× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ջոն ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 11 1234567891011121314151617181920211 1 1 : 30 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556571 1 1 Armenian Western Bible 1853 Ջոն 11 Պահել գրառումները 1Մարիամին եւ անոր քրոջ Մարթային գիւղէն, Բեթանիայէն, Ղազարոս անունով մէկը հիւանդ էր։2Ասիկա այն Մարիամն էր, որ Տէրը օծեց ու անոր ոտքերը իր մազերովը սրբեց, որուն եղբայրն էր հիւանդ Ղազարոսը։3Ուստի իր քոյրերը մարդ ղրկեցին անոր ու ըսին. «Տէ՛ր, ահա անիկա, որ դուն կը սիրես, հիւանդ է»։4Յիսուս, երբ լսեց՝ ըսաւ. «Այս հիւանդութիւնը մահուան համար չէ, հապա Աստուծոյ փառքին համար, որպէս զի Աստուծոյ Որդին անով փառաւորուի»։5Յիսուս կը սիրէր Մարթան եւ անոր քոյրը ու Ղազարոսը։6Երբ լսեց թէ հիւանդ է, եղած տեղը երկու օր ալ կեցաւ։7Անկէ ետքը ըսաւ աշակերտներուն. « Եկէ՛ք, նորէն Հրէաստան երթանք»։8Աշակերտները իրեն ըսին. «Ռաբբի, Հրեաները հիմա քեզ կը փնտռէին քարկոծելու համար, նորէն հո՞ն կ’երթաս»։9Պատասխան տուաւ Յիսուս. «Չէ՞ որ օրը տասներկու ժամ է։ Եթէ մէկը ցորեկը քալէ՝ չի սահիր, վասն զի այս աշխարհին լոյսը կը տեսնէ.10Բայց եթէ մէկը գիշերը քալէ՝ կը սահի, վասն զի իրեն հետ լոյս չկայ»։11Այս բաները ըսելէն յետոյ ըսաւ անոնց. «Ղազարոս՝ մեր բարեկամը՝ քնացած է, երթամ, որպէս զի զանիկա արթնցնեմ»։12Իր աշակերտները ըսին. «Տէ՛ր, եթէ քնացած է, պիտի արթննայ»։13Յիսուս անոր մեռնելուն համար կ’ըսէր, բայց անոնք կը կարծէին թէ քնանալուն մասին կը խօսի։14Այն ատեն Յիսուս յայտնապէս ըսաւ անոնց. «Ղազարոս մեռաւ15Եւ ես ուրախ եմ ձեզի համար որ հոն չէի, որպէս զի դուք հաւատաք. բայց եկէ՛ք երթանք անոր»։16Թովմաս, որ Երկուորեակ կը կոչուէր, ըսաւ իր աշակերտակիցներուն. «Մե՛նք ալ երթանք, որպէս զի անոր հետ մեռնինք»։17Յիսուս երբ գնաց, գտաւ որ անիկա արդէն չորս օրուան գերեզմանը դրուած էր։18Բեթանիա Երուսաղէմի մօտ էր՝ տասնըհինգ ասպարէզի չափ։19Հրեաներէն շատեր Մարթային ու Մարիամին եկած էին, որպէս զի մխիթարեն զանոնք իրենց եղբօրը համար։20Արդ՝ երբ Մարթան լսեց թէ Յիսուս կու գայ, զանիկա դիմաւորելու գնաց, բայց Մարիամ տանը մէջ նստեր էր։21Մարթա ըսաւ Յիսուսին. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր, իմ եղբայրս չէր մեռներ.22Բայց գիտեմ թէ հիմա ալ դուն ինչ որ խնդրես Աստուծմէ, Աստուած պիտի տայ քեզի»։23Յիսուս ըսաւ անոր. «Քու եղբայրդ յարութիւն պիտի առնէ»։24Մարթա ըսաւ անոր. «Գիտեմ թէ յարութեան ժամանակը՝ վերջին օրը՝ յարութիւն պիտի առնէ»։25Յիսուս ըսաւ անոր. «Ես եմ յարութիւնն ու կեանքը։ Ան որ ինծի կը հաւատայ, թէեւ մեռնի՝ պիտի ապրի.26Եւ ան որ կենդանի է ու ինծի կը հաւատայ, յաւիտեան պիտի չմեռնի։ Դուն կը հաւատա՞ս ասոր»։27Ըսաւ անոր. «Այո՛, Տէ՛ր, ես հաւատացեր եմ, որ դուն ես Քրիստոսը՝ Աստուծոյ Որդին՝ որ աշխարհ գալու էիր»։28Ասիկա ըսելէ վերջ, գնաց իր քոյրը Մարիամը գաղտուկ մը կանչեց՝ ըսելով. «Վարդապետը եկեր է ու քեզ կը կանչէ»։29Անիկա լսածին պէս՝ շուտ մը ելաւ ու գնաց անոր։30Յիսուս դեռ գիւղը եկած չէր, հապա այն տեղն էր, ուր Մարթան զինք դիմաւորեց։31Հրեաները, որ անոր հետ տանը մէջ էին ու կը մխիթարէին զանիկա, երբ տեսան թէ Մարիամ շուտ մը ելաւ ու գնաց, իրենք ալ անոր ետեւէն գացին՝ խորհելով թէ գերեզմանը կ’երթայ որպէս զի հոն լայ։32Իսկ Մարիամ, երբ Յիսուսին եղած տեղը հասաւ, զանիկա տեսաւ, անոր ոտքը իյնալով՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, եթէ հոս ըլլայիր՝ իմ եղբայրս չէր մեռներ»։33Յիսուս երբ տեսաւ զանիկա որ կու լար եւ անոր հետ եղող Հրեաները, որոնք կու լային, իր հոգիին մէջ հառաչեց ու խռովեցաւ,34Եւ ըսաւ. «Ո՞ւր դրած էք զանիկա»։ Ըսին իրեն. «Տէ՛ր, եկուր ու տես»։35Յիսուս լացաւ։36Ուստի Հրեաները կ’ըսէին. «Նայեցէք որչա՜փ կը սիրէր զանիկա»։37Անոնցմէ ոմանք ալ կ’ըսէին. «Ատիկա որ կոյրին աչքերը բացաւ, չէ՞ր կրնար ընել որ աս ալ չմեռնէր»։38Յիսուս նորէն իր սրտին մէջ հառաչելով գերեզման գնաց։ Անիկա քարայր մըն էր ու անոր վրայ քար մը դրուած էր։39Յիսուս ըսաւ. «Մէկդի՛ ըրէք այս քարը»։ Մեռելին քոյրը՝ Մարթան՝ ըսաւ անոր. «Տէ՛ր, որդէն հոտած պիտի ըլլայ, վասն զի չորս օրուան է»։40Յիսուս ըսաւ անոր. «Քեզի չըսի՞, եթէ հաւատաս՝ Աստուծոյ փառքը պիտի տեսնես»։41Այն ատեն մէկդի ըրին քարը։ Յիսուս իր աչքերը վեր վերցուց ու ըսաւ. «Հա՛յր, շնորհակալ եմ քեզմէ, որ ինծի լսեցիր։42Ես գիտէի թէ ամէն ատեն ինծի կը լսես. բայց այս բոլորտիքս կայնող ժողովուրդին համար ըսի, որպէս զի հաւատան թէ դուն ղրկեցիր զիս»։43Ասիկա ըսելէն ետքը՝ մեծ ձայնով մը կանչեց. «Ղա՛զարոս, դուրս եկուր»։44Մեռելն ալ ելաւ՝ ոտքերը ու ձեռքերը պատանքով կապուած եւ երեսը վարշամակով պատուած։ Յիսուս ըսաւ անոնց. «Արձակեցէ՛ք ատիկա ու թողէ՛ք որ երթայ»։45Եւ Հրեաներէն շատեր, որոնք Մարիամին հետն էին, Երբ Յիսուսին ըրածը տեսան, հաւատացին իրեն։46Անոնցմէ ոմանք ալ գացին Փարիսեցիներուն ու Յիսուսին ըրածը անոնց պատմեցին։47Ուստի քահանայապետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին ու ըսին. «Ի՞նչ ընենք, քանզի այս մարդը շատ հրաշքներ կ’ընէ։48Եթէ զանիկա այսպէս թողունք, ամէնքն ալ անոր պիտի հաւատան եւ Հռովմայեցիք պիտի գան ու կործանեն մեր սուրբ տեղն ու ազգը»։49Անոնցմէ մէկը՝ Կայիափա անունով ՝ որ այն տարուան քահանայապետն էր, ըսաւ անոնց.50«Դուք բան մը չէ՛ք գիտեր, չէ՛ք ալ խորհիր թէ աղէկ է մեզի՝ որ մարդ մը ժողովուրդին համար մեռնի ու բոլոր ազգը չկորսուի»։51Բայց այս բանը ո՛չ թէ ինքնիրմէ ըսաւ, հապա այն տարուան քահանայապետը ըլլալով, մարգարէացաւ թէ Յիսուս ազգին համար պիտի մեռնէր.52Եւ ո՛չ միայն ազգին համար, հապա որպէս զի Աստուծոյ ցիրուցան եղած որդիներն ալ մէկտեղ ժողվէ։53Այն օրէն յետոյ որոշեցին, որ սպաննեն զանիկա։54Ուստի Յիսուս ա՛լ համարձակ չէր պտըտեր Հրեաներուն մէջ, հապա անկէ անապատին մօտ տեղ մը գնաց, քաղաք մը, որուն անունը Եփրայիմ էր ու իր աշակերտներուն հետ մէկտեղ հոն կեցաւ։55Երբ Հրեաներուն զատիկը մօտեցաւ, անկէ շատ մարդիկ զատկէն առաջ Երուսաղէմ գացին, որպէս զի ինքզինքնին մաքրեն։56Ու կը փնտռէին Յիսուսը ու տաճարին մէջ կեցած ատեննին իրարու կ’ըսէին. «Ձեզի ի՞նչպէս կ’երեւնայ, անշուշտ այս տօնին բնաւ պիտի չգայ»։57Իսկ քահանայապետներն ու փարիսեցիները պատուէր տուեր էին, որ եթէ մէկը գիտնայ անոր ո՛ւր ըլլալը՝ իմացնէ, որպէս զի զանիկա բռնեն։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ջոն 11 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/john/011.mp3 21 11