Աստվածաշնչի համարները թեմայի շուրջԹեմաներ Աստված Օրհնություն Արի այնպես, ինչպես դու ես Պատվիրաններ Հայհոյել Ֆինանսական օրհնություն Ազատ կամք Աստծո շնորհը Աստծո սերը Աստծո կամքը Աստծո (ժամանակը) Ես քեզ երբեք չեմ լքի Հրաշքներ Անուններ Աստծո Առաջարկներ Աստծուն Պլանները Փրկվելով մեղքից Երրորդություն Ժամանակը Անվերապահ սերը Վիրուսներ / հիվանդություններ Ով է Աստված Լավ բնավորություն Ընդունում Ձեռնպահ Պատասխանատվություն Համարձակություն Հոգատար Մաքրություն Պարտավորություն Վստահություն Բովանդակություն Քաջություն / Քաջ Կարեկցանք Կարգապահություն Հավատք Երախտապարտ Հյուրընկալություն Խոնարհ / խոնարհություն Ազնիվ Պատիվ Ամբողջականություն Բարություն Սեր Համեստություն Ողորմություն Համբերություն Սրբացում Ինքնատիրապետում Վստահություն Վատ բնավորություն Զայրույթ Դավաճանություն Կռվարարություն Դառնություն Բողոքում է Կոնֆլիկտ Վախը Անխելք Կեղծավոր Խանդ Դատական Ծույլ Հպարտություն Վրեժխնդրություն / վրեժխնդրություն Ունայնություն Բռնություն Մեղքերը Աբորտ Կախվածություն Շնություն Առաքելություն Հայհոյում է Ամուսնալուծություն Նախանձ Պոռնկություն Գլյուտոն Բամբասանք Ագահություն Ատելություն Ցանկություն Ստում է Վարսավիրություն Հետաձգում Գողություն Կյանք Ծերացում Կենդանիներ Որդեգրումը Ծննդյան օր Գեղեցկուհի Մենակ լինելը Ժամադրություն մարդիկ Մահ Դեպրեսիա Հիասթափություն Խորաթափանցություն Զորավարժություններ Էթիկա Ծոմ պահելը Գտեք սեր Կենտրոնանալ Ընտանիք Սնունդ Մեղավոր Առողջություն Երջանկություն Դժոխք Անպտղություն Աշխատանքի կորուստ Կորուստ Հոգեկան հիվանդություն Երաժշտություն Ամուսնություն Աստծուն նախ դնելով Ավ Ծնողություն Պայքար Սեռը Փորձություններ Գայթակղություն Համարներ տղամարդկանց համար Համարներ կանանց համար Պատերազմ Հարստություն Այրիներ Եկեղեցի Եկեղեցի այցելելը Ծնունդ Հիսուսի Եկեղեցու հետապնդում Սարկավագներ Սուտ ուսուցիչներ Գնալով դեպի երկինք Սուրբ Հոգին Մեսիան Աստվածաշնչում Հովիվներ Փառաբանելով Աստծուն Առակներ Հիսուսից Պենտեկոստե Խոսելով լեզուներով Տասանորդ Երկրպագել Կանանց դերը Առեղծվածներ Այլմոլորակայիններ Քաղցկեղ Ճակատագիր Դինոզավրեր Դրակոններ Երազներ Հարթ կամ կլոր երկիր Հսկաները Աստվածաշնչում Վերջին օրերի ապագա Միաեղջյուրներ Հրեշտակներ և Դեմոններ Հրեշտակապետեր Հրեշտակներ Բելզեբուբ Դևեր Խնամակալ հրեշտակներ Լուցիֆեր Կախարդ / Magic Մաթեմատիկական նշաններ Թիվ 3 Թիվ 5 Թիվ 7 Թիվ 8 Թիվ 10 Լրացուցիչ Ալկոհոլ Առատություն Պղծություն Կոտրված սիրտ Մարդակերություն Մահապատիժ Թմրանյութեր Չար Զգացմունքներ Հելոուին Օգնել աղքատներին Վիժում Ոստիկանություն Պիրսինգ / Ականջօղեր Բազմակնություն Վերածնունդ Տխրություն Գիտություն Ինքնապաշտպանություն Ստրկություն Ինքնասպանություն Տաղանդ Դաջվածքներ Աշխատանք Եկեղեցի: [Ծնունդ Հիսուսի] Մատթեոս 1:18-23[18] Յիսուս Քրիստոսի ծնունդը այս կերպով եղաւ։ Անոր մայրը Մարիամ Յովսէփին նշանուած, դեռ իրարու քով չեկած՝ Սուրբ Հոգիէն յղացած գտնուեցաւ։ [19] Յովսէփ՝ անոր այրը՝ արդար մարդ ըլլալով ու չուզելով որ զանիկա խայտառակ ընէ, մտածեց որ ծածկաբար արձակէ զանիկա։ [20] Եւ երբ անիկա այս բանը կը մտածէր, ահա Տէրոջը հրեշտակը երազի մէջ երեւցաւ անոր ու ըսաւ. «Յո՛վսէփ, Դաւիթի որդի, մի՛ վախնար Մարիամը իբր կին առնելէ, վասն զի անոր ներսիդին ծնածը Սուրբ Հոգիէն է։ [21] Ան որդի մը պիտի ծնանի, անոր անունը Յիսուս պիտի դնես, քանզի անիկա իր ժողովուրդը իրենց մեղքերէն պիտի փրկէ»։ [22] Այս ամէնը եղաւ, որպէս զի կատարուի Տէրոջմէն ըսուածը մարգարէին միջոցով, որ կ’ըսէ. [23] «Ահա կոյսը պիտի յղանայ ու որդի պիտի ծնանի, անոր անունը Էմմանուէլ պիտի կոչեն, որ կը թարգմանուի Աստուած մեզի հետ»։ Ղուկասը 2:7-21[7] Իր անդրանիկ որդին ծնաւ ու խանձարուրով փաթթեց եւ զանիկա մսուրին մէջ պառկեցուց, վասն զի իջեւանին մէջ իրենց տեղ չկար։ [8] Այն տեղը հովիւներ կային դաշտին մէջ կեցած, որոնք իրենց հօտերուն գիշերուան պահպանութիւնը կ’ընէին։ [9] Ահա Տէրոջը հրեշտակը անոնց վրայ իջաւ ու Տէրոջը փառքը անոնց բոլորտիքը ծագեցաւ ու խիստ շատ վախցան։ [10] Բայց հրեշտակը ըսաւ անոնց. «Մի՛ վախնաք, վասն զի ահա ես ձեզի մեծ ուրախութեան աւետիս մը կու տամ, որ բոլոր ժողովուրդին պիտի ըլլայ։ [11] Վասն զի այսօր Փրկիչ մը ծնաւ Դաւիթին քաղաքին մէջ, որ Օծեալ Տէր է։ [12] Եւ այս ձեզի նշան մը ըլլայ՝ մանուկ մը պիտի գտնէք խանձարուրով փաթթուած ու մսուրի մէջ պառկած»։ [13] Իսկոյն այն հրեշտակին հետ երկնային զօրքերու բազմութիւն մը եղաւ, որոնք Աստուած կ’օրհնէին ու կ’ըսէին. [14] « Երկնքի բարձրութեան մէջ Աստուծոյ փառք, երկրի վրայ խաղաղութիւն, մարդոց մէջ հաճութիւն»։ [15] Երբ հրեշտակները անոնցմէ երկինք վերցուեցան, հովիւները իրարու ըսին. «Եկէք մինչեւ Բեթլեհէմ երթանք ու տեսնենք թէ ի՞նչ է այս եղած բանը, որ Տէրը մեզի ցուցուց»։ [16] Գացին արտորալով եւ գտան Մարիամը ու Յովսէփը եւ մսուրին մէջ պառկած մանուկը։ [17] Երբ տեսան, իմացուցին այն խօսքերը որ այս մանուկին համար իրենց ըսուեցաւ։ [18] Ամէնքը որ կը լսէին, կը զարմանային այն բաներուն վրայ, որոնք հովիւները իրենց կ’ըսէին։ [19] Բայց Մարիամ այս ամէն բաները կը պահէր ու իր սրտին մէջ կը մտածէր։ [20] Հովիւները դարձան, փառաւորեցին ու օրհնեցին Աստուած այն ամէն բաներուն համար, որոնք լսեցին ու տեսան, ինչպէս իրենց ըսուած էր։ [21] Երբ ութ օրերը լման եղան մանուկը տարին թլփատելու։ Անոր անունը Յիսուս դրուեցաւ, որ հրեշտակէն կոչուած էր՝ դեռ ինք մօրը որովայնին մէջ չյղացած։ Մատթեոս 2:1-12[1] Երբ Յիսուս ծնաւ Հրէաստանի Բեթլէհէմին մէջ Հերովդէս թագաւորին օրերը, ահա արեւելքէն