× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Գործեր ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 9 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 22 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142431 1 1 Armenian Western Bible 1853 Գործեր 9 Պահել գրառումները 1Սօղոս տակաւին Տէրոջը աշակերտներուն դէմ սպառնալիք եւ մահ փչելով՝ քահանայապետին քով գնաց2Եւ անկէ թուղթեր ուզեց Դամասկոս ժողովարանները տանելու, որպէս զի եթէ այն ճամբուն հետեւողներ գտնելու ըլլայ, այրեր կամ կիներ, կապած Երուսաղէմ բերէ։3Երբ կ’երթար ու Դամասկոսի մօտեցաւ, յանկարծ իր բոլորտիքը երկնքէն լոյս մը փայլատակեց.4Եւ ինք գետինը իյնալով՝ ձայն մը լսեց, որ կ’ըսէր. «Սաւո՛ւղ, Սաւո՛ւղ, ինչո՞ւ զիս կը հալածես»։5Եւ անիկա ըսաւ. «Ո՞վ ես դուն, Տէր»։ Եւ Տէրը ըսաւ. «Ես եմ Յիսուսը, որ դուն կը հալածես. դժուար բան է քեզի խթանի դէմ կից զարնել»։6Ան ալ դողալով ու ապշութեամբ ըսաւ. «Տէ՛ր, ի՞նչ կ’ուզես որ ընեմ»։7Տէրը ըսաւ անոր՝ ՝. «Ելի՛ր ու քաղաքը մտի՛ր եւ քեզի պիտի ըսուի ինչ որ պարտիս ընել»։ Այն մարդիկը, որոնք իրեն հետ կ’երթային, ապշած կեցեր էին, ձայնը միայն կը լսէին, բայց մէ՛կը չէին տեսներ։8Սօղոս գետնէն ելաւ ու բաց աչքերով՝ մէ՛կը չէր տեսներ. ուստի անոր ձեռքէն բռնեցին ու Դամասկոս մտցուցին։9Երեք օր կեցաւ առանց տեսնելու։ Ո՛չ կերաւ, ո՛չ ալ խմեց։10Անանիա անունով աշակերտ մը կար Դամասկոսի մէջ։ Տէրը տեսիլքի մէջ անոր ըսաւ. «Անա՛նիա»։ Ան ալ ըսաւ. «Տէ՛ր, ահա հոս եմ»։11Տէրը ըսաւ անոր. «Ելի՛ր ու գնա այն փողոցը, որ Ուղիղ կը կոչուի եւ հոն Յուդայի տանը մէջ փնտռէ Սօղոս անունով Տարսոնացի մը. վասն զի ահա անիկա աղօթք կ’ընէ.12Ու տեսիլքի մէջ մարդ մը տեսաւ Անանիա անունով՝ քովը մտած եւ ձեռքը իր վրայ դրած, որպէս զի տեսնէ»։13Անանիան պատասխան տուաւ. «Տէ՛ր, շատերէ լսեցի այն մարդուն համար թէ շատ չարիքներ ըրաւ քու սուրբերուդ Երուսաղէմի մէջ14Եւ հոս ալ քահանայապետներէն իշխանութիւն ունի կապելու անոնք, որոնք քու անունդ կը կանչեն»։15Տէրը ըսաւ անոր. «Գնա՛ դուն, վասն զի անիկա ինծի ընտիր աման մըն է, իմ անունս կրելու հեթանոսներուն ու թագաւորներուն եւ Իսրայէլի որդիներուն առջեւ,16Քանզի ես անոր պիտի ցուցնեմ թէ պէտք է իմ անուանս համար նեղութիւն կրէ»։17Անանիա գնաց ու այն տունը մտաւ եւ ձեռքերը անոր վրայ դնելով՝ ըսաւ. «Սաւո՛ւղ եղբայր, Տէ՛րը զիս ղրկեց, այն Յիսո՛ւսը, որ ճամբուն մէջ քեզի երեւցաւ, երբ կու գայիր, որպէս զի տեսութիւնդ ստանաս ու Սուրբ Հոգիով լեցուիս»։18Շուտ մը անոր աչքերէն թեփերու պէս բաներ ինկան եւ իսկո՛յն տեսաւ ու ելաւ մկրտուեցաւ։19Կերակուր ուտելով ոյժը վրան եկաւ ու քանի մը օր Դամասկոսի մէջ եղող աշակերտներուն հետ կեցաւ։20Եւ անմիջապէս ժողովարաններուն մէջ կը քարոզէր Յիսուսը, թէ անիկա է Աստուծոյ Որդին։21Եւ ամէն լսողները մեծապէս զարմացեր էին ու կ’ըսէին. «Ասիկա ան չէ՞, որ Երուսաղէմի մէջ կը մեռցնէր զանոնք, որ այս անունը կը կանչէին. հոս ալ այն բանին համար եկած