× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Գործեր ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 2 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546471 1 1 Armenian Western Bible 1853 Գործեր 2 Պահել գրառումները 1Երբ Պէնտէկոստէի տօնը հասաւ, ամէնքն ալ միաբան մէկտեղ էին։2Յանկարծակի երկնքէն ձայն մը եղաւ սաստկաշունչ հովի մը ձայնին պէս եւ բոլոր տունը լեցուց՝ ուր նստեր էին3Եւ բաժնուած լեզուներ երեւցան իրենց՝ որպէս թէ կրակէ՝ ու ամէն մէկուն վրայ նստան։4Եւ ամէնքն ալ Սուրբ Հոգիով լեցուեցան ու սկսան ուրիշ լեզուներով խօսիլ, ինչպէս Հոգին իրենց խօսիլ կու տար։5Երուսաղէմի մէջ բնակող Հրեաներ կային՝ աստուածավախ մարդիկ՝ երկնքի տակ եղած բոլոր ազգերէն ժողվուած,6Երբ այս ձայնը եղաւ, բազմութիւնը մէկտեղ եկաւ ու խռովեցաւ, վասն զի կը լսէին որ անոնք իրենց ամէն մէկուն լեզուովը կը խօսէին։7Ամէքն ալ կը սքանչանային ու կը զարմանային եւ իրարու կ’ըսէին. ‘Չէ՞ որ ահա ասոնք ամէնքն ալ որ կը խօսին, Գալիլիացի են.8Ուրեմն ի՞նչպէս կը լսենք մենք մեր ամէն մէկ լեզուովը՝ որուն մէջ ծնած ենք,9Պարթեւներ եւ Մարեր ու Եղամացիներ եւ անոնք որ կը բնակին Միջագետքի մէջ եւ Հրէաստանի ու Կապադովկիայի մէջ, Պոնտոսի ու Ասիայի մէջ,10Փռիւգիայի եւ Պամփիւլիայի մէջ, Եգիպտոսի մէջ եւ Կիւրենէի մօտ Լիբէացիներու կողմերուն մէջ, նաեւ Հռովմայեցի պանդուխտներ,11Թէ՛ Հրեաներ եւ թէ՛ նորահաւատներ, Կրետացիներ եւ Արաբացիներ, կը լսենք որ մեր լեզուներով կը պատմեն Աստուծոյ մեծամեծ բաներու մասին’։12Կը սքանչանային ամէնքն ալ ու տարակուսած իրարու կ’ըսէին. «Ի՞նչ պիտի ըլլայ այս»։13Ոմանք ալ ծաղր ընելով՝ կ’ըսէին. «Անոնք նոր գինիով լեցուեր են»։14Բայց Պետրոս ելաւ տասնըմէկին հետ մէկտեղ ձայնը վերցուց ու խօսեցաւ անոնց. «Ո՛վ Հրեայ մարդիկ եւ դուք ամէնքդ որ Երուսաղէմ կը բնակիք, այս ձեզի յայտնի ըլլայ ու ականջ դրէք իմ խօսքերուս։15Քանզի ասոնք ո՛չ թէ գինովցած են, ինչպէս դուք կը կարծէք, վասն զի դեռ օրուան երրորդ ժամն է.16Հապա ասիկա այն է որ Յովէլ մարգարէին միջոցով ըսուեցաւ.17‘Եւ պիտի ըլլայ որ վերջին օրերը, կ’ըսէ Աստուած, իմ Հոգիէս ամէն մարմնի վրայ պիտի թափեմ ու ձեր տղաքը եւ ձեր աղջիկները պիտի մարգարէանան ու ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն18Եւ իմ ծառաներուս ու իմ աղախիններուս վրայ ալ այն օրերը իմ Հոգիէս պիտի թափեմ ու պիտի մարգարէանան։19Վերը երկինքը հրաշքներ պիտի ցուցնեմ ու վարը երկիրը՝ նշաններ, արիւն ու կրակ եւ ծուխի մառախուղ.20Արեւը խաւարի պիտի դառնայ եւ լուսինը՝ արիւնի, դեռ Տէրոջը մեծ ու երեւելի օրը չեկած։21Եւ պիտի ըլլայ որ ամէն ո՛վ որ Տէրոջը անունը կանչէ՝ պիտի փրկուի’։22Ո՛վ Իսրայելացի մարդիկ, լսեցէ՛ք այս խօսքերը, Յիսուս Նազովրեցին, Աստուծմէ ձեզի ցուցուած մարդ մը զօրութիւններով ու հրաշքներով եւ նշաններով, որոնք Աստուած անոր ձեռքով ըրաւ ձեր մէջ, ինչպէս դուք ալ գիտէք,23Անիկա Աստուծոյ որոշած խորհրդովը եւ կանխագիտութիւնովը մատնուած ըլլալով՝ առիք եւ անօրէններու ձեռքով փայտի վրայ գամելով