մոգեր եկան Երուսաղէմ, [2] Ու ըսին. «Ո՞ւր տեղ է ան՝ որ Հրեաներուն թագաւոր ծնաւ. վասն զի մենք արեւելքի մէջ անոր աստղը տեսանք ու եկանք անոր երկրպագութիւն ընելու»։ [3] Երբ Հերովդէս թագաւորը լսեց, խռովեցաւ եւ բոլոր Երուսաղէմ իրեն հետ։ [4] Ապա ժողվելով բոլոր քահանայապետները ու ժողովուրդին դպիրները, հարցուց անոնց թէ՝ Քրիստոսը ո՞ւր պիտի ծնանի։ [5] Անոնք ալ իրեն ըսին. «Հրէաստանի Բեթլէհէմին մէջ։ Վասն զի այսպէս գրուած է մարգարէին ձեռքով. [6] ‘Դուն, Բե՛թլէհէմ, Յուդայի երկիր, Յուդայի իշխաններուն մէջ բնաւ պզտիկ մը չես. վասն զի քեզմէ իշխան մը պիտի ելլէ որ իմ Իսրայէլ ժողովուրդս պիտի հովուէ’»։ [7] Այն ատեն Հերովդէս ծածկաբար մոգերը կանչեց ու ստուգեց անոնցմէ աստղին երեւցած ատենը։ [8] Զանոնք Բեթլէհէմ ղրկելով՝ ըսաւ. «Գացէք ստոյգը իմացէք այն մանուկին վրայով ու երբ գտնէք, ինծի իմացուցէք, որպէս զի ես ալ երթամ, անոր երկրպագութիւն ընեմ»։ [9] Երբ անոնք թագաւորէն այս բանը լսեցին, գացին. եւ ահա այն աստղը որ արեւելքի մէջ տեսեր էին, անոնց առջեւէն գնաց, կեցաւ մանուկին եղած տեղին վրայ։ [10] Երբ տեսան աստղը, շատ ուրախացան։ [11] Տունը մտնելով՝ տեսան մանուկը իր մօրը Մարիամին հետ ու ինկան երկրպագութիւն ըրին անոր եւ իրենց գանձերը բանալով ընծաներ տուին անոր՝ ոսկի ու կնդրուկ եւ զմուռս։ [12] Ու երազի մէջ հրաման առնելով, որ նորէն Հերովդէսին չդառնան, ուրիշ ճամբով գացին իրենց երկիրը։ Գաղատացիներ 4:4Բայց երբ ժամանակը լեցուեցաւ, Աստուած իր Որդին ղրկեց, որ կնոջմէ եղաւ ու օրէնքի տակ մտաւ.Ղուկասը 2:1-4[1] Այն օրերը Օգոստոս կայսրէն հրաման ելաւ որ բոլոր աշխարհ գրուի։ [2] (Այս առաջին աշխարհագիրը եղաւ Կիւրենոսի Սիւրիոյ վրայ կուսակալութիւն ըրած ատենը)։ [3] Ամէնքը կ’երթային աշխարհագիրը մտնելու՝ ամէն մէկը իր քաղաքին մէջ։ [4] Յովսէփ ալ Գալիլիայէն, Նազարէթ քաղաքէն, ելաւ դէպի Հրէաստան, Դաւիթին քաղաքը, որ Բեթլեհէմ կը կոչուի, (ինք Դաւիթին տունէն ու ազգատոհմէն ըլլալուն համար), Հայտնություն 12:1-5[1] Երկնքի մէջ մեծ նշան մը երեւցաւ։ Կին մը արեւը հագած էր ու լուսինը ձգած իր ոտքերուն տակ եւ իր գլխուն վրայ տասներկու աստղէ պսակ մը։ [2] Ան յղի էր ու երկունքի մէջ ըլլալով ծնանելու համար շատ նեղութիւն քաշելով՝ կը պոռար։ [3] Երկնքի մէջ ուրիշ նշան մը երեւցաւ եւ ահա մեծ շառագոյն վիշապ մը, որ եօթը գլուխ ու տասը եղջիւր ունէր եւ իր գլուխներուն վրայ եօթը թագ։ [4] Անոր պոչը երկնքի աստղերուն երրորդ մասը կը քաշէր ու զանոնք երկրի վրայ ձգեց եւ վիշապը կեցաւ այն կնոջ առջեւ, որ ծնանելու վրայ էր, որպէս զի երբ ծնանի, անոր զաւակը կլլէ։ [5] Կինը արու զաւակ մը ծնաւ, որ երկաթէ գաւազանով պիտի հովուէր բոլոր ազգերը։ Անոր զաւակը յափշտակուեցաւ Աստուծոյ քով ու անոր աթոռին քով։ Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981