Աստվածաշնչի համարները թեմայի շուրջԹեմաներ Աստված Օրհնություն Արի այնպես, ինչպես դու ես Պատվիրաններ Հայհոյել Ֆինանսական օրհնություն Ազատ կամք Աստծո շնորհը Աստծո սերը Աստծո կամքը Աստծո (ժամանակը) Ես քեզ երբեք չեմ լքի Հրաշքներ Անուններ Աստծո Առաջարկներ Աստծուն Պլանները Փրկվելով մեղքից Երրորդություն Ժամանակը Անվերապահ սերը Վիրուսներ / հիվանդություններ Ով է Աստված Լավ բնավորություն Ընդունում Ձեռնպահ Պատասխանատվություն Համարձակություն Հոգատար Մաքրություն Պարտավորություն Վստահություն Բովանդակություն Քաջություն / Քաջ Կարեկցանք Կարգապահություն Հավատք Երախտապարտ Հյուրընկալություն Խոնարհ / խոնարհություն Ազնիվ Պատիվ Ամբողջականություն Բարություն Սեր Համեստություն Ողորմություն Համբերություն Սրբացում Ինքնատիրապետում Վստահություն Վատ բնավորություն Զայրույթ Դավաճանություն Կռվարարություն Դառնություն Բողոքում է Կոնֆլիկտ Վախը Անխելք Կեղծավոր Խանդ Դատական Ծույլ Հպարտություն Վրեժխնդրություն / վրեժխնդրություն Ունայնություն Բռնություն Մեղքերը Աբորտ Կախվածություն Շնություն Առաքելություն Հայհոյում է Ամուսնալուծություն Նախանձ Պոռնկություն Գլյուտոն Բամբասանք Ագահություն Ատելություն Ցանկություն Ստում է Վարսավիրություն Հետաձգում Գողություն Կյանք Ծերացում Կենդանիներ Որդեգրումը Ծննդյան օր Գեղեցկուհի Մենակ լինելը Ժամադրություն մարդիկ Մահ Դեպրեսիա Հիասթափություն Խորաթափանցություն Զորավարժություններ Էթիկա Ծոմ պահելը Գտեք սեր Կենտրոնանալ Ընտանիք Սնունդ Մեղավոր Առողջություն Երջանկություն Դժոխք Անպտղություն Աշխատանքի կորուստ Կորուստ Հոգեկան հիվանդություն Երաժշտություն Ամուսնություն Աստծուն նախ դնելով Ավ Ծնողություն Պայքար Սեռը Փորձություններ Գայթակղություն Համարներ տղամարդկանց համար Համարներ կանանց համար Պատերազմ Հարստություն Այրիներ Եկեղեցի Եկեղեցի այցելելը Ծնունդ Հիսուսի Եկեղեցու հետապնդում Սարկավագներ Սուտ ուսուցիչներ Գնալով դեպի երկինք Սուրբ Հոգին Մեսիան Աստվածաշնչում Հովիվներ Փառաբանելով Աստծուն Առակներ Հիսուսից Պենտեկոստե Խոսելով լեզուներով Տասանորդ Երկրպագել Կանանց դերը Առեղծվածներ Այլմոլորակայիններ Քաղցկեղ Ճակատագիր Դինոզավրեր Դրակոններ Երազներ Հարթ կամ կլոր երկիր Հսկաները Աստվածաշնչում Վերջին օրերի ապագա Միաեղջյուրներ Հրեշտակներ և Դեմոններ Հրեշտակապետեր Հրեշտակներ Բելզեբուբ Դևեր Խնամակալ հրեշտակներ Լուցիֆեր Կախարդ / Magic Մաթեմատիկական նշաններ Թիվ 3 Թիվ 5 Թիվ 7 Թիվ 8 Թիվ 10 Լրացուցիչ Ալկոհոլ Առատություն Պղծություն Կոտրված սիրտ Մարդակերություն Մահապատիժ Թմրանյութեր Չար Զգացմունքներ Հելոուին Օգնել աղքատներին