× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եզրաս ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 8 123456789101 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829303132333435361 1 1 Armenian Western Bible 1853 Եզրաս 8 Պահել գրառումները 1Արտաշէս թագաւորին թագաւորութեան ատենը՝ ինծի հետ Բաբելոնէն դարձողներուն տոհմապետներն ու համրանքը ասոնք են՝2Փենեհէսին որդիներէն Գերսոնը, Իթամարին որդիներէն Դանիէլը, Դաւիթին որդիներէն Քետտուսը,3Սեքենիային որդիներէն՝ Փարոսին որդիներէն Զաքարիան ու անոր հետ հարիւր յիսուն այր մարդ համրուեցան։4Փաաթ-Մովաբին որդիներէն՝ Զարիային որդին Եղիովէնային ու անոր հետ երկու հարիւր այր մարդ.5Սեքենիային որդիներէն Յազիէլի որդին ու անոր հետ երեք հարիւր այր մարդ6Եւ Ադինին որդիներէն Յովնաթանին որդին Աբեդը ու անոր հետ յիսուն այր մարդ7Ու Եղամին որդիներէն Գոթողիային որդին Եսային ու անոր հետ եօթանասուն այր մարդ8Եւ Սափատիային որդիներէն Միքայէլին որդին Զաբադիան ու անոր հետ ութսուն այր մարդ.9Յովաբին որդիներէն՝ Յեքիէլին որդին Աբդիան ու անոր հետ երկու հարիւր տասնըութը այր մարդ10Եւ Սաղօմիդին որդիներէն Յօսեփային որդին ու անոր հետ հարիւր վաթսուն այր մարդ11Եւ Բեբայիին որդիներէն Բեբայիին որդին Զաքարիան ու անոր հետ քսանըութը այր մարդ12Եւ Ազգադին որդիներէն Ակատանի որդին Յօհանան ու անոր հետ հարիւր տասը այր մարդ13Եւ Ադոնիկամին որդիներէն վերջինները՝ որոնց անունները ասոնք էին՝ Եղիփաղէտ, Յէիէլ ու Սեմայիա եւ անոնց հետ վաթսուն այր մարդ.14Բագուէին որդիներէն Ութային ու Զաբուդը ու անոնց հետ եօթանասուն այր մարդ։15Ասոնք Ահավա վազող գետին եզերքը հաւաքեցի ու հոն երեք օր իջեւան ըրինք։ Ժողովուրդն ու քահանաները աչքէ անցուցի ու հեն Ղեւտացիներու որդիներէն մա՛րդ մը չգտայ։16Այն ատեն Եղիազար, Արիէլ, Սեմայիա, Եղնաթան, Հարիպ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա ու Մեսուղամ իշխանները ու Յովաբիբ ու Եղնաթան իմաստունները կանչել տուի17Եւ զանոնք Քասիփիա ըսուած տեղը Եղող Ադդով իշխանին պատուէրներով ղրկեցի ու Քասիփիա ըսուած տեղը եղող Ադդովին ու անոր եղբայրներուն, Նաթանայիմներուն, ըսուելիք խօսքերը անոնց բերանը դրի, որպէս զի մեր Աստուծոյն տանը համար մեզի պաշտօնեաներ բերեն։18Մեր Աստուծոյն բարի ձեռքին մեր վրայ ըլլալուն համար՝ Իսրայէլեան Ղեւիի որդիին Մոողիին որդիներէն հանճարեղ մարդ մը, այսինքն Սարաբիան ու անոր որդիները ու եղբայրները տասնըութը մարդ բերին մեզի.19Նաեւ Ասաբիան ու անոր հետ Մերարիի որդիներէն Եսային ու անոր եղբայրները ու անոնց որդիները՝ քսան մարդ20Ու Նաթանայիմներէն, որոնք Դաւիթ ու իր իշխանները Ղեւտացիներու ծառայութեանը տուեր էին, բոլորը իրենց անուններովը յիշուած՝ երկու հարիւր քսան Նաթանայիմներ։21Հոն Ահավայի գետին քով ծոմապահութիւն քարոզեցի, որպէս զի խոնարհինք