը չի ձգեր անապատին մէջ ու այն կորսուածին ետեւէն երթար, մինչեւ զանիկա գտնէ։5Ու երբ գտնէ, ուրախանալով իր ուսերուն վրայ կը դնէ զանիկա6Եւ տունը գալով, կը կանչէ բարեկամներն ու դրացիները ու անոնց կ’ըսէ. ‘Ուրախ եղէք ինծի հետ, վասն զի իմ կորսուած ոչխարս գտայ’։7Ձեզի կ’ըսեմ թէ այսպէս աւելի ուրախութիւն պիտի ըլլայ երկինքը մէկ մեղաւորի համար, որ կ’ապաշխարէ, քան թէ իննսունըինը արդարներու համար՝ որոնց ապաշխարութիւն պէտք չէ»։8«Կամ թէ ո՞վ է այն կինը որ տասը դրամ ունենայ ու դրամ մը կորսնցնէ, ճրագ չի վառեր ու տանը մէջ աւել զարներ եւ զգուշութեամբ փնտռեր, մինչեւ գտնէ։9Ու երբ գտնէ, կը կանչէ բարեկամներն ու դրացիները եւ կ’ըսէ. ‘Ուրախ եղէք ինծի հետ, վասն զի իմ կորսնցուցած դրամս գտայ’։10Այնպէս ալ, ձեզի կ’ըսեմ, ուրախութիւն կ’ըլլայ Աստուծոյ հրեշտակներուն առջեւ մէկ մեղաւորի համար, որ կ’ապաշխարէ»։11Ապա ըսաւ. «Մարդ մը երկու որդի ունէր.12Անոնցմէ պզտիկը հօրը ըսաւ. ‘Հա՛յր, քու ստացուածքէդ ինծի իյնալու բաժինը տուր ինծի’։ Ան ալ բաժնեց անոնց իր ունեցածը։13Շատ օրեր չանցած՝ պզտիկ որդին բոլոր բաները հաւաքեց, հեռու երկիր մը գնաց եւ հոն անառակութեամբ ապրելով իր ունեցածը փճացուց։14Բոլոր ունեցածը հատցուցած էր, երբ երկրին մէջ սաստիկ սով մը եղաւ ու ինք չքաւոր դարձաւ։15Ուստի գնաց այն երկրին քաղաքացիներէն մէկուն քով մտաւ։ Ան ալ իր ագարակը ղրկեց զանիկա՝ խոզեր արածելու համար։16Հոն կը փափաքէր խոզերուն կերած եղջիւրէն իր փորը լեցնել, բայց մէ՛կը չէր տար անոր։17Այն ատեն ինքզինքին գալով՝ ըսաւ. ‘Քանի՜ բանուորներ կան իմ հօրս տունը հացով լեցուած, ես հոս սովամահ կը կորսուիմ։18Ելլեմ, երթամ իմ հօրս եւ ըսեմ անոր. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քու առջեւդ,19Ա՛լ արժանի չեմ քու որդիդ ըսուելու, զիս քու վարձկաններէդ մէկուն պէս ըրէ’»։20Ու ելաւ իր հօրը գնաց։ Մինչդեռ ինք շատ հեռու էր, հայրը տեսաւ զանիկա ու գութը շարժեցաւ եւ վազելով՝ անոր պարանոցին վրայ ինկաւ ու համբուրեց զանիկա։21Որդին ալ ըսաւ անոր. ‘Հա՜յր, մեղանչեցի երկնքի դէմ ու քու առջեւդ եւ ա՛լ արժանի չեմ քու որդիդ ըսուելու’։22Բայց հայրը ըսաւ իր ծառաներուն. ‘Հանեցէք առաջին պատմուճանը ու հագցուցէք անոր եւ մատանի դրէք անոր ձեռքը ու կօշիկներ՝ անոր ոտքերը23Եւ պարարտ զուարակը բերէք, մորթեցէք, ուտենք եւ ուրախ ըլլանք.24Վասն զի այս իմ որդիս մեռած էր ու ողջնցաւ, կորսուած էր ու գտնուեցաւ’։ Սկսան ուրախութիւն ընել։25Անոր մեծ որդին ագարակն էր, երբ եկաւ ու տանը մօտեցաւ, նուագարաններու եւ պարերու ձայն լսեց։26Ծառաներէն մէկը իրեն կանչելով՝ հարցուց, թէ ‘Այս ի՞նչ է’։27Անիկա ալ ըսաւ անոր. ‘Եղբայրդ եկաւ ու հայրդ պարարտ զուարակը մորթեց, վասն զի ողջ առողջ ձեռք ձգեց զանիկա’։28Իսկ ինք բարկացաւ ու չէր ուզեր ներս մտնել, ուստի իր հայրը դուրս ելլելով կ’աղաչէր անոր։29Անիկա պատասխան տալով՝ ըսաւ հօրը. ‘Ահա այսչափ տարի է, որ քեզի կը ծառայեմ ու բնաւ քու խօսքէդ դուրս չելայ ու ինծի երբեք ուլ մը չտուիր, որ իմ բարեկամներուս հետ ուրախութիւն ընէի։30Բայց երբ եկաւ այդ քու որդիդ, որ քու ստացուածքդ բոզերու հետ կերաւ, անոր մորթեցիր պարարտ զուարակը’։31Եւ հայրը ըսաւ անոր. ‘Որդեակ, դուն միշտ ինծի հետ ես ու իմ բոլոր ունեցածս քուկդ է։32Սակայն պէտք է ուրախ ըլլալ եւ խնդալ, վասն զի այս քու եղբայրդ մեռած էր ու ողջնցաւ, կորսուած էր ու գտնուեցաւ’»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ղուկասը 15 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/luke/015.mp3 24 15