× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ջոն ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 19 1234567891011121314151617181920211 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041421 1 1 Armenian Western Bible 1853 Ջոն 19 Պահել գրառումները 1Այն ատեն Պիղատոս առաւ Յիսուսը ու ծեծեց։2Զինուորներն ալ փուշերէ պսակ հիւսելով՝ անոր գլուխը դրին եւ անոր ծիրանի հանդերձ մը հագցուցին.3Ու կ’ըսէին. «Ողջո՜յն քեզ, Հրէի՛ց թագաւոր» եւ ապտակներ կը զարնէին անոր։4Պիղատոս նորէն դուրս ելաւ ու ըսաւ անոնց. «Ահա զանիկա դուրս կը բերեմ ձեզի, որպէս զի գիտնաք թէ ես անոր վրայ յանցանք մը չեմ գտներ»։5Այն ատեն Յիսուս դուրս ելաւ՝ փշեղէն պսակն ու ծիրանի հանդերձը հագած եւ Պիղատոս ըսաւ անոնց. «Ահա՛ այն մարդը»։6Քահանայապետներն ու սպասաւորները երբ տեսան զանիկա, աղաղակեցին ու ըսին. «Խա՛չը հանէ, խա՛չը հանէ [ատիկա]»։ Պիղատոս ըսաւ անոնց. «Դո՛ւք առէք ատիկա ու խաչը հանեցէք, վասն զի ես ատոր վրայ յանցանք մը չեմ գտներ»։7Հրեաները պատասխան տուին իրեն. «Մենք օրէնք ունինք եւ մեր օրէնքին համեմատ պէտք է որ մեռնի, վասն զի ինքզինք Աստուծոյ Որդի ըրաւ»։8Երբ Պիղատոս այս խօսքը լսեց, ա՛լ աւելի վախցաւ։9Ու նորէն պալատը մտնելով՝ ըսաւ Յիսուսին «Ուրկէ՞ ես դուն»։ Բայց Յիսուս պատասխան չտուաւ անոր։10Ուստի Պիղատոս ըսաւ անոր. «Ինծի հետ չե՞ս խօսիր. չե՞ս գիտեր թէ ես իշխանութիւն ունիմ քեզ խաչը հանելու ու իշխանութիւն ունիմ քեզ արձակելու»։11Յիսուս պատասխան տուաւ. «Դուն իմ վրաս իշխանութիւն մըն ալ չէիր ունենար, եթէ քեզի վերէն տրուած չըլլար։ Անոր համար՝ ան որ զիս քեզի մատնեց, անոր մեղքը աւելի մեծ է»։12Անկէ յետոյ Պիղատոս կը փնտռէր թէ ի՛նչպէս զանիկա արձակէ. բայց Հրեաները կ’աղաղակէին ու կ’ըսէին. «Եթէ ատիկա արձակես, կայսրին բարեկամը չես. ամէն ով որ ինքզինք թագաւոր կ’անուանէ, անիկա Կայսրին հակառակ կը խօսի»։13Իսկ Պիղատոս, երբ այս խօսքը լսեց, դուրս հանեց Յիսուսը ու նստաւ բեմին վրայ, այն տեղը որ Քարայատակ կը կոչուէր եւ Եբրայեցերէն՝ Կապպաթա.14(Զատկին ուրբաթ օրն էր ու ժամը վեցին ատեններն էր.) եւ Հրեաներուն ըսաւ. «Ահա ձեր թագաւորը»։15Բայց անոնք աղաղակեցին. «Վերցո՛ւր, վերցո՛ւր, խա՛չը հանէ ատիկա»։ Պիղատոս ըսաւ անոնց. «Ձեր թագաւորը խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխան տուին. «Մենք կայսրէն զատ թագաւոր չունինք»։16Այն ատեն անոնց ձեռքը տուաւ զանիկա, որպէս զի խաչուի։17Անոնք ալ առին Յիսուսը ու կը տանէին. Յիսուս իր խաչը վերցնելով՝ ելաւ գագաթ ըսուած տեղը, որ Եբրայեցերէն Գողգոթա կը կոչուի։18Հոն զանիկա խաչը հանեցին եւ անոր հետ ուրիշ երկուք ալ՝ ամէն մէկը մէկ կողմը եւ մէջտեղը Յիսուսը։19Տախտակ մըն ալ գրեց Պիղատոս ու դրաւ խաչին վրայ, ուր այսպէս գրուած էր. «Յիսուս Նազովրեցի՝ Թագաւոր Հրեաներու»։20Եւ տախտակը Հրեաներէն շատեր կարդացին, վասն զի քաղաքին մօտ էր այն տեղը՝ ուր Յիսուս խաչուեցաւ ու գրուած էր Եբրայեցերէն, Յունարէն եւ Լատիներէն։21Այն ատեն Հրէից