× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Հեսու ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 7 1234567891011121314151617181920212223241 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425261 1 1 Armenian Western Bible 1853 Հեսու 7 Պահել գրառումները 1Բայց Իսրայէլի որդիները նզովուած բաներու պատճառով յանցանք գործեցին. քանզի Յուդայի ցեղէն Զարայի որդիին Զարդիին որդիին Քարմիին որդին Աքար նզովուածէն առաւ։ Տէրոջը բարկութիւնը Իսրայէլի որդիներուն վրայ բորբոքեցաւ։2Յեսու Երիքովէն մարդիկ ղրկեց դէպի Գայի, որ Բեթաւանի մօտ է՝ Բեթէլի արեւելեան կողմը եւ խօսեցաւ անոնց՝ ըսելով. «Ելէ՛ք ու այն երկիրը լրտեսեցէ՛ք»։ Անոնք ելան ու Գային լրտեսեցին։3Եւ Յեսուին դարձան ու անոր ըսին. «Բոլոր ժողովուրդը պէտք չէ ելլէ, միայն երկու կամ երեք հազար մարդ կը բաւէ Գային զարնելու համար։ Բոլոր ժողովուրդը հոն տանելով մի՛ յոգնեցներ. քանզի անոնք քիչուոր են»։4Ուստի ժողովուրդէն երեք հազարի չափ մարդ հոն գացին, բայց Գայիի մարդոց առջեւէն փախան։5Եւ Գայիի մարդիկը անոնցմէ երեսունըվեց մարդու չափ զարկին, քանզի զանոնք դրանը առջեւէն մինչեւ Սեբարիմ հալածեցին ու զառիվայրին վրայ զանոնք զարկին. ուստի ժողովուրդին սիրտը հալեցաւ ու ջուրի պէս եղաւ։6Յեսու իր հանդերձները պատռելով Տէրոջը տապանակին առջեւ երեսի վրայ գետինը ինկաւ մինչեւ իրիկուն, թէ՛ ինք եւ թէ՛ Իսրայէլի ծերերը ու իրենց գլխուն վրայ հող ցանեցին։7Յեսու ըսաւ. «Ո՜հ, Տէ՛ր Եհովա, ինչո՞ւ համար այս ժողովուրդը Յորդանանի ասդիի կողմը անցուցիր, որպէս զի մեզ Ամօրհացիներուն ձեռքը մատնես ու մեզ կորսնցնե՞ս. երանի՜ թէ գոհ ըլլալով Յորդանանի անդիի կողմը մնայինք։8Ո՜հ, Տէ՛ր, Իսրայէլ իր թշնամիներուն առջեւ կռնակ դարձնելէ յետոյ՝ ալ ես ի՞նչ ընեմ.9Որովհետեւ Քանանացիները ու երկրին բոլոր բնակիչները լսելով՝ մեզ պիտի պաշարեն ու մեր անունը երկրի վրայէն բոլորովին պիտի վերցնեն. այն ատեն քու մեծ անունդ ի՞նչ պիտի ընես»։10Տէրը Յեսուին ըսաւ. «Ոտքի վրայ ելի՛ր. ինչո՞ւ համար այսպէս երեսիդ վրայ ինկեր ես.11Իսրայէլ մեղք գործեց եւ իմ հրամայած ուխտս զանց ըրին. քանզի նզովուածէն առին ու գողութիւն ըրին եւ սուտ խօսեցան ու իրենց կարասիներուն մէջ դրին։12Ուստի Իսրայէլի որդիները պիտի չկրնան իրենց թշնամիներուն առջեւ կենալ. իրենց թշնամիներուն առջեւ կռնակ պիտի դարձնեն, քանզի նզովուած եղան եւ ա՛լ ձեզի հետ պիտի չըլլամ, եթէ դուք նզովուածը ձեր մէջէն բնաջինջ չընէք»։13«Ելի՛ր, ժողովուրդը սրբէ՛ ու ըսէ՛ ‘Վաղուան