Աստվածաշնչի համարները թեմայի շուրջԹեմաներ Աստված Օրհնություն Արի այնպես, ինչպես դու ես Պատվիրաններ Հայհոյել Ֆինանսական օրհնություն Ազատ կամք Աստծո շնորհը Աստծո սերը Աստծո կամքը Աստծո (ժամանակը) Ես քեզ երբեք չեմ լքի Հրաշքներ Անուններ Աստծո Առաջարկներ Աստծուն Պլանները Փրկվելով մեղքից Երրորդություն Ժամանակը Անվերապահ սերը Վիրուսներ / հիվանդություններ Ով է Աստված Լավ բնավորություն Ընդունում Ձեռնպահ Պատասխանատվություն Համարձակություն Հոգատար Մաքրություն Պարտավորություն Վստահություն Բովանդակություն Քաջություն / Քաջ Կարեկցանք Կարգապահություն Հավատք Երախտապարտ Հյուրընկալություն Խոնարհ / խոնարհություն Ազնիվ Պատիվ Ամբողջականություն Բարություն Սեր Համեստություն Ողորմություն Համբերություն Սրբացում Ինքնատիրապետում Վստահություն Վատ բնավորություն Զայրույթ Դավաճանություն Կռվարարություն Դառնություն Բողոքում է Կոնֆլիկտ Վախը Անխելք Կեղծավոր Խանդ Դատական Ծույլ Հպարտություն Վրեժխնդրություն / վրեժխնդրություն Ունայնություն Բռնություն Մեղքերը Աբորտ Կախվածություն Շնություն Առաքելություն Հայհոյում է Ամուսնալուծություն Նախանձ Պոռնկություն Գլյուտոն Բամբասանք Ագահություն Ատելություն Ցանկություն Ստում է Վարսավիրություն Հետաձգում Գողություն Կյանք Ծերացում Կենդանիներ Որդեգրումը Ծննդյան օր Գեղեցկուհի Մենակ լինելը Ժամադրություն մարդիկ Մահ Դեպրեսիա Հիասթափություն Խորաթափանցություն Զորավարժություններ Էթիկա Ծոմ պահելը Գտեք սեր Կենտրոնանալ Ընտանիք Սնունդ Մեղավոր Առողջություն Երջանկություն Դժոխք Անպտղություն Աշխատանքի կորուստ Կորուստ Հոգեկան հիվանդություն Երաժշտություն Ամուսնություն Աստծուն նախ դնելով Ավ Ծնողություն Պայքար Սեռը Փորձություններ Գայթակղություն Համարներ տղամարդկանց համար Համարներ կանանց համար Պատերազմ Հարստություն Այրիներ Եկեղեցի Եկեղեցի այցելելը Ծնունդ Հիսուսի Եկեղեցու հետապնդում Սարկավագներ Սուտ ուսուցիչներ Գնալով դեպի երկինք Սուրբ Հոգին Մեսիան Աստվածաշնչում Հովիվներ Փառաբանելով Աստծուն Առակներ Հիսուսից Պենտեկոստե Խոսելով լեզուներով Տասանորդ Երկրպագել Կանանց դերը Առեղծվածներ Այլմոլորակայիններ Քաղցկեղ Ճակատագիր Դինոզավրեր Դրակոններ Երազներ Հարթ կամ կլոր երկիր Հսկաները Աստվածաշնչում Վերջին օրերի ապագա Միաեղջյուրներ Հրեշտակներ և Դեմոններ Հրեշտակապետեր Հրեշտակներ Բելզեբուբ Դևեր Խնամակալ հրեշտակներ Լուցիֆեր Կախարդ / Magic Մաթեմատիկական նշաններ Թիվ 3 Թիվ 5 Թիվ 7 Թիվ 8 Թիվ 10 Լրացուցիչ Ալկոհոլ Առատություն Պղծություն Կոտրված սիրտ Մարդակերություն Մահապատիժ Թմրանյութեր Չար Զգացմունքներ Հելոուին Օգնել աղքատներին Վիժում Ոստիկանություն Պիրսինգ / Ականջօղեր Բազմակնություն Վերածնունդ Տխրություն Գիտություն Ինքնապաշտպանություն Ստրկություն Ինքնասպանություն Տաղանդ Դաջվածքներ Աշխատանք Եկեղեցի: [Խոսելով լեզուներով] 1 Կորնթացիներ 1:5Որ դուք անով ամէն բանի մէջ հարստացաք ամէն խօսքով ու ամէն գիտութիւնովԳործեր 2:4Եւ ամէնքն ալ Սուրբ Հոգիով լեցուեցան ու սկսան ուրիշ լեզուներով խօսիլ, ինչպէս Հոգին իրենց խօսիլ կու տար։Գործեր 19:6Պօղոս, երբ անոնց վրայ ձեռք դրաւ, Սուրբ Հոգին անոնց վրայ եկաւ եւ լեզուներ կը խօսէին ու կը մարգարէանային։Գաղատացիներ 5:22Բայց Հոգիին պտուղը այս է. սէր, խնդութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն,նշագծել 16:17Անոնք որ կը հաւատան, այս նշանները անոնց հետ պիտի երթան. Իմ անունովս դեւեր պիտի հանեն, նոր լեզուներ պիտի խօսին.1 Կորնթացիներ 14:2Վասն