քահանայապետները Պիղատոսին ըսին. «Մի՛ գրեր Թագաւոր Հրեաներու, հապա թէ՝ ‘Ինք ըսաւ, Թագաւոր եմ Հրեաներու’»։22Պիղատոս պատասխան տուաւ. «Ինչ որ գրեցի՝ գրեցի»։23Զինուորները երբ Յիսուսը խաչը հանեցին, անոր հանդերձները առին ու չորս բաժին ըրին, ամէն մէկ զինուորին բաժին մը. իսկ պատմուճանը առանց կարի էր, վերէն վար հիւսուած.24Ուստի ըսին իրարու. «Ատիկա չպատռենք, հապա վիճակ ձգենք ատոր վրայ, թէ որո՞ւ պիտի ըլլայ». որպէս զի կատարուի այն գրուածը որ կ’ըսէ. «Իմ հանդերձներս իրենց մէջ բաժնեցին եւ իմ պատմուճանիս վրայ վիճակ ձգեցին»։ Ահա զինուորները այս բաները ըրին։25Յիսուսին խաչին քով կայներ էին իր մայրը եւ իր մօրը քոյրը՝ Մարիամ, Կղէովպասի կինը ու Մարիամ Մագդաղենացին։26Յիսուս երբ տեսաւ իր մայրը եւ այն աշակերտը որ կը սիրէր, որ մօտը կայներ էր, ըսաւ իր մօրը. «Ո՛վ կին, ահա քու որդիդ»։27Ետքը ըսաւ աշակերտին. «Ահա՛ քու մայրդ»։ Եւ այն ժամանակէն աշակերտը զանիկա իր քով առաւ։28Անկէ ետք, Յիսուս գիտնալով թէ արդէն ամէն բան լմնցած է, (որպէս զի գրուածը կատարուի,) ըսաւ. «Ծարաւ եմ»։29Եւ հոն քացախով լեցուն աման մը կար. անոնք քացախով սպունգ մը լեցնելով զոպայի մշտիկի վրայ փաթթուած՝ անոր բերնին մօտեցուցին։30Ուստի Յիսուս երբ քացախը առաւ՝ ըսաւ. « Ամէն բան կատարուեցաւ» ու գլուխը ծռելով՝ հոգին աւանդեց։31Այն ատեն Հրեաները, որովհետեւ ուրբաթ օր էր եւ որպէս զի այն մարմինները խաչին վրայ չմնան մինչեւ շաբաթ օրը, (վասն զի այն շաբաթը մեծ օր էր,) Պիղատոսին աղաչեցին, որ անոնց սրունքները կոտրտեն ու վերցուին։32Զինուորները եկան ու առաջինին սրունքները կոտրտեցին, նաեւ միւսինը՝ որ անոր հետ խաչը ելած էր։33Բայց երբ Յիսուսին մօտեցան ու տեսան թէ արդէն մեռած էր, անոր սրունքները չկոտրտեցին.34Բայց զինուորներէն մէկը գեղարդով անոր կողը խոցեց եւ շուտ մը արիւն ու ջուր ելաւ։35Եւ ան որ տեսաւ այս բաները ՝ վկայեց ու անոր վկայութիւնը ճշմարիտ է եւ ինք գիտէ թէ ճշմարիտը կ’ըսէ, որպէս զի դուք [ալ] հաւատաք։36Վասն զի այս բաները եղան որպէս զի կատարուի այն գրուածը թէ՝ «Անոր մէ՛կ ոսկորը պիտի չկոտրուի»։37Ուրիշ գրուած մը կ’ըսէ թէ՝ «Պիտի նային անոր՝ որ խոցեցին»։38Ասկէ ետք Յովսէփ, որ Արիմաթիայէն էր, (Յիսուսի աշակերտը եղած՝ բայց գաղտուկ՝ Հրեաներուն վախէն,) խնդրեց Պիղատոսէն որ Յիսուսին մարմինը վերցնէ։ Պիղատոս ալ հրաման տուաւ. ուստի եկաւ, վերցուց Յիսուսին մարմինը։39Նիկոդէմոս ալ եկաւ (որ առաջուընէ գիշերով իր քով եկեր էր,) ու բերաւ հարիւր լիտրի չափ զմուռսի ու հալուէի խառնուրդ մը։40Յիսուսին մարմինը առին, խունկերով փաթթեցին զանիկա կտաւներու մէջ, ինչպէս Հրեաները սովորութիւն ունին։41Այն տեղը, ուր խաչուեցաւ, պարտէզ մը կար ու այն պարտէզին մէջ նոր գերեզման մը, որուն մէջ ամենեւին մարդ դրուած չէր։42Հրեաներուն ուրբաթին համար հոն դրին Յիսուսը, վասն զի գերեզմանը մօտ էր։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ջոն 19 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/john/019.mp3 21 19