էր, որպէս զի զանոնք կապած՝ քահանայապետներուն տանի»։22Բայց Սօղոս ա՛լ աւելի կը զօրանար եւ Դամասկոսի մէջ բնակող Հրեաները կը պապանձեցնէր, ապացուցանելով թէ՝ Քրիստոսը ասիկա է։23Շատ օրեր անցնելէն ետքը՝ Հրեաները խորհուրդ ըրին որ զանիկա սպաննեն։24Բայց Սօղոսին յայտնուեցաւ անոնց նենգութիւնը եւ ցորեկ ու գիշեր կը սպասէին, որպէս զի զանիկա սպաննեն։25Իսկ աշակերտները գիշերով առին զանիկա ու զամբիւղով մը կախելով՝ պատէն վար իջեցուցին։26Երբ Սօղոս Երուսաղէմ դարձաւ, ջանաց աշակերտներուն միանալ, բայց ամէնքն ալ կը վախնային անկէ, չհաւատալով թէ անիկա աշակերտ էր։27Բայց Բառնաբաս զանիկա առնելով՝ առաքեալներուն տարաւ ու պատմեց անոնց թէ ի՛նչպէս ճամբուն վրայ Տէրը տեսաւ եւ թէ անոր հետ խօսեցաւ եւ թէ ի՛նչպէս Դամասկոսի մէջ համարձակ քարոզեց Յիսուսին անունը։28Երուսաղէմի մէջ անոնց հետ կը մտնէր ու կ’ելլէր Տէր Յիսուսին անունովը համարձակ քարոզելով։29Նաեւ Հելլենացիներուն դէմ կը խօսէր եւ վիճաբանութիւն կ’ընէր. անոնք ալ կը փնտռէին զանիկա սպաննել։30Իսկ եղբայրները իմանալով՝ զանիկա Կեսարիա իջեցուցին եւ անկէ Տարսոն ղրկեցին։31Այն ատեն եկեղեցիները բոլոր Հրէաստանի եւ Գալիլիայի ու Սամարիայի մէջ խաղաղութիւն ունեցան եւ շինութիւն կ’ընդունէին ու Տէրոջը երկիւղովը եւ Սուրբ Հոգիին մխիթարութիւնովը քալելով կ’աճէին։32Պետրոս ամէն տեղ կը պտըտէր եւ Լիւդդիա բնակող սուրբերուն քով ալ իջաւ։33Հոն մարդ մը գտաւ, որուն անունը Ենիա էր, ութը տարիէ ի վեր մահիճը պառկած անդամալոյծ։34Պետրոս ըսաւ անոր. «Ենիա՛, Յիսուս Քրիստոս քեզ կը բժշկէ. ելի՛ր ու քու անկողինդ շտկէ»։ Ան ալ շուտ մը ելաւ։35Եւ Լիւդդիայի ու Սարօնի մէջ բնակողներուն ամէնքը զանիկա տեսան ու Տէրոջը դարձան։36Յոպպէի մէջ աշակերտ եղած կին մը կար, անունը Տաբիթա. (որ կը թարգմանուի Այծեմնիկ.) ասիկա լեցուած էր բարի գործերով ու ողորմութիւններով որոնք ինք կ’ընէր։37Այն օրերը ինք հիւանդացաւ ու մեռաւ։ Լուացին զանիկա եւ վերը սենեակ մը դրին։38Ու Լիւդդիա Յոպպէի մօտ էր, ուստի աշակերտները լսելով թէ Պետրոս հոն է, անոր երկու մարդ ղրկեցին, աղաչելով որ չուշանայ եւ իրենց գայ։39Պետրոս ալ ելաւ անոնց հետ եկաւ։ Երբ եկաւ, վերի սենեակը հանեցին զանիկա։ Բոլոր որբեւարիները անոր բոլորտիքը կայնեցան, կու լային ու կը ցուցնէին այն բաճկոնները եւ հանդերձները, որոնք Այծեմնիկ կը շինէր, երբ իրենց հետ էր։40Պետրոս ալ ամէնքը դուրս հանելով՝ ծունկի վրայ եկաւ ու աղօթք ըրաւ եւ դէպի մարմինը դառնալով՝ ըսաւ. «Տա՛բիթա, ելիր կայնէ»։ Ան ալ իր աչքերը բացաւ ու Պետրոսը տեսնելով՝ ելաւ շիտակ նստեցաւ։41Պետրոսն ալ ձեռքը անոր տուաւ ու վերցուց զանիկա եւ սուրբերն ու որբեւարիները կանչելով՝ անոնց առջեւ ողջ կայնեցուց զանիկա։42Այս բանը բոլոր Յոպպէի մէջ իմացուեցաւ ու շատեր Տէրոջը հաւատացին։43Պետրոս շատ օրեր Յոպպէ կեցաւ Սիմոն անունով կաշի բանողի մը քով։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Գործեր 9 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/acts/009.mp3 28 9