× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Գործեր ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 21 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 13 123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839401 1 1 Armenian Western Bible 1853 Գործեր 21 Պահել գրառումները 1Երբ ելանք ու անոնցմէ զատուեցանք, շիտակ նաւելով Կով հասանք ու միւս օրը՝ Հռոդոն ու անկէ՝ Պատարա։2Եւ նաւ մը գտանք, որ Փիւնիկէ կ’երթար։ Անոր մէջ մտնելով՝ ճամբայ ելանք։3Եւ երբ Կիպրոս երեւցաւ, զանիկա ձախ կողմերնիս թողելով՝ դէպի Սուրիա նաւեցինք եւ Տիւրոս հասանք, վասն զի նաւը հոն պիտի թափէր իր բեռը։4Եւ աշակերտներ գտնելով՝ եօթը օր հոն կեցանք, որոնք Սուրբ Հոգիով կ’ըսէին Պօղոսին որ Երուսաղէմ չելլէ։5Երբ այն օրերը անցուցինք, ելանք ու կ’երթայինք. ամէնքն ալ, կիներով ու տղաքներով, մինչեւ քաղաքէն դուրս մեզ ճամբեցուցին։ Ծովուն եզերքը ծունկի գալով աղօթք ըրինք6Ու իրարու հրաժարական ողջոյն տալով՝ մենք նաւը ելանք, անոնք ալ տեղերնին դարձան։7Իսկ մենք Տիւրոսէ զատուելով եւ ծովու ճամբորդութիւնը լմնցնելով՝ Պտողէմայիս հասանք ու եղբայրները բարեւելով՝ օր մը անոնց քով կեցանք։8Հետեւեալ օրը անկէ ելանք ու Կեսարիա գացինք եւ Փիլիպպոս աւետարանիչին տունը մտնելով, որ եօթնէն մէկն էր, անոր քով կեցանք։9Անիկա չորս կոյս աղջիկ ունէր, որոնք մարգարէութիւն կ’ընէին։10Հոն բաւական կեցանք։ Այդ ատենները Հրէաստանէն մարգարէ մը հասաւ՝ Ագաբոս անունով։11Երբ մեզի եկաւ, Պօղոսին գօտին առնելով իր ձեռքերն ու ոտքերը կապեց եւ ըսաւ. «Այսպէս կ’ըսէ Սուրբ Հոգին. ‘Այն մարդը՝ որունն է այս գօտին, այսպէս պիտի կապեն Հրեաները Երուսաղէմի մէջ ու հեթանոսներուն պիտի մատնեն’»։12Երբ ասիկա լսեցինք, աղաչեցինք մենք ալ, տեղացիներն ալ, որ Երուսաղէմ չելլէ։13Իսկ Պօղոս պատասխան տուաւ. «Ի՞նչ կ’ընէք, ինչո՞ւ կու լաք ու իմ սիրտս կը ճմլէք. քանզի ես ո՛չ միայն Երուսաղէմի մէջ կապուելու, հապա նաեւ մեռնելու ալ պատրաստ եմ Տէր Յիսուսի անուանը համար»։14Երբ ինք մտիկ չըրաւ, լուռ կեցանք ու ըսինք. «Տէրոջը կամքը թող ըլլայ»։15Քանի մը օր յետոյ պատրաստուելով Երուսաղէմ ելանք։16Կեսարացի աշակերտներէն ալ մի քանիներ մեզի հետ էին եւ մեզ տարին նախկին աշակերտի մը՝ Կիպրացի Մնասոնին, որուն քով պիտի կենայինք։17Երբ Երուսաղէմ մտանք, եղբայրները ուրախութեամբ ընդունեցին մեզ։18Հետեւեալ օրը Պօղոս մեզի հետ Յակոբոսին քով գնաց ու բոլոր երէցներն ալ եկան։19Եւ զանոնք բարեւելով մէկիկ մէկիկ կը պատմէր ինչ որ Աստուած հեթանոսներուն ըրաւ իր ծառայութիւնովը։20Անոնք ալ լսելով՝ փառք տուին Տէրոջը եւ ըսին իրեն. «Կը տեսնե՞ս, ե՛ղբայր, քանի՛ բիւրաւոր հաւատացեալ Հրեաներ կան, որոնք ամէնքն ալ օրէնքին նախանձաւոր են։21Բայց քու վրայովդ իմացան թէ դուն բոլոր հեթանոսներուն մէջ եղած Հրեաներուն Մովսէսէն ապստամբիլ կը սորվեցնես, ըսելով որ տղաքնին չթլփատեն եւ սովորութիւններուն համեմատ չվարուին։22Արդ՝ ի՞նչ պիտի ըլլայ. անշուշտ բազմութիւն