× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եսայիա ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 13 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465661 1 1 : 1 123456789101112131415161718192021221 1 1 Armenian Western Bible 1853 Եսայիա 13 Պահել գրառումները 1Բաբելոնին համար տրուած պատգամը, որ Ամովսին որդիին Եսայիին յայտնուեցաւ։2Մերկ լերանը վրայ դրօշակ տնկեցէ՛ք, Բարձր ձայնով կանչեցէք անոնց, Ձեռքով նշան ըրէք, որպէս զի իշխաններուն դռները մտնեն։3Իմ որոշածներուս հրաման ըրի. Իմ զօրաւորներս, իմ փառքիս համար ուրախացողները, Իմ բարկութիւնս գործադրելու կանչեցի։4Լեռներուն վրայ բազմութեան ձայն մը կայ, Մեծ ժողովուրդի մը ձայնին պէս, Մէկտեղ հաւաքուած ազգերու թագաւորութիւններուն աղմուկին ձայնը կայ. Զօրքերու Տէրը պատերազմի համար իր զօրքերը աչքէ կ’անցնէ։5Հեռաւոր երկրէն, երկնքի ծայրէն, Տէրը ու անոր բարկութեանը գործիքները Բոլոր երկիրը աւերելու կու գան։6Ողբացէ՛ք, վասն զի Տէրոջը օրը մօտ է. Անիկա Ամենակարողէն եկած աւերման պէս պիտի գայ։7Անոր համար բոլոր ձեռքերը պիտի թուլնան Ու ամէն մարդու սիրտ պիտի հալի։8Անոնք պիտի սոսկան։ Նեղութիւն ու անձկութիւն պիտի տիրէ անոնց, Ծննդական կնոջ պէս ցաւ պիտի քաշեն։ Ամէն մարդ իր ընկերին վրայ պիտի նայի ու ապշի։ Անոնց երեսները բոցագոյն պիտի ըլլան։9Ահա Տէրոջը օրը կու գայ՝ Անգթութեամբ, սրտմտութեամբ եւ սաստիկ բարկութեամբ, Որպէս զի երկիրը աւերակ դարձնէ Ու մեղաւորները անկէ բնաջինջ ընէ։10Վասն զի երկնքի աստղերն ու անոնց համաստեղութիւնները Իրենց լոյսը պիտի չտան։ Արեւը իր ելած ատենը պիտի խաւարի Եւ լուսինը իր լոյսը պիտի չտայ։11Ես պիտի պատժեմ աշխարհը իր չարութեանը համար Եւ ամբարիշտները՝ իրենց անօրէնութեանը համար։ Հպարտներուն ամբարտաւանութիւնը պիտի դադրեցնեմ Եւ բռնաւորներուն գոռոզութիւնը պիտի ցածցնեմ։12Մարդը զուտ ոսկիէն Ու Ոփիրի ոսկիէն պատուական պիտի ընեմ։13Ուստի պիտի սարսեմ երկինքը Ու երկիր իր տեղէն պիտի սասանի Զօրքերու Տէրոջը սրտմտութիւնովը՝ Անոր սաստիկ բարկութեանը օրը։14Բաբելոնի բնակիչները հալածուած այծեամի պէս պիտի ըլլան Ու մոլորած ոչխարներու պէս, ու զանոնք հաւաքող մը պիտի չըլլայ։ Անոնց ամէն մէկը իր ժողովուրդին պիտի դառնայ Եւ ամէն մարդ իր երկիրը պիտի փախչի։15Ով որ գտնուի՝ պիտի խոցուի Եւ ով որ գտնուի՝ սուրով պիտի իյնայ։16Անոնց տղաքը աչքերնուն առջեւ գետինը պիտի զարնուին, Անոնց տուները պիտի կողոպտուին Եւ անոնց կիները պիտի պղծուին։17Ահա անոնց դէմ Մարերու ազգը ոտքի պիտի հանեմ, Որոնք արծաթը բանի տեղ չեն դներ Ու ոսկիէն չեն ախորժիր։18Անոնց աղեղները երիտասարդները պիտի խոցեն Ու անոնք որովայնի պտուղին գթութիւն պիտի չընեն։ Անոնց աչքը պիտի չգթայ տղաքներուն։19Թագաւորութիւններուն փառքը Եւ Քաղդէացիներուն փառաւորութեանը պարծանքը եղող Բաբելոնը Տակնուվրայ պիտի ըլլայ, Ինչպէս Աստուած Սոդոմն ու Գոմորը կործանեց։20Հոն յաւիտեան բնակութիւն պիտի չըլլայ Եւ ազգէ ազգ մարդ պիտի չբնակի։ Հոն Արաբացիները վրան պիտի չկանգնեցնեն Եւ հովիւները իրենց հօտը հոն պիտի չպառկեցնեն.21Հապա հոն վայրենի կատուներ՝ ՝ պիտի պառկին Ու անոնց տուները ոռնացող անասուններով պիտի լեցուին Եւ հոն ջայլամներ պիտի բնակին Ու հոն այծամարդեր պիտի կաքաւեն։22Անոր պալատներուն մէջ բորենիներ Ու զբօսանքի տուներուն մէջ ճագարներ պիտի կանչուըռտեն։ Եւ անոր ժամանակը հասնելու վրայ է Ու անոր օրերը ա՛լ պիտի չերկննան։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եսայիա 13 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/isaiah/013.mp3 66 13