× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 1 Սամուել ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 26 123456789101112131415161718192021222324252627282930311 1 1 : 1 123456789101112131415161718192021222324251 1 1 Armenian Western Bible 1853 1 Սամուել 26 Պահել գրառումները 1Զիփացիները Գաբաա գացին Սաւուղին ու ըսին. «Ահա Դաւիթ Եսիմոնի մօտակայ Եքեղայի բլուրին վրայ պահուեր է»։2Ու Սաւուղ ելաւ Զիփի անապատը գնաց, Իսրայէլացի երեք հազար ընտրուած մարդոցմով, որպէս զի Զիփի անապատին մէջ Դաւիթը փնտռէ։3Սաւուղ Եսիմոնի մօտակայ Եքեղայի բլուրը՝ ճամբուն վրայ բանակեցաւ։ Դաւիթ ալ անապատին մէջ նստեր էր։ Երբ տեսաւ թէ Սաւուղ իր ետեւէն անապատը կու գայ,4Դաւիթ լրտեսներ ղրկեց ու Սաւուղին գալը ստոյգ իմացաւ։5Դաւիթ գաղտուկ ելաւ եւ Սաւուղին բանակ դրած տեղը գնաց։ Դաւիթ Սաւուղին ու անոր զօրավարին, Ներեան Աբեններին պառկած տեղը տեսաւ։ Սաւուղ կառքերուն մէջտեղը պառկեր էր ու ժողովուրդը անոր բոլորտիքը բանակեր էին։6Դաւիթ Քետացի Աքիմելէքին ու Յովաբին եղբօրը Շահուրեան Աբեսսային ըսաւ. «Ո՞վ ինծի հետ Սաւուղին քով բանակը կ’իջնէ»։ Աբեսսա ըսաւ. «Ես քեզի հետ կ’իջնեմ»։7Դաւիթ Աբեսսային հետ գիշերով ժողովուրդին մէջ մտաւ եւ ահա Սաւուղ կառքերուն մէջտեղը պառկեր կը քնանար։ Անոր նիզակը գլխուն քով գետինը ցցուած էր։ Աբեններ եւ ժողովուրդը անոր բոլորտիքը պառկեր էին։8Աբեսսա Դաւիթին ըսաւ. «Աստուած այսօր քու թշնամիդ քու ձեռքդ մատնեց ու հիմա թող տուր, որ նիզակով մէկ անգամէն գետինը ցցեմ զանիկա ու չկրկնեմ հարուածը »։9Բայց Դաւիթ Աբեսսային ըսաւ. «Զանիկա մի՛ մեռցներ. քանզի Տէրոջը օծեալին ո՞վ կրնայ ձեռք երկնցնել ու անպարտ ըլլալ»։10Դաւիթ ըսաւ. «Տէրը կենդանի է ու զանիկա Տէրը պիտի զարնէ կամ անոր ատենը պիտի գայ ու մեռնի, կամ թէ պատերազմի մէջ պիտի մտնէ ու մեռնի։11Աստուած չընէ որ Տէրոջը օծեալին դէմ ձեռքս երկնցնեմ, միայն թէ հիմա անոր գլխուն քովի նիզակը ու ջուրին կուժը ա՛ռ ու երթանք»։12Եւ Դաւիթ Սաւուղին գլխուն քովէն նիզակն ու ջուրին կուժը առաւ ու գացին եւ տեսնող, իմացող կամ արթնցող չեղաւ. որովհետեւ ամէնքը կը քնանային, քանզի Տէրոջը կողմանէ անոնց վրայ խորունկ քուն մը ինկեր էր։13Դաւիթ անդիի կողմը անցաւ ու լերանը գլխուն վրայ հեռուն կայնեցաւ ու անոնց մէջտեղ մեծ միջոց մը կար։14Դաւիթ ժողովուրդին ու Ներեան Աբեններին կանչելով՝ ըսաւ. «Ո՛վ Աբեններ, պատասխան չե՞ս տար»։ Աբեններ պատասխան տուաւ ու ըսաւ. «Դուն ո՞վ ես որ թագաւորը կը կանչես»։15Դաւիթ Աբեններին ըսաւ. «Դուն այր մարդ չե՞ս ու Իսրայէլի մէջ քեզի պէս ո՞վ կայ։ Ինչո՞ւ համար քու տիրոջդ, թագաւորին պահպանութիւն չես ըներ. քանզի ժողովուրդէն մէկը քու տէրդ՝ թագաւորը՝ մեռցնելու եկաւ։16Այդ քու ըրածդ աղէկ չէ. կենդանի է Տէրը, որ դուք մեռնելու արժանի էք, քանզի Տէրոջը օծեալին, ձեր տիրոջը, պահպանութիւն չէք ըներ։ Հիմա նայէ, թագաւորին նիզակն ու անոր գլխուն քովի ջուրին կուժը ո՞ւր են»։17Այն ատեն Սաւուղ Դաւիթին ձայնը ճանչցաւ ու ըսաւ. «Որդեա՛կ իմ Դաւիթ, ատիկա քո՞ւ ձայնդ է»։ Դաւիթ ըսաւ. «Ո՛վ տէր իմ թագաւոր, իմ ձայնս է»18Ու աւելցուց. «Իմ տէրս ինչո՞ւ համար այդպէս իր ծառային ետեւէն ինկեր է։ Ի՞նչ ըրի ու ձեռքիս մէջ ի՞նչ չարութիւն կայ։19Եւ հիմա իմ տէրս՝ թագաւորը՝ իր ծառային խօսքերը թող լսէ։ Եթէ Տէրը քեզ իմ վրաս ոտքի հանեց, թող զոհ մը ընդունի. բայց եթէ մարդոց որդիները ոտքի հանեցին, անոնք Տէրոջը առջեւ անիծեալ ըլլան, քանզի այսօր վռնտեցին, որպէս զի Տէրոջը ժառանգութեանը չտիրանամ ու ինծի ըսին՝ ‘Գնա օտար աստուածներու ծառայութիւն ըրէ՛’։20Եւ հիմա Տէրոջը առջեւ իմ արիւնս գետինը չիյնայ. քանզի Իսրայէլի թագաւորը լու մը փնտռելու ելաւ, ինչպէս մարդ մը լեռներու վրայ կաքաւի մը ետեւէն կ’իյնայ»։21Ու Սաւուղ ըսաւ. «Մեղք գործեցի. դարձի՛ր, որդեա՛կ իմ Դաւիթ. իմ հոգիս այսօր քու աչքերուդ պատուական երեւնալուն համար՝ քեզի անգամ մըն ալ չարութիւն պիտի չընեմ. ահա յիմարութիւն ըրի ու մեծապէս սխալեցայ»։22Դաւիթ պատասխան տուաւ ու ըսաւ. «Ահա թագաւորին նիզակը. մանչերէն մէկը թող գայ ու զանիկա առնէ։23Տէրը ամէն մարդու իր արդարութեանն ու հաւատարմութեանը փոխարէնը թող հատուցանէ. որովհետեւ Տէրը քեզ այսօր իմ ձեռքս տուաւ, բայց ես Տէրոջը օծեալին վրայ ձեռքս երկնցնել չուզեցի։24Ահա ինչպէս քու հոգիդ այսօր իմ աչքերուս պատուական երեւցաւ, իմ հոգիս ալ Տէրոջը առջեւ այնպէս պատուական թող երեւնայ ու զիս ամէն նեղութենէ ազատէ»։25Սաւուղ Դաւիթին ըսաւ. «Որդեա՛կ իմ Դաւիթ, օրհնեալ ըլլաս. քու գործերուդ մէջ յաջողութիւն պիտի գտնես, նաեւ յաղթող պիտի ըլլաս»։ Դաւիթ իր ճամբան գնաց ու Սաւուղ իր տեղը դարձաւ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 1 Սամուել 26 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/1samuel/026.mp3 31 26