× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Գործեր ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 23 123456789101112131415161718192021222324252627281 1 1 : 16 12345678910111213141516171819202122232425262728293031323334351 1 1 Armenian Western Bible 1853 Գործեր 23 Պահել գրառումները 1Պօղոս իր աչքերը ժողովին վրայ դարձնելով՝ ըսաւ. «Մարդի՛կ եղբայրներ, ես բոլորովին բարի խղճմտանքով կեանք վարեր եմ Աստուծոյ առջեւ մինչեւ այսօր»։2Անանիա քահանայապետն ալ հրաման ըրաւ իր քով կայնողներուն, որ անոր բերնին զարնեն։3Այն ատեն Պօղոս ըսաւ անոր. «Աստուած քեզի պիտի զարնէ, ծեփա՛ծ պատ։ Դուն նստեր ես օրէնքին համեմատ զիս դատելու եւ օրէնքէն դուրս հրամա՞ն կ’ընես, որ ինծի զարնեն»։4Բոլորտիքը կայնողները ըսին. «Աստուծոյ քահանայապե՞տը կը նախատես»։5Պօղոս ալ ըսաւ. «Եղբա՛յրներ, չէի գիտեր թէ քահանայապետ է», վասն զի գրուած է. «Քու ժողովուրդիդ իշխանին դէմ չարախօսութիւն մի՛ ըներ»։6Պօղոս գիտնալով որ մէկ կողմը Սադուկեցիներ են ու միւսը՝ Փարիսեցիներ, կ’աղաղակէր ժողովին մէջ. «Մարդի՛կ եղբայրներ, ես Փարիսեցի եմ, Փարիսեցիի որդի. մեռելոց յարութեանը յոյսին համար կը դատուիմ»։7Երբ ասիկա ըսաւ, Փարիսեցիներուն ու Սադուկեցիներուն մէջ երկպառակութիւն ինկաւ եւ բազմութիւնը բաժնուեցաւ8Քանզի Սադուկեցիները կ’ըսեն թէ՝ յարութիւն չկայ եւ ո՛չ հրեշտակ, ո՛չ ալ հոգի. բայց Փարիսեցիները երկուքն ալ կը դաւանին։9Մեծ աղաղակ մը եղաւ ու Փարիսեցիներուն կողմէն եղող դպիրները ոտքի վրայ ելլելով՝ դէմ կեցան ու կ’ըսէին. «Մենք այս մարդուն վրայ չարութիւն մը չենք գտներ. հապա եթէ հոգի մը կամ հրեշտակ մը ատոր խօսած է, ի՞նչ ընենք»։10Երբ աղմուկը շատցաւ, հազարապետը՝ վախնալով որ չըլլայ թէ Պօղոս անոնցմէ պատառուի՝ զինուորներուն հրաման ըրաւ որ իջնեն եւ զանիկա անոնց մէջէն յափշտակեն ու բերդը տանին։11Հետեւեալ գիշերը Տէրը անոր քով կայնեցաւ ու ըսաւ. «Քաջասի՛րտ եղիր, Պօ՛ղոս, վասն զի ինչպէս Երուսաղէմի մէջ ինծի համար վկայեցիր, այնպէս պէտք է Հռովմի մէջ ալ վկայես»։12Առտուն, Հրեաներէն ոմանք միաբանեցան ու ինքզինքնին անէծքի տակ դրին՝ ըսելով որ չուտեն ու չխմեն մինչեւ որ Պօղոսը սպաննեն։13Քառասունէ աւելի էին անոնք՝ որ այս երդումը իրարու հետ ըրին,14Որոնք քահանայապետներուն ու ծերերուն գացին ու ըսին. «Անէծքով անիծեցինք անձերնիս, որ բան մը չուտենք մինչեւ որ Պօղոսը սպաննենք։15Ուստի դուք ժողովին հետ մէկտեղ հազարապետին իմացուցէք, որ վաղը զանիկա ձեզի իջեցնէ, որպէս թէ դուք աւելի ճիշդ քննութիւն ընել կ’ուզէք անոր մասին եւ մենք անոր մօտ գալէն առաջ պատրաստ ենք զանիկա սպաննելու»։16Բայց