× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Գործեր ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 17 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627282930313233341 1 1 Armenian Western Bible 1853 Գործեր 17 Պահել գրառումները 1Անոնք Ամփիպոլիս եւ Ապողոնիա պտըտելով՝ Թեսաղոնիկէ գացին, ուր էր Հրեաներուն ժողովարանը։2Պօղոս ալ իր սովորութեանը պէս անոնց մէջ մտաւ եւ երեք շաբաթ օր խօսեցաւ անոնց հետ գրքերէն,3Մեկնելով եւ անոնց առջեւ դնելով թէ՝ պէտք էր որ Քրիստոս չարչարուէր ու մեռելներէն յարութիւն առնէր եւ թէ ‘Այն Յիսուսը որ ես ձեզի կը քարոզեմ, ըսաւ, Քրիստոսն է’։4Անոնցմէ ոմանք հաւատացին ու Պօղոսին եւ Շիղային հետ միացան. աստուածավախ Յոյներէն ալ մեծ բազմութիւն ու երեւելի կիներէն ալ հաւատացողները քիչուոր չէին։5Բայց չհաւատացող Հրեաները նախանձեցան եւ քանի մը դատարկապորտ, անօրէն մարդիկ առնելով՝ աղմուկ հանեցին ու քաղաքը տակնուվրայ ըրին եւ Յասոնին տանը վրայ յարձակելով՝ կ’ուզէին զանոնք ժողովքին առջեւ տանիլ։6Երբ զանոնք չգտան, Յասոնը ու մէկ քանի եղբայրներ քաշելով տարին քաղաքապետներուն առջեւ, կանչուըռտելով թէ՝ «Անոնք որ աշխարհը տակնուվրայ ըրին՝ հոս ալ հասեր են.7Որոնք Յասոն ընդուներ է։ Ասոնք ամէնքը Կայսրին հրամաններուն դէմ կը գործեն, ըսելով թէ ուրիշ թագաւոր մը կայ՝ Յիսուս»։8Եւ խռովեցուցին ժողովուրդն ու քաղաքապետները, որոնք այս բաները կը լսէին։9Բայց երբ Յասոնէն եւ ուրիշներէ երաշխաւորութիւն առին, արձակեցին զանոնք։10Իսկ եղբայրները շուտ մը գիշերով Պօղոսը եւ Շիղան Բերիա ղրկեցին, որոնք հասնելով՝ Հրեաներու ժողովարանը գացին։11Ասոնք Թեսաղոնիկէի մէջ եղողներէն աւելի ազնիւ մարդիկ էին, որոնք Աստուծոյ խօսքը կատարեալ յօժարութեամբ ընդունեցին եւ ամէն օր գրքերը կը քննէին թէ այս բաները ճի՞շդ են։12Անոնցմէ շատեր հաւատացին եւ պատուաւոր Յոյն կիներէն ու այրերէն հաւատացողներն ալ քիչուոր չէին։13Բայց երբ իմացան Թեսաղոնիկեցի Հրեաները թէ Բերիայի մէջ ալ Աստուծոյ խօսքը քարոզուեցաւ Պօղոսէն, հոն ալ եկան ու ժողովուրդը գրգռեցին։14Այն ատեն եղբայրները շուտ մը Պօղոսը ղրկեցին՝ որ մինչեւ ծովեզերքը երթայ, բայց Շիղա եւ Տիմոթէոս հոն մնացին։15Անոնք որ Պօղոսը կը տանէին, մինչեւ Աթէնք տարին զանիկա եւ իրմէ հրաման առնելով՝ Շիղային ու Տիմոթէոսին համար, որ շուտով իրեն գան, վերադարձան։16Պօղոս Աթէնքի մէջ անոնց սպասելով՝ իր հոգին անհանգիստ էր ներսիդին, վասն զի քաղաքը բոլորովին կռապաշտութեան մէջ ընկղմած կը տեսնէր։17Ուստի ժողովարանին մէջ կը խօսէր Հրեաներուն ու բարեպաշտ մարդոց եւ ամէն օր հրապարակներուն մէջ՝ որոնց որ պատահէր։18Ու Եպիկուրեան եւ Ստոյիկեան փիլիսոփաներէն մէկ քանիներ իրեն հետ հակաճառութիւն կ’ընէին։ Ոմանք կ’ըսէին. «Այս սերմանաքաղը ի՞նչ ըսել կ’ուզէ»։ Ուրիշներ ալ կ’ըսէին. «Կ’երեւի թէ օտար աստուածներու քարոզիչ է». վասն զի Յիսուսը ու յարութիւնը կ’աւետարանէր անոնց։19Առին զանիկա Արիսպագոս տարին ու կ’ըսէին. «Կրնա՞նք իմանալ թէ ի՞նչ է այդ նոր վարդապետութիւնը, որ դուն կը քարոզես.20Քանզի մեր ականջներուն օտար բաներ կը բերես, ուրեմն կ’ուզենք իմանալ թէ ի՞նչ պիտի ըլլան անոնք»։21(Վասն զի Աթենացիները ամէնքն ալ ու հոն կեցող օտարականները ուրիշ բանի չէին պարապեր, բայց միայն նոր բան խօսելու կամ լսելու։)22Այն ատեն Պօղոս Արիսպագոսի մէջ կայնեցաւ ու ըսաւ. «Ո՛վ Աթենացի մարդիկ, ամէն կողմանէ խիստ կրօնասէր կը տեսնեմ ձեզ։23Քանզի ես պտըտելով ու ձեր պաշտամունքը զննելով՝ սեղան մը գտայ, որուն վրայ գրուած էր, ԱՆԾԱՆՕԹ ԱՍՏՈՒԾՈՅՆ. ուստի զանիկա որ դուք չճանչնալով կը պաշտէք, ես նոյնը ձեզի կը քարոզեմ։24Աստուած, որ աշխարհը ստեղծեց եւ անոր մէջի բոլոր բաները, անիկա երկնքի ու երկրի Տէրն ըլլալով՝ ո՛չ ձեռագործ տաճարներու մէջ կը բնակի,25Ո՛չ ալ մարդոց ձեռքով կը պաշտուի՝ բանի մը կարօտի պէս. քանզի ինք կու տայ ամենուն կեանք ու շունչ եւ ամէն բան։26Բոլոր ազգերը մէկ արիւնէ ըրաւ, որպէս զի բոլոր երկրի երեսին վրայ բնակին եւ որոշուած ժամանակներ հաստատեց ու անոնց բնակութեան սահմանները՝ Աստուած փնտռելու.27Որպէս զի խարխափելով զինք գտնեն. թէպէտեւ մեր ամէն մէկէն ալ հեռու չէ.28Վասն զի անով կ’ապրինք եւ կը շարժինք ու կանք, ինչպէս ձեր բանաստեղծներէն մէկ քանիներն ալ ըսին. ‘Քանզի մենք անոր ցեղէն ալ ենք’։29Ուստի՝ Աստուծոյ ցեղէն ըլլալով՝ պէտք չէ որ այնպէս սեպենք թէ Աստուածութիւնը նման է ոսկիի կամ արծաթի կամ քարի, որ մարդու վարպետութիւնով ու խելքով քանդակուած է։30Արդ՝ Աստուած տգիտութեան ատենները անտես ընելով՝ հիմա ամէն տեղ կը պատուիրէ բոլոր մարդոց, որ ապաշխարեն։31Վասն զի ինք օր մը սահմանեց, որուն մէջ աշխարհս արդարութեամբ պիտի դատէ այն մարդուն ձեռքով՝ որ որոշեց ու ամենուն հաւատացուց՝ զանիկա մեռելներէն յարուցանելով»։32Երբ մեռելներուն յարութիւնը լսեցին, ոմանք ծաղր կ’ընէին, ոմանք ալ կ’ըսէին. «Այդ բանին համար ուրիշ անգամ մտիկ պիտի ընենք քեզի»։33Ապա Պօղոս անոնց մէջէն հեռացաւ։34Սակայն քանի մը մարդիկ իրեն յարելով հաւատացին, որոնց մէջ էին Դիոնեսիոս Արիսպագացի եւ Դամարիս անունով կին մը ու անոնց հետ ուրիշներ ալ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Գործեր 17 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/acts/017.mp3 28 17