Վիժում Ոստիկանություն Պիրսինգ / Ականջօղեր Բազմակնություն Վերածնունդ Տխրություն Գիտություն Ինքնապաշտպանություն Ստրկություն Ինքնասպանություն Տաղանդ Դաջվածքներ Աշխատանք Լրացուցիչ: [Տաղանդ] Եփեսացիներ 2:10Վասն զի մենք անոր ձեռագործն ենք, Քրիստոս Յիսուսով ստեղծուած՝ բարի գործերու համար։ Աստուած նախապէս պատրաստեց մեզ, որպէս զի անոնց մէջ քալենք։Ելից 35:10«Ձեր մէջ ամէն սրտով իմաստուն եղողները թող գան ու Տէրոջը բոլոր պատուիրած բաները շինեն՝Ջեյմս 1:17Ամէն բարի տուրք ու ամէն կատարեալ պարգեւ վերէն է եւ լոյսի Հօրմէն կ’իջնէ, որուն մէջ բնաւ փոփոխութիւն կամ դառնալու շուք մը չկայ։Առակներ 22:29Իր գործին մէջ ժիր մարդ մը կը տեսնե՞ս, Անիկա թագաւորներուն առջեւ պիտի կենայ, Բայց աննշան մարդոց առջեւ պիտի չկենայ։Երեմիա 4:4-5[4] Ո՛վ Յուդայի մարդիկ ու Երուսաղէմի բնակիչներ, Տէրոջը թլփատուեցէք Եւ ձեր սրտին անթլփատութիւնը վերցուցէ՛ք, Որ չըլլայ թէ իմ բարկութիւնս ձեր չար գործերուն համար Կրակի պէս բորբոքի ու այրէ եւ մարող մը չըլլայ»։ [5] «Յուդայի մէջ պատմեցէ՛ք Ու Երուսաղէմի մէջ քարոզեցէ՛ք ու ըսէ՛ք, Երկրի վրայ փո՛ղ հնչեցուցէք, Բարձրաձայն աղաղակեցէ՛ք ու ըսէ՛ք. ‘Հաւաքուեցէ՛ք ու պարսպապատ քաղաքները մտէ՛ք’։ 1 Կորնթացիներ 12:5-6[5] Նաեւ պաշտօնները զանազան են, բայց նոյն Տէրը կու տայ։ [6] Նոյնպէս ներգործութիւնները զանազան են, բայց նոյն Աստուածն է՝ որ կը ներգործէ ամէնքը ամէն բանի մէջ։ 1 Պետրոս 4:10-11[10] Ամէն մէկը ինչ շնորհք որ առաւ, զանիկա իրարու մատակարարեցէ՛ք Աստուծոյ զանազան շնորհներէն բարի տնտեսներու պէս։ [11] Եթէ մէկը խօսի, Աստուծոյ պատգամներու պէս թող խօսի. եթէ մէկը մատակարարութիւն ընէ, որպէս թէ Աստուծոյ շնորհներու զօրութենէն թող ընէ, որպէս զի ամէն բանի մէջ Աստուած փառաւորուի Յիսուս Քրիստոսին ձեռքով. որուն փառք եւ զօրութիւն յաւիտեանս յաւիտենից։ Ամէն։ Ելից 31:3-5[3] Աստուծոյ Հոգիովը՝ իմաստութիւնով ու հանճարով եւ գիտութիւնով ու ամէն կերպ ճարտարութիւնով լեցուցի զանիկա, [4] Որպէս զի արուեստական գործեր հնարելով՝ ոսկիով ու արծաթով եւ պղնձով գործէ։ [5] Գամելու համար քարեր կտրելով ու փայտեր քանդակելով եւ ամէն տեսակ գեղարուեստական գործ։ Մատթեոս 5:14-16[14] Դուք էք աշխարհի լոյսը. քաղաք մը որ լերան վրայ կեցած է, չի կրնար պահուիլ։ [15] Ու ճրագը չեն վառեր եւ դներ գրուանի տակ, հապա աշտանակի վրայ որ լոյս տայ բոլոր տանը մէջ եղողներուն։ [16] Այնպէս թող լուսաւորուի ձեր լոյսը մարդոց առջեւ, որ տեսնեն ձեր բարի գործերը ու փառաւորեն ձեր Հայրը որ երկինքն է»։ Մատթեոս 6:1-4[1] «Զգոյշ եղէք որ ձեր ողորմութիւնը մարդոց առջեւ չընէք՝ անոնց երեւնալու համար, եթէ ոչ՝ վարձք չէք առներ ձեր Հօրմէն որ երկինքն է։ [2] Ուստի երբ ողորմութիւն կ’ընես, առջեւդ փող մի՛ հնչեցներ, ինչպէս կեղծաւորները ժողովարաններուն ու փողոցներուն մէջ կ’ընեն, որպէս զի մարդոցմէ փառաւորուին. ճշմարիտ կ’ըսեմ քեզի. ‘Անոնք իրենց վարձքը առած կ’ըլլան’։ [3] Իսկ դուն երբ ողորմութիւն կ’ընես, ձախ ձեռքդ թող չգիտնայ աջ ձեռքիդ ինչ տալը, [4] Որպէս զի քու ողորմութիւնդ գաղտուկ ըլլայ եւ քու Հայրդ որ գաղտուկը կը տեսնէ, քեզի յայտնապէս հատուցում պիտի ընէ։ հռոմեական 12:3-8[3] Քանզի ինծի տրուած շնորհքով այս կ’ըսեմ ձեր մէջ եղող ամէն մէկուն, որ արժան եղածը մտածելէն աւելի բան չմտածէ, հապա զգաստ կենալ մտածէ հաւատքին չափովը, որ Աստուած ամէն մէկուն բաժնեց։ [4] Վասն զի ինչպէս մէկ մարմնի մէջ շատ անդամներ ունինք ու այն բոլոր անդամները միեւնոյն գործը չունին, [5] Նոյնպէս մենք՝ շատուորներս՝ մէ՛կ մարմին ենք Քրիստոսով եւ ամէն մէկերնիս իրարու անդամներ ենք։ [6] Ուստի մենք զանազան պարգեւներ ունենալով այն շնորհքին համեմատ որ մեզի տրուած է, եթէ մարգարէութիւն՝ հաւատքին չափովը գործածենք. [7] Եթէ սպասաւորութիւն՝ սպասաւորութեան մէջ ըլլանք. ան որ պիտի սորվեցնէ՝ սորվեցնելու ետեւէ ըլլայ. [8] Ան որ պիտի յորդորէ՝ յորդորելու ետեւէ, ան որ կը բաշխէ՝ պարզամտութեամբ թող ընէ, ան որ վերակացու է՝ ջանքով, ան որ կ’ողորմի՝ յօժարութեամբ. 1 Կորնթացիներ 12:1-11[1] Հոգեւոր պարգեւ ներուն վրայով չեմ ուզեր, ե՛ղբայրներ, որ չգիտցող ըլլաք։ [2] Դուք գիտէք թէ՝ երբ հեթանոս էիք, մունջ կուռքերուն կը տարուէիք ինչպէս կ’առաջնորդուէիք։ [3] Ուստի այս ձեզի կ’իմացնեմ թէ մէկը չկայ որ Աստուծոյ Հոգիովը խօսի ու Յիսուսին նզովեալ ըսէ։ Եւ մէկն ալ չի կրնար Յիսուսը Տէր կոչել՝ եթէ ոչ Սուրբ Հոգիով։ [4] Պարգեւները զանազան են, բայց տուողը նոյն Հոգին է։ [5] Նաեւ պաշտօնները զանազան են, բայց նոյն Տէրը կու տայ։ [6] Նոյնպէս ներգործութիւնները զանազան են, բայց նոյն Աստուածն է՝ որ կը ներգործէ ամէնքը ամէն բանի մէջ։ [7] Բայց ամէն մէկուն Հոգիին յայտնութիւնը տրուած է բոլորին շահուն համար։ [8] Մէկուն՝ Հոգիով իմաստութեան խօսք տրուած է, ուրիշին՝ գիտութեան խօսք, նոյն Հոգիին տուած չափովը. [9] Միւսին՝ հաւատք՝ նոյն Հոգիով. ուրիշին՝ բժշկութեան պարգեւներ՝ նոյն Հոգիով. [10] Ուրիշին՝ հրաշագործութիւններ, ուրիշին՝ մարգարէութիւն, ուրիշին՝ հոգիներու ընտրութիւն, ուրիշին՝ զանազան լեզուներ, ուրիշին՝ լեզուներու թարգմանութիւն։ [11] Այս ամէնը միեւնոյն Հոգին կը նորգործէ եւ ամէն մէկուն զատ զատ կը բաժնէ՝ ինչպէս ուզէ։ Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981