մը պիտի հաւաքուի, վասն զի պիտի լսեն թէ եկեր ես։23Ուստի ըրէ ինչ որ քեզի կ’ըսենք։ Մեր քով չորս մարդ կայ, որոնք ուխտ ըրած են.24Զանոնք ա՛ռ, իրենց հետ մաքրուէ եւ անոնց համար ծախք ըրէ, որ իրենց գլուխը ածիլեն, որպէս զի ամէնքն ալ գիտնան թէ քու վրայովդ իմացած բաներնին սխալ է, այլ դուն ալ մեզի հետ օրէնքը կը պահես։25Բայց հաւատքը ընդունող հեթանոսներուն համար մենք թուղթով իմացուցինք մեր որոշումը, որ անոնք բնաւ այսպիսի բաներ չպահեն. միայն թէ զգուշանան կուռքերու զոհուածէ ու արիւնէ եւ խեղդուածէ ու պոռնկութենէ»։26Այն ատեն Պօղոս այն մարդիկը առաւ ու հետեւեալ օրը անոնց հետ մաքրուած՝ տաճարը մտաւ, մաքրութեան օրերուն լմննալը ցուցնելու համար, մինչեւ որ իւրաքանչիւրին համար պատարագ մատուցուեցաւ։27Եօթը օրերը լմննալու վրայ էին, երբ Ասիացի Հրեաները զանիկա տաճարին մէջ տեսնելով՝ բոլոր բազմութիւնը գրգռեցին եւ զայն բռնելով՝ կը կանչուըռտէին.28«Իսրայէլացի՛ մարդիկ, օգնութեան հասէք։ Աս այն մա՛րդն է՝ որ ամէն տեղ ժողովուրդին եւ օրէնքին ու այս տեղին դէմ բան կը սորվեցնէ ամենուն. նոյնիսկ տաճարին մէջ Յոյներ ալ մտցուց եւ այս սուրբ տեղը պղծեց».29(Վասն զի նախապէս Եփեսացի Տրոփիմոսը իրեն հետ քաղաքին մէջ տեսեր էին եւ կը կարծէին թէ Պօղոս զանիկա տաճարը մտցուց.)30Ու բոլոր քաղաքը շարժեցաւ եւ ժողովուրդը դիզուեցաւ ու բռնեցին Պօղոսը տաճարէն դուրս քաշեցին եւ շուտ մը դռները գոցուեցան։31Ու երբ անոնք կ’ուզէին զանիկա սպաննել, լուր հասաւ գունդին հազարապետին թէ բոլոր Երուսաղէմը իրար անցեր է։32Ան ալ անմիջապէս զինուորներ եւ հարիւրապետներ առած անոնց վրայ վազեց։ Անոնք ալ հազարապետը եւ զինուորները տեսնելով՝ Պօղոսը ծեծելէ դադարեցան։33Այն ատեն հազարապետը մօտենալով բռնեց զանիկա եւ հրաման ըրաւ որ կրկին շղթայով կապեն ու կը հարցնէր թէ՝ անիկա ո՞վ է ու ի՞նչ ըրեր է։34Բազմութեանը մէջէն մէկը՝ մէկ կերպ ու միւսը ուրիշ կերպ բան կը կանչուըռտէին։ Երբ չկրցաւ այն շփոթութենէն ստոյգը գիտնալ, հրաման ըրաւ որ զանիկա բերդը տանին։35Ու երբ սանդուխը հասաւ, այնպէս պատահեցաւ որ զինուորները վեր վերցնեն զանիկա, ժողովուրդին բռնութեանը համար.36Վասն զի ժողովուրդին բազմութիւնը ետեւէն կ’երթար ու կ’ըսէին. «Վերցո՛ւր ատիկա»։37Երբ Պօղոս բերդը մտնելու վրայ էր, հազարապետին ըսաւ. «Արդեօք կարելի՞ է որ քեզի բան մը խօսիմ»։ Ան ալ ըսաւ. «Յունարէն գիտե՞ս.38Չէ՞ որ դուն այն Եգիպտացին ես, որ քիչ ժամանակ առաջ չորս հազար սրիկայ մարդիկ ապստամբեցուցիր, անապատը հանեցիր»։39Պօղոս ալ ըսաւ. «Ես Հրեայ մարդ մըն եմ Կիլիկիոյ Տարսոնէն, ո՛չ թէ աննշան քաղաքացի մը ու կ’աղաչեմ քեզի ինծի հրաման տուր որ ժողովուրդին խօսիմ»։40Երբ անիկա հրաման տուաւ, Պօղոս սանդուխին վրայ կայնելով՝ ձեռքը շարժեց ժողովուրդին ու երբ լման լռութիւն եղաւ Եբրայեցերէն լեզուով խօսեցաւ անոնց ու ըսաւ.Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Գործեր 21 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/acts/021.mp3 28 21