մեր Տէր Աստուծոյն առջեւ ու անկէ յաջող ճամբորդութիւն խնդրենք մեզի ու մեր ընտանիքներուն եւ մեր բոլոր ստացուածքին համար.22Վասն զի ճամբուն մէջ մեզ թշնամիներէն պաշտպանելու համար թագաւորէն զօրք ու ձիաւորներ ուզելու ամչցայ, որովհետեւ թագաւորին ըսեր էինք թէ մեր Աստուծոյն ձեռքը բոլոր զանիկա փնտռողներուն վրայ է բարութեամբ ու անոր զօրութիւնն ու բարկութիւնը ամէն անոնց վրայ՝ որոնք զանիկա կը թողուն։23Ուստի ծոմ բռնեցինք ու այս բանին համար մեր Աստուծմէն օգնութիւն խնդրեցինք ու անիկա մեր խնդրանքը ընդունեց։24Քահանաներուն իշխաններէն տասներկու մարդ զատեցի, այսինքն Սարաբիան ու Ասաբիան ու անոնց հետ իրենց եղբայրներէն տասը մարդ25Եւ արծաթն ու ոսկին ու անօթները, նաեւ թագաւորին ու անոր խորհրդականներուն ու իշխաններուն եւ հոն գտնուող բոլոր Իսրայէլի մեր Աստուծոյն տանը համար տուած ընծաները կշիռքով անոնց յանձնեցի։26Վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ եւ հարիւր տաղանդ արծաթէ ամաններ ու հարիւր տաղանդ ոսկի27Եւ քսան ոսկի տաշտ հազարական դրամէ եւ մաքուր ու փայլուն եւ ոսկիի պէս պատուական պղնձէ երկու աման՝ կշիռքով անոնց յանձնեցի։28Անոնց ըսի. ‘Դուք Տէրոջը նուիրուած էք, այս անօթներն ալ նուիրուած են եւ արծաթն ու ոսկին ձեր հայրերուն Տէր Աստուծոյն կամաւոր ընծայ են.29Արթուն կեցէ՛ք ու պահեցէ՛ք, մինչեւ որ զանոնք Երուսաղէմ Տէրոջը տանը սենեակներուն մէջ՝ քահանաներուն ու Ղեւտացիներու իշխաններուն ու Իսրայէլի տոհմապետներուն առջեւ կշռէք’։30Քահանաներն ու Ղեւտացիները արծաթն ու ոսկին ու ամանները կշիռքով առին, որպէս զի Երուսաղէմ մեր Աստուծոյն տունը տանին։31Առաջին ամսուան տասնըերկրորդ օրը Ահավայի գետէն չուեցինք Երուսաղէմ երթալու համար ու մեր Աստուծոյն ձեռքը մեր վրայ էր ու մեզ ճամբան թշնամիին ու դարանակալին ձեռքէն ազատեց32Ու Երուսաղէմ հասանք եւ հոն երեք օր նստեցանք։33Չորրորդ օրը արծաթն ու ոսկին ու անօթները, մեր Աստուծոյն տանը մէջ, Ուրիա քահանային որդիին Մերամօթին ձեռքով կշռուեցան, որուն հետ էր Փենէհէսին որդին Եղիազարը ու անոնց հետ էին Յեսուին որդին Յովզաբադն ու Բանուիին որդին Նովադիա Ղեւտացիները։34Ամէնքը թուով ու կշիռքով յանձնուեցաւ ու այն ատեն բոլոր կշիռքը գրուեցաւ։35Գերութեան որդիները, որոնք գերութենէ դարձած էին, Իսրայէլի Աստուծոյն ողջակէզներ մատուցանեցին. բոլոր Իսրայէլի համար տասնըերկու զուարակ, իննիսունըվեց խոյ, եօթանասունըեօթը գառ ու մեղքի պատարագի համար տասնըերկու նոխազ. ասոնց ամէնը Տէրոջը ողջակէզ մատուցանեցին ։36Եւ անոնք թագաւորին հրովարտակը Գետին ասդիի կողմը եղող թագաւորին փոխանորդներուն ու իշխաններուն տուին, անոնք ալ ժողովուրդին ու Աստուծոյ տանը ձեռնտու եղան։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եզրաս 8 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/ezra/008.mp3 10 8