համար սրբուեցէ՛ք. քանզի Իսրայէլի Տէր Աստուածը այսպէս կ’ըսէ. «Ով Իսրայէլ, ձեր մէջ նզովուած կայ. մինչեւ որ նզովուածը ձեր մէջէն չվերցնէք, ձեր թշնամիներուն առջեւ պիտի չկրնաք կենալ»։14Ուստի առտուն ձեր ցեղերով մօտեցէք ու Տէրը ո՛ր ցեղը վիճակով բռնէ, անիկա իր ազգատոհմերով թող մօտենայ եւ Տէրը ո՛ր ազգատոհմը բռնէ, անիկա իր տուներով թող մօտենայ ու Տէրը ո՛ր տունը բռնէ, անիկա իր մարդոցմով թող մօտենայ15Եւ ով որ նզովուած բռնուի, կրակով թող այրուի, թէ՛ ինք եւ թէ՛ իր ամէն ունեցածը. քանզի Տէրոջը ուխտը զանց ըրաւ ու Իսրայէլի մէջ անզգամութիւն ըրաւ»։16Ուստի Յեսու առտուն կանուխ ելաւ ու Իսրայէլը իր ցեղերովը մօտեցուց։ Յուդայի ցեղը բռնուեցաւ։17Յուդայի ազգատոհմերը մօտեցուց, Զարայեաններու ազգատոհմը բռնուեցաւ ու Զարայեաններու տոհմը իր մարդոցմովը մօտեցուց եւ Զարդի բռնուեցաւ.18Ետքը անոր տունը իր մարդոցմովը մօտեցուց եւ Յուդայի ցեղէն Զարայի որդիին Զարդիի որդիին Քարմիի որդին Աքար բռնուեցաւ։19Այն ատեն Յեսու Աքարին ըսաւ. «Որդի՛ս, հիմա Իսրայէլի Տէր Աստուծոյ փառք տուր ու քու մեղքդ անոր խոստովանէ՛ եւ քու ըրածդ հիմա ինծի յայտնէ՛, ինծմէ մի՛ պահեր»։20Աքար պատասխան տուաւ Յեսուին եւ ըսաւ. «Իրաւցընէ ես Իսրայէլի Տէր Աստուծոյն դէմ մեղք գործեցի. ահա ըրածս։21Այսինքն աւարին մէջ աղուոր բանուած Բաբելոնի վերարկու մը ու երկու հարիւր սիկղ արծաթ եւ յիսուն սիկղի ծանրութեամբ ոսկի լեզու մը տեսայ ու ցանկանալով առի եւ ահա անոնք իմ վրանիս մէջ հողին տակ պահուած են ու արծաթը անոր տակն է»։22Ուստի Յեսու մարդիկ ղրկեց ու անոնք վրանը վազեցին եւ ահա վրանին մէջ պահուած գտան ու արծաթը անոր տակն էր.23Զանոնք վրանին մէջէն առնելով Յեսուին ու Իսրայէլի բոլոր որդիներուն բերին եւ զանոնք Տէրոջը առջեւ դրին։24Այն ատեն Յեսու ու իրեն հետ բոլոր Իսրայէլ՝ Զարայեան Աքարը ու այն արծաթը եւ վերարկուն ու ոսկի լեզուն եւ անոր տղաքը, աղջիկները, արջառները, էշերը, ոչխարները, վրանն ու անոր ամէն բանը առին եւ զանոնք Աքովրի ձորը հանեցին։25Յեսու ըսաւ. «Ինչո՞ւ համար դուն մեզ նեղեցիր. Տէրը այսօր քեզ պիտի նեղէ», ուստի բոլոր Իսրայէլ զանոնք քարկոծելէ յետոյ կրակով այրեցին։26Ետքը անոր վրայ մեծ քարակոյտ մը դիզեցին, որ կը կենայ մինչեւ այսօր։ Տէրը իր սաստիկ բարկութենէն դադրեցաւ։ Այս պատճառով այն տեղին անունը Աքովրի ձոր կոչուեցաւ մինչեւ այսօր։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Հեսու 7 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/joshua/007.mp3 24 7