× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 2 Կորնթացիներ ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 11 123456789101112131 1 1 : 1 1234567891011121314151617181920212223242526272829303132331 1 1 Armenian Western Bible 1853 2 Կորնթացիներ 11 Պահել գրառումները 1Երանի՜ թէ քիչ մը ներէիք իմ անմտութեանս եւ իրաւցընէ հանդուրժէիք ինծի։2Վասն զի ձեզի հանդէպ աստուածային նախանձ մը ունիմ։ Վասն զի ես ձեզ էրկան մը նշանեցի՝ մաքուր կոյսի մը պէս Քրիստոսին առջեւ հանելու։3Միայն թէ կը վախնամ՝ որ ինչպէս օձը Եւան խաբեց իր խորամանկութիւնովը, նոյնպէս ալ ձեր մտքերը ապականին Քրիստոսին վրայ եղած միամտութենէն։4Վասն զի եթէ մէկը գալու ըլլայ եւ ուրիշ Յիսուս մը քարոզէ՝ որ մենք չքարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնէք՝ որ մեզմէ չառիք, կամ ուրիշ աւետարան՝ որ մեզմէ չէք ընդունած, այնպիսիներուն ալ աղէկ կը հանդուրժէիք։5Քանզի ես այսպէս կը սեպեմ՝ թէ ամենէն երեւելի առաքեալներէն բանով մըն ալ պակաս չեմ։6Թէպէտ խօսքի մէջ անվարժ եմ, բայց ո՛չ գիտութեան կողմէ. սակայն ամէն բանի մէջ բոլորովին անձերնիս ձեզի յայտնի ցուցուցինք։7Միթէ յանցա՞նք գործած եղայ՝ որ Աստուծոյ աւետարանը ձեզի ձրի քարոզելով իմ անձս խոնարհեցուցի, որպէս զի դուք բարձրանաք,8Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի, անոնցմէ թոշակ առնելով ձեզի ծառայելու համար։9Ձեր քով գտնուած ատենս երբ պակասութիւն ունեցայ, ձեզմէ մէկո՛ւն ձանձրութիւն չտուի. վասն զի իմ պակասութիւնս լեցուցին Մակեդոնիայէն եկող եղբայրները եւ ամէն կերպով ձեզի ծանրութիւն տալէ զգուշացայ ու պիտի զգուշանամ ալ։10Քրիստոսին ճշմարտութիւնը իմ ներսիդիս է, որ այս իմ պարծենալս պիտի չխափանուի Աքայիայի կողմերն ալ։11Ինչո՞ւ. որպէս թէ չե՞մ սիրեր ձեզ։ Ատիկա Աստուած գիտէ։12Բայց ինչ որ ըրի, պիտի ընեմ ալ, որպէս զի առիթ չտամ անոնց՝ որոնք պատճառ կը փնտռեն, որպէս զի պարծենան թէ իրենք ալ մեզի պէս են։13Վասն զի այնպիսիները՝ սուտ առաքեալներ, խաբեբայ բանուորներ ըլլալով՝ Քրիստոսին առաքեալներուն կերպարանքը իրենց վրայ կ’առնեն։14Եւ զարմանալի չէ. վասն զի Սատանան ալ լուսաւոր հրեշտակի կերպարանք կ’առնէ։15Ուրեմն մեծ բան մը չէ, որ անոր պաշտօնեաներն ալ արդարութեան պաշտօնեաներուն կերպարանքը առնեն։ Իրենց վերջը իրենց գործերուն համեմատ պիտի ըլլայ։16Դարձեալ կ’ըսեմ, ոչ ոք զիս անմիտ թող սեպէ, բայց գոնէ անմիտի մը պէս զիս ընդունեցէք, որպէս զի ես ալ քիչ մը պարծենամ։17Ինչ որ ես կը խօսիմ, ո՛չ թէ Տէրոջը կամքին պէս կը խօսիմ, հապա որպէս թէ անմտութիւնով մը՝ այդ պարծենալուն վստահութիւնովը։18Որովհետեւ շատեր մարմնի կողմանէ կը պարծենան, ես ալ պիտի պարծենամ։19Քանզի դուք իմաստուն ըլլալով յօժարութեամբ կը համբերէք անմիտներուն։20Կը համբերէք, նոյնիսկ եթէ մէկը ձեզ ծառայեցնէ, եթէ մէկը ձեր ստացուածքը ուտէ, եթէ մէկը ձեզմէ բան մը առնէ, եթէ մէկը ձեր վրայ հպարտանայ, եթէ մէկը ձեր երեսին զարնէ։21Ամչնալով կը խօսիմ, իբր թէ մենք տկար էինք, բայց ինչ բանով որ կը համարձակի մէկը պարծենալ, (անմտութեամբ կը խօսիմ,) ե՛ս ալ կը համարձակիմ։22Անոնք Եբրայեցի՞ են, ե՛ս ալ։ Իսրայէլացի՞ են, ե՛ս ալ։23Աբրահամի՞ն սերունդէն են, ե՛ս ալ։ Քրիստոսի՞ն պաշտօնեաներ են, (յիմարաբար կը խօսիմ,) ա՛լ աւելի ես։ Աշխատանքներով՝ աւելի, ծեծերով՝ ա՛լ աւելի, բանտարկութիւններով՝ աւելի, մահուան վտանգներով ՝ շատ անգամ։24Հրեաներէն հինգ անգամ քառասունէն մէկ պակաս ծեծ կերայ։25Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ։ Մէկ անգամ քարկոծուեցայ։ Երեք անգամ նաւաբեկութեան հանդիպեցայ։ Գիշեր մը ու ցորեկ մը ծովուն անդունդը մնացի։26Շատ անգամ ճամբորդութիւններու մէջ չարչարուեցայ. գետերէն՝ վտանգներ, աւազակներէն՝ վտանգներ, իմ ազգէս՝ վտանգներ, հեթանոսներէն՝ վտանգներ, քաղաքի մէջ՝ վտանգներ, անապատի մէջ՝ վտանգներ, ծովու վրայ՝ վտանգներ՝ սուտ եղբայրներու մէջ վտանգներ կրեցի ։27Ջանքի ու աշխատանքի մէջ, շատ անգամ անքուն գիշերներու, անօթութեան ու ծարաւի մէջ, շատ անգամ ծոմ կենալու մէջ, ցուրտի ու մերկութեան մէջ էի։28Մոռնանք արտաքին նեղութիւնները ։ Ամէն օրուան զբաղումները, բոլոր եկեղեցիներուն հոգը վրաս կը դիզուէր։29Ո՞վ կը տկարանայ ու ես չեմ տկարանար։ Ո՞վ կը գայթակղի ու իմ սիրտս չայրիր։30Եթէ պարծենալ պէտք ըլլայ, միայն տկարութեանս բաներուն վրայ կրնամ պարծենալ։31Աստուած՝ մեր Տէր Յիսուս Քրիստոսին Հայրը՝ որ յաւիտեան օրհնեալ է, գիտէ թէ սուտ չեմ խօսիր։32Դամասկոսի մէջ Արետա թագաւորին ազգապետը զիս բռնելու համար՝ դռներուն քով պահապաններ դրեր էր։33Զիս պատուհանէ մը զամբիւղով պարիսպէն վար իջեցուցին ու անոր ձեռքէն փախայ։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 2 Կորնթացիներ 11 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/2corinthians/011.mp3 13 11