× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 2 քրոնիկները ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 36 1234567891011121314151617181920212223242526272829303132333435361 1 1 : 1 12345678910111213141516171819202122231 1 1 Armenian Western Bible 1853 2 քրոնիկները 36 Պահել գրառումները 1Երկրին ժողովուրդը Յովսիային որդին Յովաքազը առին ու զանիկա իր հօրը տեղ Երուսաղէմի մէջ թագաւոր ըրին։2Յովաքազ քսանըերեք տարեկան էր, երբ թագաւոր եղաւ ու Երուսաղէմի մէջ երեք ամիս թագաւորութիւն ըրաւ։3Եգիպտոսի թագաւորը զանիկա Երուսաղէմի մէջ աթոռէն վար առաւ ու երկրին վրայ հարիւր տաղանդ արծաթ ու մէկ տաղանդ ոսկի տուրք դրաւ։4Եգիպտոսի թագաւորը անոր եղբայրը Եղիակիմը Յուդայի ու Երուսաղէմի վրայ թագաւոր դրաւ եւ անոր անունը Յովակիմի փոխեց ու Նեքաւով անոր եղբայրը Յովաքազը առաւ ու Եգիպտոս տարաւ։5Յովակիմ քսանըհինգ տարեկան էր, երբ թագաւոր եղաւ ու Երուսաղէմի մէջ տասնըմէկ տարի թագաւորութիւն ըրաւ։ Անիկա իր Տէր Աստուծոյն առջեւ չարութիւն ըրաւ։6Անոր վրայ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը ելաւ ու զանիկա Բաբելոն տանելու համար ոտնակապերով կապեց։7Նաբուգոդոնոսոր Տէրոջը տանը անօթները առաւ ու Բաբելոն տարաւ ու զանոնք Բաբելոն իր տաճարին մէջ դրաւ։8Եւ Յովակիմին մնացորդ պատմութիւնն ու անոր ըրած գարշութիւնները եւ անոր վրայ գտնուածը ահա Իսրայէլի ու Յուդայի թագաւորներուն գրքին մէջ գրուած են։ Անոր տեղ անոր որդին Յովաքինը թագաւոր եղաւ։9Յովաքին տասնըութը տարեկան էր, երբ թագաւոր եղաւ ու Երուսաղէմի մէջ երեք ամիս ու տասը օր թագաւորեց։ Անիկա Տէրոջը առջեւ չարութիւն ըրաւ։10Հետեւեալ տարին Նաբուգոդոնոսոր թագաւորը զօրք ղրկեց եւ զանիկա ու Տէրոջը տաճարին պատուական սպասները Բաբելոն տարաւ եւ Յուդայի ու Երուսաղէմի վրայ անոր եղբայրը Սեդեկիան թագաւոր դրաւ։11Սեդեկիան քսանըմէկ տարեկան էր, երբ թագաւոր եղաւ ու Երուսաղէմի մէջ տասնըմէկ տարի թագաւորութիւն ըրաւ։12Անիկա իր Տէր Աստուծոյն առջեւ չարութիւն ըրաւ ու Տէրոջը բերնէն խօսող Երեմիա Մարգարէին առջեւ չխոնարհեցաւ։13Նաեւ ապստամբեցաւ Նաբուգոդոնոսոր թագաւորին դէմ, որ անոր երդում ընել տուեր էր Աստուծոյ անունովը ։ Իր պարանոցը խստացուց ու իր սիրտը կարծրացուց՝ որպէս զի Իսրայէլի Տէր Աստուծոյն չդառնայ։14Քահանաներուն բոլոր իշխանները ու ժողովուրդն ալ ազգերուն բոլոր գարշութիւններուն հետեւելով՝ խիստ շատ անօրէնութիւններ ըրին ու Տէրոջը Երուսաղէմի մէջ սրբած տունը պղծեցին։15Անոնց հայրերուն Տէր Աստուածը՝ իր ժողովուրդին ու իր բնակարանին խնայելուն համար, իր պատգամաւորներուն միջոցով մեծ փութով՝ ՝ ազդարարութիւններ կը ղրկէր.16Բայց անոնք Աստուծոյ ղրկած պատգամաւորները կ’անարգէին, անոր խօսքերը կ’արհամարհէին ու անոր մարգարէները ծաղր կ’ընէին. մինչեւ որ Տէրոջը բարկութիւնը իր ժողովուրդին վրայ բորբոքեցաւ, այնպէս որ ա՛լ բժշկութիւն չմնաց։17Անոնց վրայ Քաղդէացիներուն թագաւորը հանեց. անիկա ալ անոնց երիտասարդները անոնց սրբարանին մէջ սրով մեռցուց ու երիտասարդին ու կոյսին, ծերին ու ալեւորին չխնայեց. ամէնքն ալ Տէրը անոր ձեռքը մատնեց։18Ու Աստուծոյ տանը բոլոր մեծ ու պզտիկ անօթները ու Տէրոջը տանը գանձերը եւ թագաւորին ու անոր իշխաններուն գանձերը՝ ամէնքն ալ Բաբելոն տարաւ։19Եւ Աստուծոյ տունը այրեցին ու Երուսաղէմի պարիսպը փլցուցին ու անոր բոլոր պալատները կրակով այրեցին ու բոլոր գեղեցիկ բաները աւերեցին։20Սուրէն փախած մնացորդները Բաբելոն գերի տարին ու մինչեւ Պարսից թագաւորութեան հաստատուիլը, անոր եւ անոր որդիներուն ծառաները եղան,21Որպէս զի Երեմիային բերնով ըսուած Տէրոջը խօսքը կատարուի, մինչեւ երկիրը իր շաբաթները վայելէ։ Իր աւերման բոլոր օրերը շաբաթ պահեց, մինչեւ եօթանասուն տարին լմնցաւ։22Եւ Պարսից Կիւրոս թագաւորին առաջին տարին, որպէս զի Երեմիային բերնով ըսուած Տէրոջը խօսքը կատարուի, Տէրը Պարսիկներու Կիւրոս թագաւորին հոգին արթնցուց ու անիկա իր բոլոր թագաւորութեանը մէջ հրատարակել տուաւ ու նաեւ հրովարտակ գրեց՝ ըսելով.23«Այսպէս կ’ըսէ Կիւրոս, Պարսիկներու թագաւորը. ‘Երկնքի Եհովա Աստուածը երկրի բոլոր թագաւորութիւնները ինծի տուաւ ու անիկա ինծի պատուիրեց որ Յուդայի Երուսաղէմի մէջ անոր տուն մը շինեմ։ Ձեր մէջ ով որ անոր ժողովուրդէն է, իր Եհովա Աստուածը իրեն հետ ըլլայ ու թող մեկնի’»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 2 քրոնիկները 36 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/2chronicles/036.mp3 36 36