× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Էսթեր ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 8 123456789101 1 1 : 1 12345678910111213141516171 1 1 Armenian Western Bible 1853 Էսթեր 8 Պահել գրառումները 1Այն օրը Ասուերոս թագաւորը Հրեաներու թշնամիին Համանին տունը Եսթեր թագուհիին պարգեւեց ու Մուրթքէն թագաւորին առջեւ եկաւ, վասն զի Եսթեր թագաւորին յայտներ էր թէ անիկա իրեն ի՛նչ ազգական էր։2Եւ թագաւորը առաւ իր մատանին, որ Համանէն հաներ էր ու զանիկա Մուրթքէին տուաւ ու Եսթեր Համանին տանը վրայ դրաւ Մուրթքէն։3Եսթեր նորէն թագաւորին առջեւ խօսեցաւ ու անոր ոտքերը ինկաւ եւ լալով անոր աղաչեց որ Ագագացի Համանին չարութիւնը ու Հրեաներուն դէմ պատրաստած ծրագիրը խափանէ։4Թագաւորը ոսկի գաւազանը Եսթերին երկնցուց ու Եսթեր ելաւ ու թագաւորին առջեւ կայնեցաւ5Ու ըսաւ. «Եթէ թագաւորին հաճոյ կ’երեւնայ ու ես քու առջեւդ շնորհք գտայ ու եթէ այս բանը թագաւորին առջեւ ուղիղ կ’երեւնայ ու ես քու աչքերուդ հաճոյ եմ, թող գրուի որ Ագագացի Ամադաթային որդիին Համանին ծրագիրը, այսինքն թագաւորին բոլոր գաւառներուն մէջ եղող Հրեաները կորսնցնելու համար անոր գրած հրովարտակները, խափանուին։6Վասն զի իմ ժողովուրդիս վրայ գալու չարիքը ի՞նչպէս կրնամ տեսնել. իմ ազգականներուս կորուստը ի՞նչպէս կրնամ տեսնել»։7Ասուերոս թագաւորը Եսթեր թագուհիին ու Հրեայ Մուրթքէին ըսաւ. «Ահա Համանին տունը Եսթերին պարգեւեցի ու զանիկա փայտի վրայ կախեցին՝ Հրեաներուն վրայ ձեռք երկնցնելուն համար։8Եւ դուք Հրեաներուն համար ձեզի հաճոյ երեւցածը թագաւորին անունովը գրեցէք ու թագաւորին մատանիովը կնքեցէ՛ք. վասն զի թագաւորին անունովը գրուած ու թագաւորին մատանիովը կնքուած հրովարտակը չի խափանուիր»։9Այն ատեն երրորդ ամսուան, այսինքն Սիվան ամսուան, քսանըերեքերորդ օրը թագաւորին գրագիրները կանչուեցան ու Հրեաներուն ու Հնդկաստանէն մինչեւ Եթովպիա եղող գաւառներուն, հարիւր քսանըեօթը գաւառներուն, նախարարներուն եւ կուսակալներուն ու իշխաններուն, ամէն գաւառին իր գրովը ու ամէն ազգին իր լեզուովը ու Հրեաներուն իրենց գրովը ու լեզուովը գրուեցաւ՝ Մուրթքէին բոլոր հրամայածին պէս։10Ասուերոս թագաւորին անունովը գրեց ու թագաւորին մատանիովը կնքեց եւ ձիերու, նժոյգներու ու մատակ ձիերու, ջորիներու վրայ հեծած սուրհանդակներով հրովարտակներ ղրկեց,11Որոնցմով թագաւորը բոլոր քաղաքներու Հրեաներուն հրաման տուաւ որ հաւաքուին ու իրենց կեանքը պաշտպանեն եւ իրենց վրայ յարձակող ազգին ու գաւառին բոլոր մարդիկը, տղաքներն ու կիները կոտորեն, մեռցնեն ու կորսնցնեն եւ անոնց ունեցածը յափշտակեն։12Մէկ օրուան մէջ՝ Ասուերոս թագաւորին բոլոր գաւառներուն մէջ, տասնըերկրորդ ամսուան, այսինքն Ադար ամսուան, տասնըերեքերորդ օրը ։13Հրովարտակին պատուէրը այս էր, որ հրամանը ամէն մէկ գաւառին մէջ հրատարակուի ու բոլոր ժողովուրդներուն բացատրուի, որպէս զի Հրեաները նոյն օրը իրենց թշնամիներէն վրէժ առնելու պատրաստ ըլլան։14Սուրհանդակները նժոյգներու ու ջորիներու վրայ հեծան ու թագաւորին հրամանէն ստիպուելով՝ արտորացին ճամբայ ելլելու ու հրովարտակը Շուշան մայրաքաղաքին մէջ ալ հրատարակուեցաւ։15Մուրթքէն ելաւ թագաւորին առջեւէն՝ կապուտակէ ու ճերմակ բեհեզէ թագաւորական զգեստով եւ ոսկիէ մեծ թագով ու բեհեզեղէն ու ծիրանի պատմուճանով եւ Շուշան քաղաքը ուրախացաւ ու ցնծութիւն ըրաւ։16Հրեաները լոյս, ուրախութիւն, ցնծութիւն ու պատիւ ունեցան։17Բոլոր գաւառներուն մէջ ու բոլոր քաղաքներուն մէջ՝ ուր թագաւորին հրամանն ու հրովարտակը կը հասնէր, Հրեաները ուրախութիւն ու ցնծութիւն ունեցան եւ կոչունքի ու տօնախմբութեան օր ըրին ու երկրին ժողովուրդներէն շատերը Հրեայ եղան, վասն զի անոնց վրայ Հրեաներուն վախը ինկաւ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Էսթեր 8 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/esther/008.mp3 10 8