× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Դատավորներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 21 1234567891011121314151617181920211 1 1 : 1 123456789101112131415161718192021222324251 1 1 Armenian Western Bible 1853 Դատավորներ 21 Պահել գրառումները 1Իսրայէլի մարդիկը Մասփայի մէջ երդում ըրեր էին ու ըսեր էին թէ՝ ‘Մեզմէ բնաւ մարդ մը իր աղջիկը Բենիամինին կին ըլլալու պիտի չտայ’։2Ժողովուրդը Բեթէլ երթալով՝ հոն Աստուծոյ առջեւ մինչեւ իրիկուն նստան ու ձայներնին վերցնելով՝ մեծ լացով մը լացին3Եւ ըսին. «Ո՛վ Իսրայէլի Տէր Աստուած, ինչո՞ւ համար այս բանը Իսրայէլի մէջ պատահեցաւ, որ այսօր Իսրայէլէն ցեղ մը կը պակսի»։4Հետեւեալ օրը ժողովուրդը կանուխ ելաւ եւ հոն սեղան մը շինեցին ու ողջակէզներ եւ խաղաղութեան զոհեր մատուցանեցին։5Իսրայէլի որդիները ըսին. «Իսրայէլի բոլոր ցեղերէն ժողովուրդին հետ Տէրոջը առջեւ չելլողը ո՞վ կայ»։ Քանզի Տէրոջը առջեւ Մասփա չելլող մարդուն համար մեծ երդում ըրեր էին՝ ըսելով թէ՝ ‘Անիկա անպատճառ պիտի մեռնի’։6Այն ատեն Իսրայէլի որդիները իրենց եղբօրը Բենիամինին համար ցաւելով ըսին. «Այսօր Իսրայէլէն ցեղ մը բնաջինջ եղաւ։7Այս մնացածներուն ի՞նչ ընենք, որ անոնց կիներ առնենք. քանզի մենք Տէրոջը անունովը երդում ըրինք, որ մեր աղջիկներէն անոնց կին չտանք»։8Ու ըսին. «Իսրայէլի ցեղերէն ո՞րը Տէրոջը առջեւ Մասփա չելաւ»։ Ահա Գաղաադի Յաբիսէն բնաւ մարդ մը եկած չէր բանակը ու ժողովի։9Ժողովուրդը աչքէ անցուցին եւ ահա անոնց մէջ Գաղաադի Յաբիսի բնակիչներէն մարդ մը չգտնուեցաւ։10Այն ատեն ժողովը խիստ զօրաւորներէն տասներկու հազար մարդ ղրկեցին ու անոնց պատուիրելով՝ ըսին. «Գացէ՛ք եւ Գաղաադի Յաբիսի բնակիչները սուրի բերնէ անցուցէ՛ք, կիներն ալ ու տղաքներն ալ»։11Եւ ահա ձեր ընելիքը. «Ամէն այր մարդ ու այր մարդու անկողին գիտցող ամէն կին կորսնցուցէ՛ք»։12Գաղաադի Յաբիսի բնակիչներուն մէջ չորս հարիւր կոյս աղջիկներ գտան, որոնք արուի հետ պառկած չէին ու այր մարդ չէին գիտեր։ Զանոնք Քանանի երկրին մէջ Սելովի բանակը տարին։13Ու բոլոր ժողովը մարդ ղրկելով, Ռեմօնի վէմը եղող Բենիամինի որդիներուն խօսեցան եւ զանոնք խաղաղութեան հրաւիրեցին։14Այն ատեն Բենիամինեանները դարձան եւ անոնց այն կիները տուին, որոնք Գաղաադի Յաբիսի կիներէն ողջ թողուցեր էին, բայց անոնց բաւական չեղան։15Ժողովուրդը Բենիամինին համար ցաւեցաւ. քանզի Տէրը Իսրայէլի ցեղերուն մէջ խրամատ մը բացաւ։16Ժողովին ծերերը ըսին. «Մնացածներուն ի՞նչպէս կին ճարենք. որովհետեւ Բենիամինի ցեղէն կիները կոտորուեցան»։17Եւ ըսին. «Ողջ մնացող Բենիամինեաններուն ժառանգութիւն թող մնայ, որպէս զի Իսրայէլէն ցեղ մը բնաջինջ չըլլայ։18Ու մենք անոնց մեր աղջիկներէն կին չենք կրնար տալ, քանզի Իսրայէլի որդիները երդում ընելով ըսին թէ՝ ‘Բենիամինին կին տուողը անիծեալ ըլլայ’։19Եւ ըսին. «Ահա տարուէ տարի Տէրոջը տօնախմբութիւն կ’ըլլայ Սելովի մէջ, այն տեղը ՝ որ Բեթէլի հիւսիսային կողմը ու Բեթէլէ Սիւքէմ ելլող ճամբուն արեւելեան կողմը, Ղեբօնայի հարաւային կողմը կ’իյնայ։20Բենիամինին որդիներուն պատուիրելով՝ ըսին. «Գացէ՛ք, այգիներուն մէջ պահուեցէ՛ք21Ու երբ տեսնէք թէ Սելովի աղջիկները պար բռնելով խաղալու ելեր են, այն ատեն այգիներէն ելէ՛ք եւ ամէն մէկդ Սելովի աղջիկներէն ձեզի մէկմէկ կին յափշտակեցէ՛ք ու Բենիամինին երկիրը դարձէք։22Եթէ անոնց հայրերը կամ եղբայրները մեզի գալով՝ գանգատ ընեն, անոնց կ’ըսենք թէ ‘Մեր սիրոյն համար շնորհք ըրէք անոնց. քանզի մենք պատերազմին մէջ անոնց ամենուն մէկմէկ կին չպահեցինք’ ու հիմա դուք չտուիք անոնց որ յանցաւոր ըլլաք»։23Բենիամինին որդիները այնպէս ըրին ու իրենց թիւին չափ պար բռնողներէն կիներ յափշտակելով՝ առին ու գացին իրենց ժառանգութիւնը դարձան ու քաղաքներ շինեցին եւ անոնց մէջ բնակեցան։24Այն ատեն Իսրայէլի որդիները՝ ամէն մարդ՝ իր ցեղին ու իր ազգատոհմին գնաց։ Ամէն մարդ անկէ իր ժառանգութիւնը գնաց։25Այն օրերը Իսրայէլի մէջ թագաւոր չկար. ամէն մարդ իր աչքին հաճելի եղածը կ’ընէր։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Դատավորներ 21 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/judges/021.mp3 21 21