× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 1 Սամուել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 4 123456789101112131415161718192021222324252627282930311 1 1 : 1 123456789101112131415161718192021221 1 1 Armenian Western Bible 1853 1 Սամուել 4 Պահել գրառումները 1Իսրայէլ պատերազմելու ելաւ Փղշտացիներուն դէմ ու Աբենեզերի մէջ բանակեցաւ, իսկ Փղշտացիները Ափէկի մէջ բանակեցան։2Փղշտացիները Իսրայէլի առջեւ շարուեցան։ Երբ պատերազմը տարածուեցաւ, Իսրայէլ յաղթուեցաւ Փղշտացիներէն, որոնք պատերազմի ասպարէզին մէջ չորս հազար մարդու չափ կոտորեցին։3Ժողովուրդը բանակը դարձաւ։ Իսրայէլի ծերերը ըսին. «Ինչո՞ւ համար Տէրը Փղշտացիներուն առջեւ այսօր մեզ կոտորեց։ Տէրոջը ուխտին տապանակը Սելովէն մեր քով բերենք, որ մեր մէջ գտնուի ու մեզ ազատէ մեր թշնամիներուն ձեռքէն։4Ուստի ժողովը մարդիկ ղրկեց դէպի Սելով, որոնք քերովբէներուն վրայ նստող զօրութեան Տէրոջը ուխտին տապանակը անկէ բերին ու Հեղիին երկու որդիները՝ Ոփնի ու Փենէհէս՝ Աստուծոյ ուխտին տապանակին հետ էին։5Երբ Տէրոջը ուխտին տապանակը բանակին մէջ եկաւ, բոլոր Իսրայէլ մեծ ձայնով մը աղաղակեց, այնպէս որ գետինը ձայն տուաւ։6Փղշտացիները այն աղաղակի ձայնը լսելով՝ ըսին. «Եբրայեցիներուն բանակին այս բարձրաձայն աղաղակը ի՞նչ կը նշանակէ»։ Երբ իմացան թէ Տէրոջը տապանակը բանակը եկեր է,7Փղշտացիները վախցան, քանզի ըսին. «Վա՜յ մեզի, քանզի մինչեւ հիմա այսպիսի բան եղած չէ.8Վա՜յ մեզի, այս զօրաւոր աստուածներուն ձեռքէն ո՞վ մեզ պիտի ազատէ։ Ասոնք այն աստուածներն են, որ Եգիպտոսը ամէն տեսակ հարուածներով զարկին անապատին մէջ։9Ուժովցէ՛ք ու կտրիճ եղէք, ո՛վ Փղշտացիներ, չըլլայ թէ Եբրայեցիներուն ծառայ ըլլաք, ինչպէս անոնք ձեզի ծառայ եղան. ուստի կտրիճ եղէ՛ք եւ անոնց հետ պատերազմեցէ՛ք»։10Ու երբ Փղշտացիները պատերազմեցան, Իսրայէլ յաղթուեցաւ եւ ամէն մարդ իր վրանը փախաւ ու շատ մեծ կոտորած եղաւ եւ Իսրայէլէն երեսուն հազար հետեւակ զօրք ինկաւ,11Նաեւ Աստուծոյ տապանակը գրաւուեցաւ եւ Հեղիի երկու որդիները՝ Ոփնի ու Փենէհէս՝ սպաննուեցան։12Բենիամինեան մը բանակէն վազելով՝ նոյն օրը Սելով հասաւ։ Իր լաթերը պատռեր էր եւ իր գլխուն վրայ հող ցաներ էր ։13Ու երբ հոն հասաւ, ահա Հեղի աթոռի մը վրայ ճամբուն մէջ նստած կը սպասէր, քանզի Աստուծոյ տապանակին համար սիրտը կը դողար։ Երբ այն մարդը քաղաք մտնելով եղածը պատմեց, բոլոր քաղաքը աղաղակեց։14Հեղի այդ աղաղակին ձայնը լսելով՝ ըսաւ. «Այս աղմուկին ձայնը ի՞նչ կը նշանակէ»։ Այն մարդը շուտով վազեց եկաւ ու եղած բաները Հեղիին պատմեց։15Հեղի իննսունըութ տարեկան էր ու աչքերը այնպէս տկարացած էին, որ չէր կրնար տեսնել։16Այն մարդը Հեղիին ըսաւ. «Զօրքին մէջէն եկողը ես եմ։ Պատերազմէն այսօր փախայ»։ Հեղի ըսաւ. «Որդեա՛կ, ի՞նչ եղաւ»։17Լուր բերողը պատասխան տուաւ ու ըսաւ. «Իսրայէլ Փղշտացիներուն առջեւէն փախաւ ու ժողովուրդին մէջ մեծ կոտորած եղաւ եւ քու երկու որդիներդ՝ Ոփնի ու Փենէհէս՝ սպաննուեցան ու Աստուծոյ տապանակը գրաւուեցաւ»։18Երբ անիկա Աստուծոյ տապանակը յիշեց, Հեղի աթոռէն՝ կռնակի վրայ՝ ինկաւ դրանը քով եւ վզին ոսկորը կոտրեցաւ ու մեռաւ, քանզի ծեր ու ծանրացած մարդ մըն էր։ Անիկա Իսրայէլի մէջ քառասուն տարի դատաւորութիւն ըրած էր։19Անոր հարսը՝ Փենէհէսի կինը՝ յղի ու ծնանելու մօտ ըլլալով, երբ Աստուծոյ տապանակին գրաւուելուն ու իր կեսրայրին ու էրկանը մեռնելուն լուրը լսեց, ծունկ ծռելով ծնաւ, քանզի ցաւերը անոր վրայ կոխեցին։20Ու երբ կը մեռնէր, քովը կայնող կիները անոր ըսին. «Մի՛ վախնար, քանզի քու ծնածդ տղայ է»։ Բայց անիկա պատասխան չտուաւ եւ ուշադրութիւն չըրաւ։21Տղուն անունը Իքաբօդ կոչեց, ըսելով՝ «Իսրայէլէն փառքը վերցուեցաւ»։ (Քանզի Աստուծոյ տապանակը գրաւուեցաւ եւ անոր կեսրայրն ու այրը մեռան ։)22Անոր համար ըսաւ. «Աստուծոյ տապանակին գրաւուելուն համար Իսրայէլէն փառքը վերցուեցաւ»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 1 Սամուել 4 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/1samuel/004.mp3 31 4