× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 2 Թագավորներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 16 123456789101112131415161718192021222324251 1 1 : 1 12345678910111213141516171819201 1 1 Armenian Western Bible 1853 2 Թագավորներ 16 Պահել գրառումները 1Ռովմելային որդիին Փակէէին տասնըեօթներորդ տարին Յուդայի թագաւորին Յովաթամին որդին Աքազը թագաւոր եղաւ։2Աքազ քսան տարեկան էր, երբ թագաւոր եղաւ ու Երուսաղէմի մէջ տասնըվեց տարի թագաւորութիւն ըրաւ։ Իր հօրը Դաւիթին պէս իր Տէր Աստուծոյն առջեւ ուղղութիւն չըրաւ,3Հապա Իսրայէլին թագաւորներուն ճամբուն մէջ քալեց ու իր որդին ալ կրակէ անցուց՝ այն ազգերուն գարշելի սովորութիւններուն համեմատ, որոնք Տէրը Իսրայէլին որդիներուն առջեւէն վռնտեց։4Բարձր տեղերն ու բլուրներու վրայ եւ ամէն կանանչ ծառերու տակ զոհ կը մատուցանէր ու խունկ կը ծխէր։5Այն ատեն Ասորիներուն Ռասին թագաւորն ու Իսրայէլին թագաւորը, Ռովմելային որդին Փակէէն, Երուսաղէմի վրայ պատերազմելու ելան ու Աքազը պաշարեցին, բայց պատերազմը շարունակելու կարող չեղան։6Այն ատեն Ասորիներուն Ռասին թագաւորը Ելաթը Ասորիներուն դարձուց եւ Յուդայեանները Ելաթէն վռնտեց ու Ասորիները Ելաթ եկան ու հոն բնակեցան մինչեւ այսօր։7Աքազ Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագաւորին դեսպաններ ղրկեց ու ըսաւ. «Ես քու ծառադ ու որդիդ եմ. ելի՛ր ու զիս ազատէ՛ Ասորիներու թագաւորին ձեռքէն ու Իսրայէլի թագաւորին ձեռքէն, որոնք իմ վրայ ելեր են»։8Աքազ Տէրոջը տանը մէջ ու թագաւորին տանը գանձերուն մէջ գտնուած արծաթն ու ոսկին առաւ եւ Ասորեստանի թագաւորին ընծայ ղրկեց։9Ասորեստանի թագաւորը անոր մտիկ ըրաւ եւ Ասորեստանի թագաւորը Դամասկոսի վրայ գնաց ու զանիկա առաւ եւ անոր բնակիչները Կիր գերի տարաւ ու Ռասինը մեռցուց։10Աքազ թագաւորը Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագաւորը դիմաւորելու համար Դամասկոս գնաց ու Դամասկոսի մէջ եղած սեղանը տեսաւ։ Աքազ թագաւորը այն սեղանին օրինակն ու ձեւը՝ անոր բոլոր շինուածքին համեմատ Ուրիա քահանային ղրկեց։11Ուրիա քահանան Աքազ թագաւորին Դամասկոսէն ղրկած օրինակին նման սեղան մը շինեց Աքազ թագաւորին Դամասկոսէն գալէն առաջ։12Երբ թագաւորը Դամասկոսէն եկաւ, թագաւորը սեղանը տեսաւ, սեղանին մօտեցաւ ու անոր վրայ ողջակէզ մատուցանեց։13Իր ողջակէզն ու հացի ընծան այրեց ու նուէրը թափեց եւ իր խաղաղութեան զոհին արիւնը այն սեղանին վրայ սրսկեց։14Տէրոջը առջեւ եղող պղնձէ սեղանը տանը առջեւէն, այսինքն նոր սեղանին ու Տէրոջը տանը մէջտեղէն քաշեց ու զանիկա նոր սեղանին քով դրաւ դէպի հիւսիս։15Աքազ թագաւորը Ուրիա քահանային հրամայեց՝ ըսելով. «Մեծ սեղանին վրայ առտուան ողջակէզն ու իրիկուան հացի ընծան ու երկրին բոլոր ժողովուրդին ողջակէզը եւ անոնց հացի ընծան ու անոնց նուէրները պիտի մատուցանես ու ողջակէզներուն եւ զոհերուն արիւնը անոր վրայ պիտի սրսկես ու պղնձէ սեղանը իմս պիտի ըլլայ՝ հոն հարցնելու համար»։16Ուրիա քահանան Աքազ թագաւորին բոլոր հրամայածին պէս ըրաւ։17Աքազ թագաւորը խարիսխներուն սպառուածները կտրեց ու աւազանները անոնց վրայէն վերցուց։ Ծովն ալ իր տակ եղող պղնձէ եզներուն վրայէն իջեցուց ու զանիկա քարայատակի մը վրայ դրաւ։18Տէրոջը տանը մէջ շինուած շաբաթին ծածկոցն ու թագաւորին դուրսի ճամբան Ասորեստանի թագաւորին պատճառով Տէրոջը տունը դարձուց։19Աքազին գործերուն մնացորդ պատմութիւնը Յուդայի թագաւորներուն յիշատակներու գրքին մէջ գրուած է։20Աքազ իր հայրերուն հետ քնացաւ ու իր հայրերուն հետ Դաւիթի քաղաքին մէջ թաղուեցաւ։ Անոր տեղը անոր որդին Եզեկիան թագաւոր եղաւ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 2 Թագավորներ 16 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/2kings/016.mp3 25 16