× Լեզու Եվրոպա Ռուսական Բելառուս Ուկրաիներեն Լեհերեն Սերբերեն Բուլղարերեն Սլովակիայում Չեխերեն Ռումիներեն Մոլդովական Ադրբեջան հայերեն Վրացական Ալբաներեն Ավար Բաշկիրերեն Թաթարերեն Չեչեն Սլովեներեն Խորվաթերեն Էստոնիան Լատվիերեն Լիտվերեն Հունգարերեն Ֆիններեն Նորվեգերեն Շվեդերեն Իսլանդերեն Հունարեն Մակեդոներեն Գերմաներեն Բավարիա Հոլանդերեն Դանիերեն Ուելսերեն Գելական Իռլանդական Ֆրանսերեն Բասկերեն Կատալաներեն Իտալերեն Գալացեան Ռոմանին Bosnian Հյուսիսային Ամերիկա Անգլերեն Հարավային Ամերիկա Իսպաներեն Պորտուգալերեն Գուարանի Կուչուան Այմարա Կենտրոնական Ամերիկա Ջամայկա Նահուատլ Կիչե Քեքչի Հաիթի Արևելյան Ասիա Չինարեն Ճապոներեն Կորեերեն Մոնղոլական Ույղուր Հմոնգ Հարավարեւելյան Ասիա Մալայզիա Բիրմայերեն Հակա Չին Նեպալերեն Սեբուանո Տագալոգ Կամբոջայում Թայերեն Ինդոնեզերեն Վիետնամերեն Ճավայերեն Լաոս Իբան Իու Միեն Կաչին Լահու Aceh Balinese Bugis Pampanga Sasak Shan Waray Հարավային Ասիա Հինդի Օդիա Ավադհի Միզո Կաննադա Մալայալամ Մարաթհի Գուջարացի Թամիլ Տելուգու փենջաբերեն Կուրուխ Ասամերեն Մաիթիլի Բենգալերեն Ուրդու Սինհալերեն Դոգրի Հարյանվի Մեյտեի Կոնկանի Սանտալի սինդի Կոյա Թադո Սանսկրիտ Դեվանագարի Adilabad Gondi Ahirani Բալոչի Bundeli Chhattisgarhi Garhwali Kangri Kumaoni Mewari Munda Sadri Seraiki Shekhawati Sylheti Կենտրոնական Ասիա Ղրղզերեն Ուզբեկ Տաջիկ Թուրքմեն Ղազախստան Կարակալպակ Մերձավոր Արևելք Թուրքերեն Եբրայերեն Արաբերեն Պարսկերեն Քրդերեն Փուշթու Կոպտիկ Աֆրիկա Աֆրիկանս Խոսա Զուլու Նդեբելե Սոթո Ամհարերեն Wolaytta Նիգերիա Մոսսի Իկա Դինկա Կաբիլեն Ewe Սուահիլի Մարոկկո Սոմալյան Շոնա Մադագասկար Իգբո Լինգալա Բաուլ Սիսվատի Ցոնգա Ցվանա Գամբիա Յորուբա Կամբա Քինյարվանդա Հաուսա Չեվա Լուո Մակուա Դյուլա Ֆուլֆուլդե Կալենջին Կիկույու Կիկվանգո Կիրունդի Կրիո Նիգերիական Պիդգին Օրոմո Ցիլյուբա Ցիվենդա Թվի Ումբունդու Լուգբարա Լուգուրու Բազմազան Գուսսի Մաասայ Թուրքանա Մոբա Նյուեր Շիլլուկ Թամաշեք Մակոնդե Bemba Fon Hadiyya Ibibio Kimbundu Kimiiru Lango Liberian Kreyol Lomwe Mende Morisyen Ndau Nyankole Sena Sidamo Soga Songe Sukuma Tarifit Teso Tiv Zande Ավստրալիայի մայրցամաք Նոր Զելանդիա Պապուա Նոր Գվինեա Հին լեզուներ Արամերեն Լատիներեն Էսպերանտո 1 1 1 1853 BSL 201920182017Արևմուտք1994Արևելք1994Ararat 