× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 2 Թագավորներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 11 123456789101112131415161718192021222324251 1 1 : 1 1234567891011121314151617181920211 1 1 Armenian Western Bible 1853 2 Թագավորներ 11 Պահել գրառումները 1Ոքոզիային մայրը՝ Գոթողիա՝ իր զաւկին մեռնիլը տեսնելով, ելաւ բոլոր թագաւորական սերունդը բնաջինջ ըրաւ։2Բայց Յովրամ թագաւորին աղջիկը՝ Ոքոզիային քոյրը Յօսաբէէն՝ Ոքոզիային որդին Յովասը առաւ ու թագաւորին սպաննուած որդիներուն մէջէն գողցաւ զանիկա ու անոր դայեակը եւ Գոթողիային երեսէն անկողիններու սենեակին մէջ պահեց զանիկա, այնպէս որ ան չմեռցուեցաւ։3Անիկա անոր հետ վեց տարի Տէրոջը տանը մէջ պահուեցաւ, մինչ երկրին վրայ Գոթողիա թագաւորութիւն կ’ընէր։4Եօթներորդ տարին Յովիադա մարդ ղրկեց եւ հարիւրապետները, թիկնապահներն ու սուրհանդակները կանչեց եւ զանոնք իր քով Տէրոջը տունը բերաւ ու անոնց հետ ուխտ ըրաւ ու Տէրոջը տանը մէջ անոնց երդում ընել տուաւ ու թագաւորին որդին անոնց ցուցուց5Եւ անոնց պատուիրելով՝ ըսաւ. «Ահա ձեր ընելիքը այս է։ Ձեր մէկ երրորդ մասը, որ շաբաթ օրը պիտի մտնեն՝ թագաւորին տանը պահպանութիւն պիտի ընեն։6Մէկ երրորդ մասը՝ Սուրի դուռը ու մէկ երրորդ մասն ալ սուրհանդակներու ետեւի դուռը պիտի կենան ։ Այսպէս տանը պահպանութիւնը պիտի ընէք, որպէս զի մարդ չմտնէ։7Ձեզմէ երկու գունդ, այսինքն անոնք որ շաբաթ օրը պիտի ելլեն, թագաւորին շուրջը Տէրոջը տանը պահպանութիւնը պիտի ընեն։8Ամէն մարդ իր զէնքերը ձեռքը՝ թագաւորին չորս կողմը թող կենայ ու ով որ կարգերէն ներս մտնէ՝ պիտի սպաննէք։ Այսպէս թագաւորին քով պիտի կենաք անոր ելած ու մտած ատենը»։9Հարիւրապետները Յովիադա քահանային բոլոր պատուիրածները ըրին։ Ամէն մէկը իր մարդիկը առաւ, թէ՛ շաբաթ օրը մտնողները եւ թէ՛ շաբաթ օրը ելլողները ու Յովիադա քահանային քով եկան։10Քահանան Տէրոջը տունը եղած Դաւիթ թագաւորին նիզակներն ու վահանները հարիւրապետներուն տուաւ։11Սուրհանդակներէն իւրաքանչիւրը իր զէնքը ձեռքը՝ տանը քով թագաւորին շուրջ կեցան։12Ան թագաւորին որդին դուրս հանեց ու անոր վրայ թագը դրաւ ու վկայեց անոր համար եւ զանիկա թագաւոր հռչակեցին ու օծեց որ ծափ զարնելով՝ ըսին. «Կեցցէ՛ արքայ»։13Գոթողիա երբ վազող ժողովուրդին ձայնը լսեց, Տէրոջը տունը ժողովուրդին եկաւ14Ու տեսաւ որ ահա թագաւորը իր սովորութեան համաձայն սիւնին քով էր եւ զօրապետներն ու փողահարները թագաւորին քովն էին ու երկրին բոլոր ժողովուրդը ուրախանալով փողեր կը հնչեցնէին։ Այն ատեն Գոթողիա իր հանդերձները պատռեց ու պոռաց. «Դաւաճանութի՜ւն է, դաւաճանութի՜ւն»։15Եւ Յովիադա քահանան զօրքերուն վրայ եղող հարիւրապետներուն հրամայեց ու անոնց ըսաւ. «Ասիկա կարգերուն մէջէն հանեցէք ու անոր ետեւէն գացողը սրով մեռցուցէ՛ք, (քանզի քահանան որոշեր էր որ Տէրոջը տանը մէջ չմեռցուին։)16Անոր վրայ ձեռքերնին երկնցուցին ու երբ անիկա թագաւորական տունը մտնող ձիերուն ճամբայէն կ’երթար, հոն մեռցուցին։17Յովիադա Տէրոջը ու թագաւորին ու ժողովուրդին մէջտեղ ուխտ ըրաւ, որպէս զի Տէրոջը ժողովուրդը ըլլան. նաեւ թագաւորին ու ժողովուրդին մէջտեղ։18Ու երկրին բոլոր ժողովուրդը Բահաղին տունը մտան եւ զանիկա կործանեցին եւ անոր սեղաններն ու կուռքերը կտոր կտոր ըրին եւ Բահաղին քուրմը Մատթանը սեղաններուն առջեւ սպաննեցին։ Քահանան Տէրոջը տանը մէջ պաշտօնեաներ դրաւ։19Եւ հարիւրապետները, թիկնապահներն ու սուրհանդակները ու երկրին բոլոր ժողովուրդը առաւ եւ թագաւորը Տէրոջը տունէն իջեցուցին ու սուրհանդակներուն դրանը ճամբայէն թագաւորին տունը մտան։ Անիկա թագաւորական աթոռին վրայ նստաւ։20Ու երկրին բոլոր ժողովուրդը ուրախացաւ ու քաղաքը հանդարտութեան մէջ էր. իսկ Գոթողիան թագաւորական տանը քով սրով մեռցուեցաւ։21Յովաս եօթը տարեկան էր երբ թագաւոր եղաւ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 2 Թագավորներ 11 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/2kings/011.mp3 25 11