× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Ժողովողներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 2 1234567891011121 1 1 : 1 12345678910111213141516171819202122232425261 1 1 Armenian Western Bible 1853 Ժողովողներ 2 Պահել գրառումները 1Ես իմ սրտիս մէջ ըսի. «Եկուր հիմա ուրախութեան միջոցով քեզ փորձեմ», Ուստի բարիքներ վայելէ։ Ահա ասիկա ալ ունայնութիւն է։2Ծիծաղին համար ըսի. «Յիմար է» Եւ ուրախութեանը համար՝ «Ասոր ըրածը ի՞նչ է»։3Սրտիս մէջ խորհեցայ, որ մարմինս գինիով զուարթացնեմ, Իմաստութեան առաջնորդութիւնովը ճանչնամ անմտութիւնը, Որպէս զի տեսնեմ թէ ի՞նչ բան բարի է մարդոց որդիներուն, Որ կրնան ընել երկնքի տակ Իրենց կեանքի բոլոր օրերուն մէջ։4Մեծ գործեր ըրի։ Ինծի տուներ շինեցի ու ինծի այգիներ տնկեցի։5Ինծի պարտէզներ եւ մրգաստաններ շինեցի Ու անոնց մէջ ամէն տեսակ պտղատու ծառ տնկեցի։6Ինծի ջուրի աւազաններ շինեցի, Որպէս զի անոնցմով մայրիներու անտառը ոռոգուի։7Ծառաներ ու աղախիններ ստացայ Եւ իմ տանս մէջ ծնած ծառաներ ունեցայ։ Շատ արջառներ եւ հօտեր ունեցայ, Ինծմէ առաջ Երուսաղէմի մէջ եղողներէն ամենէն աւելի։8Նաեւ արծաթ ու ոսկի Եւ թագաւորներու ու գաւառներու գանձեր դիզեցի։ Ինծի երգիչներ եւ երգչուհիներ ճարեցի Եւ մարդը զուարճացնող շատ հարճեր։9Ինծմէ առաջ Երուսաղէմի մէջ եղողներէն Ամենէն մեծը եղայ ու բարգաւաճեցայ։10Իմ աչքերուս ամէն ցանկութիւն անոնցմէ չարգիլեցի Ու իմ սիրտս ամէն տեսակ ուրախութենէ զուրկ չթողուցի։ Իմ սիրտս իմ բոլոր աշխատութիւններովս ուրախացաւ։ Իմ բոլոր աշխատութիւններուս վարձքը ասիկա էր։11Ու ես իմ ձեռքերուս ըրած բոլոր գործերուն Ու այդ գործերը ընելու համար իմ թափած աշխատանքիս նայեցայ Եւ ահա ամէնքը ունայնութիւն ու հոգիի տանջանք էին Ու արեւուն տակ ոեւէ օգուտ չկար։12Ես դարձայ իմաստութիւնը տեսնելու, Նաեւ յիմարութիւնն ու անմտութիւնը, Վասն զի թագաւորին ետեւէն եկող մարդը ի՞նչ կրնայ ընել ։ Ինչ որ արդէն ըրած են։13Ուստի տեսայ թէ իմաստութիւնը անմտութենէն օգտակար է, Ինչպէս լոյսը խաւարէն օգտակար է։14Իմաստունին աչքերը իր գլխուն վրայ են, Իսկ անմիտը խաւարի մէջ կը քալէ. Բայց ես հասկցայ թէ Անոնց ամենուն պատահած դէպքը մէկ է։15Այն ատեն իմ սրտիս մէջ ըսի «Որովհետեւ անմիտին պատահածը ինծի ալ պիտի պատահի, Ուրեմն ես ինչո՞ւ համար աւելի իմաստուն եղայ». Այս պատճառով իմ սրտիս մէջ ըսի թէ այս ալ ունայնութիւն է։16Վասն զի ինչպէս անմիտին՝ նմանապէս իմաստունին Մնայուն յիշատակը չկայ։ Վասն զի հիմա եղած բոլոր բաները Ապագային պիտի մոռցուին։ Իմաստունը ի՞նչպէս կը մեռնի։ Անմիտին պէս։17Անոր համար այս կեանքէն զզուեցայ, Վասն զի արեւուն տակ եղած գործերը ինծի գէշ երեւցան, Քանզի ամէնքը ունայնութիւն ու հոգիի տանջանք են։18Ես արեւուն տակ քաշած բոլոր աշխատութենէս զզուեցայ, Քանզի ինծմէ ետքը գալու մարդուն պիտի թողում զանիկա։19Ո՛վ գիտէ թէ անիկա իմաստո՞ւն պիտի ըլլայ թէ անմիտ։ Բայց պիտի տիրէ իմ բոլոր աշխատութիւններուս վրայ, Որոնք արեւուն տակ կատարեցի, Որոնց մէջ իմաստութիւն ցուցուցի։ Ասիկա ալ ունայնութիւն է։20Ես դարձայ, որպէս զի արեւուն տակ կատարած բոլոր աշխատանքիս վրայով Իմ սրտէս յոյսս կտրեմ։21Վասն զի մարդ կայ, որուն աշխատութիւնը Իմաստութեամբ, գիտութեամբ եւ յաջողութեամբ կ’ըլլայ, Բայց անկէ չաշխատող մարդուն իբրեւ բաժին կու տայ։ Ասիկա ալ ունայնութիւն ու մեծ չարիք է։22Վասն զի մարդ արեւուն տակ իր կատարած բոլոր աշխատանքէն Ու սրտին տանջանքէն ի՞նչ օգուտ կ’ունենայ։23Քանզի անոր բոլոր օրերը՝ վիշտերով Ու գործը տրտմութեամբ լեցուն են։ Անոր սիրտը գիշերն անգամ հանգստութիւն չի գտներ։ Ասիկա ալ ունայնութիւն է։24Մարդս ուտելէն ու խմելէն Եւ իր աշխատանքովը իր հոգին զուարճացնելէ աւելի լաւ բան չունի։ Ես տեսայ թէ ասիկա ալ Աստուծոյ ձեռքով կ’ըլլայ։25Վասն զի ինծմէ զատ՝ ՝ ո՞վ կրնայ ուտել Եւ ո՞վ կրնայ զուարճանալ։26Քանզի Աստուած իր առջեւ հաճելի եղող մարդուն Իմաստութիւն, գիտութիւն եւ ուրախութիւն կու տայ, Բայց մեղաւորին զբաղում կու տայ, Որպէս զի անիկա ստացուածք հաւաքէ ու դիզէ, Որպէս զի Աստուծոյ առջեւ հաճելի եղողին տայ։ Ասիկա ալ ունայնութիւն ու հոգիի տանջանք է։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Ժողովողներ 2 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/ecclesiastes/002.mp3 12 2