× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եսայիա ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 29 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465661 1 1 : 1 1234567891011121314151617181920212223241 1 1 Armenian Western Bible 1853 Եսայիա 29 Պահել գրառումները 1Վա՜յ Արիէլին, Դաւիթին բնակած Արիէլ քաղաքին. Տարի տարիի վրայ աւելցուցէք։ Թող տարեկան տօները դառնան։2Բայց ես Արիէլը նեղը պիտի ձգեմ ու անիկա տրտում ու տխուր պիտի ըլլայ Եւ ինծի Արիէլին պէս պիտի ըլլայ։3Ու քեզի դէմ շուրջանակի բանակ պիտի դնեմ, Քեզ պատնէշներով պիտի պաշարեմ, Քեզի դէմ հողաբլուրներ պիտի կանգնեցնեմ։4Եւ պիտի ցածնաս ու գետնէն խօսիս Եւ քու խօսքերդ հողին տակէն պիտի լսուին Ու քու ձայնդ վհուկի ձայնին պէս գետնէն պիտի գայ Եւ քու խօսքդ հողէն պիտի փսփսայ։5Ու քու թշնամիներուդ բազմութիւնը՝ մանր փոշիի պէս Եւ քու բռնաւորներուդ բազմութիւնը անցնող մղեղի պէս պիտի ըլլայ։ Ասիկա յանկարծ մէկ վայրկեանի մէջ պիտի ըլլայ։6Զօրքերու Տէրոջը կողմէ՝ Որոտումով, երկրաշարժով, մեծ ձայնով, Մրրիկով, փոթորիկով ու մաշող կրակի բոցով Այցելութիւն մը պիտի ըլլայ։7Արիէլին վրայ պատերազմի եկող բոլոր ազգերուն բազմութիւնը Եւ այս քաղաքին վրայ ու անոր պարիսպներուն վրայ բոլոր յարձակողները Ու զանիկա պաշարողները Գիշերը տեսնուած երազի պէս պիտի ըլլան։8Ինչպէս անօթի եղողը երազին մէջ կը տեսնէ թէ կերակուր կ’ուտէ, Բայց արթննալէն ետքը փորը անօթի կը մնայ, Ինչպէս ծարաւ մարդը երազին մէջ կը տեսնէ թէ ջուր կը խմէ, Բայց արթննալէն ետքը կը մարի ու հոգին կը պապակի, Այնպէս պիտի ըլլայ բոլոր ազգերուն բազմութեանը, Որ Սիօնի լերանը դէմ պատերազմի կու գայ։9Ապշեցէ՛ք ու զարմացէ՛ք, Շլացէ՛ք ու թմրեցէ՛ք. Անոնք արբած են, բայց գինիէն չէ. Անոնք կ’երերան, բայց ցքիէն չէ.10Քանզի Տէրը ձեր վրայ թմրութեան ոգի թափեց Ու ձեր աչքերը գոցեց. Մարգարէներն ու ձեր գլխաւորները, Որոնք տեսիլք կը տեսնէին, կուրցուց։11Եւ ամենուն տեսիլքները կնքուած գրքի մը խօսքերուն պէս պիտի ըլլան ձեզի, Որ կարդալ գիտցողին կու տան Ու կ’ըսեն. «Կ’աղաչենք, ասիկա կարդա՛»։ Ու անիկա կ’ըսէ. «Չեմ կրնար, վասն զի կնքուած է»։12Այն գիրքը կարդալ չգիտցողին կու տան Ու կ’ըսեն. «Կ’աղաչենք, ասիկա կարդա՛»։ Ու անիկա կ’ըսէ. «Կարդալ չեմ գիտեր»։13Անոր համար Տէրը կ’ըսէ. «Այս ժողովուրդը ինծի բերնովը կը մօտենայ Եւ զիս շրթունքներովը կը պատուէ, Բայց անոնց սիրտը ինծմէ հեռու է Ու ինծմէ ունեցած վախերնին Մարդոց սորվեցուցած պատուիրանք մըն է.14Անոր համար ահա ես այս ժողովուրդին մէջ Այսուհետեւ զարմանալի գործեր ու հրաշքներ պիտի ընեմ Եւ անոնց իմաստուններուն իմաստութիւնը պիտի կորսուի Ու հանճարեղներուն հանճարը բնաջինջ պիտի ըլլայ»։15Վա՜յ անոնց, որ խորունկ տեղ կը փնտռեն Իրենց խորհուրդը Տէրոջմէ պահելու համար Ու իրենց գործը մութին մէջ կ’ընեն Ու կ’ըսեն. «Մեզ ո՞վ կը տեսնէ ու մեզ ո՞վ կը ճանչնայ»։16Դուք գործերը տակն ու վրայ կ’ընէք։ Միթէ բրուտը կաւին տեղ կը դրուի՞. Քանզի կարելի՞ է, որ առարկան զինք շինողին համար ըսէ. «Անիկա զիս չշինեց»։ Ու ստեղծուածը՝ զինք ստեղծողին համար ըսէ. «Անիկա իր ըրածը չի գիտեր»։17Ահա շատ քիչ ժամանակէն Լիբանան պտղաբեր արտի պիտի դառնայ Ու պտղաբեր արտը անտառ պիտի սեպուի։18Այն օրը խուլերը գրքին խօսքերը պիտի լսեն, Կոյրերուն աչքերը մէգէն ու խաւարէն ազատուելով ՝ պիտի տեսնեն։19Խեղճերը Տէրոջմով իրենց ուրախութիւնը պիտի աւելցնեն, Չքաւոր մարդիկ Իսրայէլի Սուրբովը պիտի ցնծան,20Վասն զի բռնաւորը պիտի վերնայ Եւ ծաղր ընող պիտի չմնայ Ու ամէն անոնք, որոնք անօրէնութեան համար կը հսկեն՝ պիտի կորսուին.21Անոնք ալ, որոնք մարդը դատաստանի մէջ յանցաւոր կը հանեն Ու քաղաքին դրանը մէջ ջատագովութիւն ընողին համար որոգայթ կը լարեն Եւ արդարին իրաւունքը կը խափանեն։22Անոր համար Աբրահամը փրկող Տէրը Յակոբին տանը համար այսպէս կ’ըսէ. «Յակոբ անգամ մըն ալ պիտի չամչնայ Ու անոր երեսը անգամ մըն ալ պիտի չդեղնի.23Վասն զի երբ տեսնէ իր տղաքը՝ իմ ձեռքերուս գործը՝ իր մէջ, Այն ատեն իմ անունս պիտի փառաւորեն, Յակոբին Սուրբը պիտի փառաւորեն Ու Իսրայէլին Աստուծմէն պիտի վախնան։24Հոգիով մոլորածները խոհեմութիւնը պիտի ճանչնան Ու տրտնջողները իմաստութիւն պիտի սորվին»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եսայիա 29 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/isaiah/029.mp3 66 29