× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 2 Թագավորներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 13 123456789101112131415161718192021222324251 1 1 : 1 123456789101112131415161718192021222324251 1 1 Armenian Western Bible 1853 2 Թագավորներ 13 Պահել գրառումները 1Յուդայի թագաւորին, Ոքոզիային որդիին Յովասին քսանըերեքերորդ տարին Իսրայէլի վրայ Յէուի որդին Յովաքազը թագաւոր եղաւ Սամարիայի մէջ ու տասնըեօթը տարի թագաւորեց ։2Տէրոջը առջեւ չարութիւն ըրաւ ու Իսրայէլին մեղանչել տուող Նաբատեան Յերոբովամին մեղքերուն հետեւեցաւ ու անոնցմէ ետ չկեցաւ։3Տէրոջը բարկութիւնը Իսրայէլին վրայ բորբոքեցաւ ու զանոնք շարունակ Ասորիներու Ազայէլ թագաւորին ձեռքն ու Ազայէլին որդիին Բենադադին ձեռքը մատնեց։4Յովաքազ Տէրոջը աղօթք ըրաւ ու Տէրը անոր մտիկ ըրաւ. քանզի տեսաւ Իսրայէլին նեղութիւնը, որով Ասորիներուն թագաւորը զանոնք նեղեց։5Եւ Տէրը Իսրայէլին փրկիչ մը տուաւ, որ Ասորիներուն ձեռքէն ազատեց եւ Իսրայէլի որդիները երէկուան ու միւս օրուան պէս իրենց վրաններուն մէջ նստեցան։6Բայց Իսրայէլին մեղանչել տուող Յերոբովամին տանը մեղքերէն ետ չկեցան, հապա անոնց մէջ քալեցին ու Աստարովթի կուռքն ալ Սամարիայի մէջ կը կենար։7Յովաքազին ուրիշ զօրք չթողուց, միայն յիսուն ձիաւոր, տասը կառք ու տասը հազար հետեւակ զօրք. վասն զի Ասորիներուն թագաւորը զանոնք բնաջինջ ըրեր էր ու զանոնք կոխկռտուած հողի պէս ըրեր էր։8Յովաքազին մնացորդ պատմութիւնն ու անոր բոլոր գործերն ու զօրութիւնը Իսրայէլի թագաւորներուն յիշատակներու գրքին մէջ գրուած են։9Յովաքազ իր հայրերուն հետ քնացաւ։ Զանիկա Սամարիայի մէջ թաղեցին եւ անոր տեղ անոր որդին Յովասը թագաւոր եղաւ։10Յուդայի Յովաս թագաւորին երեսունըեօթներորդ տարին՝ Իսրայէլի վրայ Յովաքազին որդին Յովասը թագաւոր եղաւ Սամարիայի մէջ ու տասնըվեց տարի թագաւորեց ։11Տէրոջը առջեւ չարութիւն ըրաւ ու Իսրայէլին մեղանչել տուող Նաբատեան Յերոբովամին բոլոր մեղքերէն ետ չկեցաւ, հապա անոնց մէջ քալեց։12Յովասին մնացորդ պատմութիւնն ու անոր բոլոր գործերը եւ Յուդայի Ամասիա թագաւորին հետ պատերազմ ըրած ատեն իր քաջութիւնը Իսրայէլի թագաւորներուն յիշատակներու գրքին մէջ գրուած են։13Յովաս իր հայրերուն հետ քնացաւ եւ Յերոբովամը նստաւ անոր աթոռը։ Յովաս Իսրայէլի թագաւորներուն հետ Սամարիայի մէջ թաղուեցաւ։14Եղիսէ իր մեռնելու հիւանդութիւնովը հիւանդացաւ։ Իսրայէլի թագաւորը Յովաս անոր իջաւ ու անոր համար լացաւ ու ըսաւ. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայէլի կառքն ու անոր ձիաւորները»։15Ու Եղիսէ անոր ըսաւ. «Աղեղ մը ու նետեր ա՛ռ»։ Անիկա աղեղ մը ու նետեր առաւ։16Եղիսէ Իսրայէլի թագաւորին ըսաւ. «Ձեռքովդ լարէ աղեղը»։ Անիկա ձեռքով լարեց աղեղը։ Եղիսէ իր ձեռքերը թագաւորին ձեռքերուն վրայ դրաւ17Ու ըսաւ. «Արեւելեան կողմի պատուհանը բա՛ց»։ Ան ալ բացաւ։ Եղիսէ ըսաւ. «Նետէ՛»։ Ան ալ նետեց։ Այն ատեն Եղիսէ ըսաւ. «Տէրոջը փրկութեանը նետը եւ Ասորիներուն վրայ տարուած յաղթանակի նետը. քանզի Ափեկի մէջ պիտի զարնես մինչեւ որ հատցնես»։18Նաեւ ըսաւ. «Նետերը ա՛ռ»։ Անիկա առաւ։ Եղիսէ Իսրայէլի թագաւորին ըսաւ. «Գետինը զա՛րկ»։ Անիկա երեք անգամ գետինը զարկաւ ու կեցաւ։19Աստուծոյ մարդը անոր բարկանալով՝ ըսաւ. «Եթէ հինգ կամ վեց անգամ զարնէիր, այն ատեն Ասորիները պիտի զարնէիր ու պիտի հատցնէիր. բայց հիմա Ասորիները միայն երեք անգամ պիտի զարնես»։20Եղիսէ մեռաւ եւ զանիկա թաղեցին։ Ու հետեւեալ տարին Մովաբացիներուն գունդերը երկրին վրայ եկան։21Երբ մարդ մը կը թաղէին, ահա գունդ մը տեսան։ Մարդը Եղիսէին գերեզմանը նետեցին։ Այն մարդը Եղիսէին ոսկորներուն դպածին պէս կենդանացաւ ու իր ոտքերուն վրայ կայնեցաւ։22Եւ Ասորիներու Ազայէլ թագաւորը Յովաքազին բոլոր օրերուն մէջ Իսրայէլը նեղեց։23Բայց Տէրը Աբրահամին, Իսահակին ու Յակոբին հետ իր ըրած ուխտին համար անոնց ողորմեցաւ ու գթութիւն ըրաւ։ Անոնց նայեցաւ եւ զանոնք կորսնցնել չուզեց ու զանոնք դեռ իր երեսէն չձգեց։24Ասորիներուն Ազայէլ թագաւորը մեռաւ ու անոր տեղ իր որդին Բենադադը թագաւոր եղաւ։25Յովաքազին որդին Յովաս Ազայէլի որդիին Բենադադին ձեռքէն ետ առաւ այն քաղաքները, որոնք Ազայէլ անոր հօրը Յովաքազին ձեռքէն պատերազմով առեր էր։ Յովաս զանիկա երեք անգամ զարկաւ ու Իսրայէլի քաղաքները ետ առաւ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 2 Թագավորներ 13 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/2kings/013.mp3 25 13