սպաննեցիք.24Բայց Աստուած յարուցանեց զայն, մահուան ցաւերը քակելով, քանզի հնարաւոր չէր որ ինք անկէ բռնուի։25Վասն զի Դաւիթ անոր համար կ’ըսէ. ‘Ամէն ատեն Տէրը կը տեսնեմ իմ առջեւս, քանզի իմ աջ կողմս է, որպէս զի չսասանիմ.26Անոր համար ուրախ եղաւ իմ սիրտս ու իմ լեզուս ցնծաց. նաեւ իմ մարմինս ալ յուսով պիտի հանգստանայ,27Վասն զի իմ անձս գերեզմանին մէջ պիտի չթողուս ու քու Սուրբիդ ալ ապականութիւն տեսնել պիտի չտաս։28Կենաց ճամբաները ինծի ճանչցուցիր. քու երեսիդ ուրախութիւնովը զիս պիտի լեցնես’։29Մարդի՛կ եղբայրներ, արժան է համարձակ ըսել ձեզի Դաւիթ նահապետին համար, որ մեռաւ ու թաղուեցաւ եւ անոր գերեզմանը մինչեւ այսօր մեր մէջն է։30Արդ որովհետեւ անիկա մարգարէ էր եւ գիտէր թէ Աստուած հաստատ երդում ըրաւ իրեն, թէ իր երիկամունքներուն պտուղէն՝ մարմնի կողմանէ՝ Քրիստոսը պիտի յարուցանէ որ իր աթոռը նստի,31Ինք կանխատեսութեամբ խօսեցաւ Քրիստոսին յարութեանը համար եւ թէ անոր անձը գերեզմանը չթողուեցաւ եւ անոր մարմինը ապականութիւն չտեսաւ։32Աստուած այս Յիսուսը յարուցանեց, որուն մենք ամէնքս ալ վկայ ենք։33Ուստի Աստուծոյ ձեռքով բարձրանալով ու Սուրբ Հոգիին խոստումը Հօրմէն առնելով՝ տարածեց ասիկա, որ դուք հիմա կը տեսնէք ու կը լսէք։34Վասն զի Դաւիթ երկինք չելաւ, բայց ինք կ’ըսէ. ‘Տէրը իմ Տէրոջս ըսաւ, Նստէ՛ իմ աջ կողմս,35Մինչեւ քու թշնամիներդ ոտքերուդ պատուանդան ընեմ’։36Ուստի բոլոր Իսրայէլի տունը ճշմարտապէս թող գիտնայ թէ Աստուած զանիկա Տէ՛ր ալ ըրաւ՝ Օծեա՛լ ալ, այն Յիսուսը, որ դուք խաչեցիք»։37Երբ ասիկա լսեցին, իրենց սրտերուն մէջ զղջացին եւ ըսին Պետրոսին եւ միւս առաքեալներուն. «Մարդիկ եղբայրներ, ի՞նչ ընենք»։38Պետրոս ըսաւ անոնց. «Ապաշխարեցէ՛ք ու ձեզմէ ամէն մէկը թող մկրտուի Յիսուս Քրիստոսին անունովը մեղքերու թողութեան համար եւ Սուրբ Հոգիին պարգեւը պիտի ընդունիք։39Վասն զի խոստումը ձեզի է ու ձեր որդիներուն եւ բոլոր հեռու եղողներուն՝ որոնք մեր Տէր Աստուածը պիտի կանչէ»։40Ուրիշ շատ խօսքերով վկայութիւն կու տար ու կը յորդորէր զանոնք եւ կ’ըսէր. «Այս խոտորած ազգէն ինքզինքնիդ ազատեցէ՛ք»։41Անոնք որոնք սրտանց ընդունեցին անոր խօսքերը, մկրտուեցան։ Այն օրը երեք հազար հոգիի չափ աւելցան։42Միշտ առաքեալներուն վարդապետութեան, միաբանութեան, հաց կտրելու եւ աղօթելու ետեւէն էին։43Ամէն մարդու վրայ վախ ինկաւ եւ առաքեալներուն ձեռքով շատ հրաշքներ ու նշաններ գործուեցան։44Բոլոր հաւատացեալները մէկտեղ էին եւ ամէն բաներնին հասարակաց էր։45Ստացուածքնին եւ ունեցած բաներնին կը ծախէին ու անոնց գինը կը բաժնէին ամենուն, որու որ բան մը պէտք ըլլար։46Ամէն օր միաբանութեամբ տաճարը երթալու ետեւէ էին եւ տուներնին հաց կը կտրէին ու կերակուրնին կ’ուտէին ուրախութեամբ եւ սրտի միամտութեամբ։47Աստուած կ’օրհնէին ու բոլոր ժողովուրդին առջեւ շնորհք կը գտնէին։ Տէրը օրէ օր փրկուածներ կ’աւելցնէր եկեղեցիին։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Գործեր 2 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/acts/002.mp3 28 2