Պօղոսին քրոջ որդին, երբ այս դաւաճանութիւնը լսեց, գնաց բերդը մտաւ ու Պօղոսին պատմեց։17Պօղոս ալ հարիւրապետներէն մէկը իրեն կանչելով՝ ըսաւ. «Այս պատանին հազարապետին տար, վասն զի անոր իմացնելիք բան մը ունի»։18Ան ալ առաւ զանիկա եւ տարաւ հազարապետին ու ըսաւ. «Բանտարկեալ Պօղոսը զիս կանչեց եւ աղաչեց որ այս պատանին քեզի բերեմ, քանզի քեզի խօսելիք ունի»։19Հազարապետը անոր ձեռքէն բռնելով՝ մէկդի գնաց ու հարցուց. «Ի՞նչ ունիս ինծի իմացնելիք»։20Անիկա ըսաւ. «Հրեաները միաբանեցան քեզի աղաչելու որ վաղը Պօղոսը ատեանը իջեցնես, որպէս թէ կ’ուզեն աւելի ճիշդ քննութիւն մը ընել անոր մասին։21Բայց դուն անոնց մտիկ մի՛ ըներ, վասն զի անոնցմէ քառասունէ աւելի մարդիկ դարանամուտ եղած են անոր համար, որոնք ինքզինքնին անէծքի տակ դրին, որ չուտեն ու չխմեն, մինչեւ զանիկա սպաննեն ու հիմա պատրաստ են եւ քու հրամանիդ կը սպասեն»։22Այն ատեն հազարապետը պատանին ճամբեց եւ պատուիրեց. «Մարդու մի՛ ըսեր, որ այս բանը ինծի իմացուցիր»։23Հարիւրապետներէն երկուքը կանչեց ու ըսաւ. «Երկու հարիւր զինուոր պատրաստեցէք ու եօթանասուն ձիաւոր եւ երկու հարիւր գեղարդաւոր, որպէս զի մինչեւ Կեսարիա երթան գիշերուան ժամը երեքին24Եւ գրաստներ պատրաստեցէք, որպէս զի Պօղոսը հեծցնեն ու ապահովութեամբ Փելիքս կուսակալին տանին»։25Թուղթ մը գրեց այս օրինակին պէս.26«Կղօդիոս Լիւսիաս, պատուական Փելիքս կուսակալիդ՝ ողջոյն։27Այս մարդը Հրեաներէն բռնուեր էր եւ անոնցմէ պիտի սպաննուէր, իսկ ես զինուորներով վրայ հասայ եւ ազատեցի զանիկա, իմանալով որ Հռովմայեցի է։28Եւ ուզելով պատճառը գիտնալ, որու համար ատոր վրայ ամբաստանութիւն կ’ընէին, զինք տարի անոնց ատեանը։29Գտայ թէ ամբաստանուած է իրենց օրէնքին վերաբերեալ խնդիրներու համար, բայց մեռնելու կամ պատժուելու յանցանք մը չունէր։30Երբ լուր առի թէ Հրեաները այդ մարդուն համար որոգայթ լարած են, իսկոյն քեզի ղրկեցի, հրաման ընելով ամբաստանողներուն ալ՝ որ քու առջեւդ խօսին անոր մասին։ Ո՛ղջ եղիր»։31Զինուորներն ալ իրենց հրամայուածին համեմատ առին Պօղոսը ու գիշերով Անտիպատրոս տարին։32Եւ հետեւեալ օրը թողուցին ձիւորները անոր հետ երթալու ու իրենք բերդը դարձան։33Անոնք ալ Կեսարիա տարին ու թուղթը կուսակալին տուին եւ Պօղոսը անոր առջեւ կայնեցուցին։34Երբ կարդաց, հարցուց թէ ո՞ր գաւառէն է եւ իմանալով որ Կիլիկիայէն է,35Ըսաւ. «Պիտի լսեմ քեզի՝ երբ քեզ ամբաստանողներն ալ գան» եւ հրաման ըրաւ, որ զանիկա Հերովդէսին պալատին մէջ պահեն։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Գործեր 23 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/acts/023.mp3 28 23