1896NEA18531 1 1 Եսայիա ԾննդոցԵլիցԼեւիտիկոսԹվերըՕրենքՀեսուԴատավորներՌութը1 Սամուել2 Սամուել1 Թագավորներ2 Թագավորներ1 քրոնիկները2 քրոնիկներըԵզրասՆեեմիաԷսթերԱշխատանքՍաղմոսներԱռակներԺողովողներՍողոմոնի երգըԵսայիաԵրեմիաԼոուրենսներԵզեկիելԴանիելՀոսեաՋոելԱմոսՕբադիՀովնանՄիքիաՆահումԽաբակուքՍոփոնիաԱնգայԶաքարիաՄալաչի--- --- ---ՄատթեոսնշագծելՂուկասըՋոնԳործերհռոմեական1 Կորնթացիներ2 ԿորնթացիներԳաղատացիներԵփեսացիներՓիլիպեցիներըԿողոսացիներ1 Թեսաղոնիկեցիներ2 Թեսաղոնիկեցիներ1 Տիմոթ2 ՏիմոթՏիտոսՓիլիմոնԵբրայեցիներՋեյմս1 Պետրոս2 Պետրոս1 Հովհաննես2 Հովհաննես3 ՀովհաննեսՀուդաՀայտնություն1 1 1 43 1234567891011121314151617181920212223242526272829303132333435363738394041424344454647484950515253545556575859606162636465661 1 1 : 1 123456789101112131415161718192021222324252627281 1 1 Armenian Western Bible 1853 Եսայիա 43 Պահել գրառումները 1Հիմա, ո՛վ Յակոբ, քեզ ստեղծողը Ու ո՛վ Իսրայէլ, քեզ ձեւակերպող Տէրը այսպէս կ’ըսէ. «Մի՛ վախնար, վասն զի ես քեզ փրկեցի, Քեզ քու անունովդ կանչեցի. դուն իմս ես։2Երբ ջուրերէն անցնիս, ես քեզի հետ պիտի ըլլամ, Երբ գետերէն անցնիս, պիտի չընկղմիս, Երբ կրակի մէջէն քալես, պիտի չայրիս, Բոցը քեզ պիտի չբռնկեցնէ։3Քանզի ես՝ քու Տէր Աստուածդ՝ Իսրայէլի Սուրբը՝ քու Փրկիչդ եմ. Եգիպտոսը քեզի իբր փրկանք, Եթովպիան ու Սաբան քու տեղդ տուի։4Քանի որ իմ առջեւս պատուական եղար, Պատիւ գտար եւ ես քեզ սիրեցի. Անոր համար քու անձիդ փոխարէն՝ մարդ Ու քու հոգիիդ փոխարէն ժողովուրդներ պիտի տամ։5Մի՛ վախնար, քանզի ես քեզի հետ եմ. Քու սերունդդ արեւելքէն պիտի բերեմ Եւ քեզ արեւմուտքէն պիտի հաւաքեմ։6Հիւսիսին պիտի ըսեմ՝ «Տո՛ւր» Ու հարաւին՝ «Մի՛ արգիլեր». Իմ տղաքներս հեռուէն Ու աղջիկներս երկրի ծայրէն բե՛ր,7Այսինքն բոլոր իմ անունովս կոչուածները. Վասն զի անոնք իմ փառքիս համար ստեղծեցի, Զանոնք ձեւակերպեցի ու կազմեցի»։8Աչք ունեցող կոյր ժողովուրդը Ու ականջ ունեցող խուլերը հանեցէք։9Բոլոր ազգերը մէկտեղ թող հաւաքուին Եւ ժողովուրդները թող հաւաքուին. Անոնցմէ ո՞վ կրնայ ասիկա յայտնել Ու սկիզբի բաները մեզի գիտցնել։ Իրենց վկաները թող բերեն որպէս զի արդարանան Եւ մարդիկ լսեն ու ըսեն թէ՝ ‘Ասիկա ճշմարիտ է’։10«Իմ վկաներս դուք էք», կ’ըսէ Տէրը, Նաեւ իմ ընտրած ծառաս. Որպէս զի գիտնաք ու ինծի հաւատաք Եւ հասկնաք թէ ես եմ. Ինծմէ առաջ Աստուած չեղաւ Ու ինծմէ ետքն ալ պիտի չըլլայ։11Տէրը ե՛ս եմ, ե՛ս եմ Եւ ինծմէ ուրիշ փրկիչ չկայ։12Ես պատմեցի ու փրկեցի եւ գիտցուցի, Երբ ձեր մէջ օտար աստուած չկար Ու իմ վկաներս դո՛ւք էք, կ’ըսէ Տէրը, որ ե՛ս եմ Աստուած»։13Սկիզբէն ի վեր ես նոյնն եմ Ու չկայ մէկը, որ իմ ձեռքէս կարենայ ազատիլ. Երբ ես բան մը ընեմ, ո՞վ կրնայ զանիկա արգիլել»։14Այսպէս կ’ըսէ Տէրը՝ Ձեր Փրկիչը՝ Իսրայէլի Սուրբը. «Ձեր սիրոյն համար Բաբելոն կը ղրկեմ Եւ անոնց ամէն փախստականները Ու նաւերու մէջ աղաղակող Քաղդէացիները կ’իջեցնեմ՝ ՝։15Ես եմ Եհովան՝ ձեր Սուրբը, Իսրայէլի Ստեղծիչը, ձեր Թագաւորը։16Այսպէս կ’ըսէ Տէրը, որ ծովու մէջ ճամբայ Ու զօրաւոր ջուրերու մէջ շաւիղ կը բանայ,17Որ կառքն ու ձին, զօրքը եւ հզօրութիւնը կը հանէ, Անոնք մէկտեղ կը պառկին ու չեն ելլեր, Անոնք պատրոյգի պէս կը մարին եւ կ’անցնին։18«Առաջուանները մի՛ յիշէք Ու հին բաները մտքերնիդ մի՛ բերէք։19Ահա ես նոր բան մը պիտի ընեմ, որ հիմա պիտի յայտնուի։ Միթէ զանիկա պիտի չգիտնա՞ք։ Ես անապատի մէջ ալ ճամբայ պիտի բանամ Ու անջրդի երկրի մէջ գետեր պիտի բղխեցնեմ։20Զիս դաշտի գազանները, Չագալներն ու ջայլամները պիտի փառաւորեն, Վասն զի իմ ժողովուրդիս, իմ ընտրեալներուս, խմցնելու համար, Անապատի մէջ ջուրեր Եւ անջրդի երկրի մէջ գետեր պիտի տամ։21Եւ այս ժողովուրդը ինծի համար ստեղծեցի, Անոնք իմ գովութիւնս պիտի պատմեն։22«Բայց դուն ինծի չկանչեցիր, ո՛վ Յակոբ. Հապա ինծմէ ձանձրացար, ո՛վ Իսրայէլ։23Քու ողջակէզներուդ ոչխարները ինծի չբերիր Եւ քու զոհերովդ զիս չփառաւորեցիր. Ընծայի համար քեզ չաշխատցուցի, Կնդրուկի համար քեզ չյոգնեցուցի։24Ինծի համար ստակով խունկեղէգը ծախու չառիր, Քու զոհերուդ ճարպովը զիս չկշտացուցիր, Հապա քու մեղքերովդ զիս նեղեցիր, Քու անօրէնութիւններովդ զիս յոգնեցուցիր»։25«Ե՛ս եմ, ե՛ս եմ, որ քու յանցանքներդ ինծի համար կը ջնջեմ Ու քու մեղքերդ ա՛լ պիտի չյիշեմ։26Միտքս ձգէ՛, մէկտեղ դատի ելլենք. Դուն խօսիր, որպէս զի արդարանաս։27Քու նախահայրդ մեղք գործեց Եւ քու ուսուցիչներդ ինծմէ ապստամբեցան։28Ուստի ես ալ սրբարանին իշխանները պիղծ սեպեցի Եւ Յակոբը՝ նզովքի Ու Իսրայէլը նախատինքի մատնեցի»։Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981 Armenian Western Bible 1853 Եսայիա 43 00:00:00 00:00:00 0.5x 2.0x https://beblia.bible:81/BibleAudio/armenian1853/isaiah/043.mp3 66 43