զի ան որ օտար լեզուով կը խօսի, ո՛չ թէ մարդոց կը խօսի, հապա Աստուծոյ. վասն զի մէկը չկայ որ իմանայ, բայց անիկա հոգիով խորհուրդները կը յայտնէ։1 Կորնթացիներ 14:23Արդ՝ եթէ բոլոր եկեղեցին մէկտեղ գայ ու ամէնքն ալ օտար լեզուներով խօսելու ըլլան եւ հոն մտնեն տգէտներ կամ անհաւատներ, պիտի չըսե՞ն թէ դուք խենդեցեր էք։1 Կորնթացիներ 14:27-28[27] Եթէ մէկը օտար լեզու կը խօսի, կամ երկու հոգի, կամ՝ երեք հոգի ըլլան, այն ատեն մէկիկ մէկիկ թող խօսին ու մէկը թող թարգմանէ։ [28] Բայց եթէ թարգմանող չըլլայ, եկեղեցիին մէջ լուռ թող կենան եւ Աստուծոյ հետ խօսին։ 1 Կորնթացիներ 12:8-11[8] Մէկուն՝ Հոգիով իմաստութեան խօսք տրուած է, ուրիշին՝ գիտութեան խօսք, նոյն Հոգիին տուած չափովը. [9] Միւսին՝ հաւատք՝ նոյն Հոգիով. ուրիշին՝ բժշկութեան պարգեւներ՝ նոյն Հոգիով. [10] Ուրիշին՝ հրաշագործութիւններ, ուրիշին՝ մարգարէութիւն, ուրիշին՝ հոգիներու ընտրութիւն, ուրիշին՝ զանազան լեզուներ, ուրիշին՝ լեզուներու թարգմանութիւն։ [11] Այս ամէնը միեւնոյն Հոգին կը նորգործէ եւ ամէն մէկուն զատ զատ կը բաժնէ՝ ինչպէս ուզէ։ 1 Կորնթացիներ 13:1-13[1] Եթէ մարդոց ու հրեշտակներուն լեզուները խօսիմ եւ սէր չունենամ, ես ձայն տուող պղինձի պէս եղայ, կամ հնչող ծնծղաներու պէս ։ [2] Եւ եթէ մարգարէութիւն ունենամ ու հասկնամ ամէն խորհուրդները ու ամէն գիտութիւնը եւ եթէ ունենամ ամէն հաւատքը մինչեւ լեռները տեղափոխելու ու սէր չունենամ, ոչինչ եմ։ [3] Եւ եթէ իմ բոլոր ստացուածքս աղքատներուն կերցնեմ ու իմ մարմինս այրուելու տամ եւ սէր չունենամ, օգուտ մը չեմ ունենար։ [4] Սէրը երկայնամիտ է, քաղցր է. սէրը չի նախանձիր, սէրը չի գոռոզանար, չի հպարտանար, [5] Անվայել վարմունք չունենար, իրենը չի փնտռեր, բարկութեան չի գրգռուիր, չարութիւն չի խորհիր, [6] Անիրաւութեան վրայ չի խնդար. հապա ճշմարտութեան խնդակից կ’ըլլայ։ [7] Ամէն բանի կը զիջանի, ամէն բանի կը հաւատայ, ամէն բանի կը յուսայ, ամէն բանի կը համբերէ։ [8] Սէրը բնա՛ւ չիյնար. բայց եթէ մարգարէութիւններ ըլլան՝ պիտի խափանին, եթէ լեզուներ՝ պիտի դադարին, եթէ գիտութիւն՝ պիտի խափանուի։ [9] Վասն զի շատէն քիչը գիտենք ու շատէն քիչը կը մարգարէանանք. [10] Բայց երբ կատարեալը գայ, այն ատեն շատէն քիչը պիտի խափանուի։ [11] Երբ տղայ էի, տղայի պէս կը խօսէի, տղայի պէս կը խորհէի, տղայի պէս համարում ունէի. բայց երբ այր եղայ, տղայութեան բաները մէկդի ձգեցի։ [12] Քանզի հիմա մենք որպէս թէ հայելիի մէջ կը տեսնենք անյայտ կերպով, բայց այն ատեն երես առ երես։ Հիմա շատէն քիչ մը տեղեակ եմ, բայց այն ատեն այնպէս պիտի ճանչնամ՝ ինչպէս ճանչցուեցայ։ [13] Ուստի հիմա կը մնայ՝ հաւատք, յոյս, սէր։ Այս երեքը ու ասոնց մեծագոյնը սէրն է։ 1 Կորնթացիներ 14:1-40[1] Սիրոյ ետեւէն գացէ՛ք ու հոգեւոր պարգեւ ներուն նախանձախնդիր եղէ՛ք, մանաւանդ մարգարէութիւն ընելու։ [2] Վասն զի ան որ օտար լեզուով կը խօսի, ո՛չ թէ մարդոց կը խօսի, հապա Աստուծոյ. վասն զի մէկը չկայ որ իմանայ, բայց անիկա հոգիով խորհուրդները կը յայտնէ։ [3] Սակայն ան որ կը մարգարէանայ, մարդոց կը խօսի՝ շինութիւն ու յորդորանք եւ մխիթարութիւն տալու ։ [4] Ան որ օտար լեզուով կը խօսի՝ իր անձին շինութիւն կ’ընէ ու ան որ կը մարգարէանայ՝ եկեղեցիին շինութիւն կ’ընէ։ [5] Կ’ուզեմ որ դուք ամէնքդ լեզուներ խօսիք, բայց մանաւա՛նդ մարգարէութիւն ընէք, վասն զի աւելի աղէկ է ան՝ որ կը մարգարէանայ, քան թէ ան՝ որ լեզուներ կը խօսի. բայց պէտք է թարգմանէ, որպէս զի եկեղեցին օգտուի։ [6] Հիմա, եղբայրնե՛ր, եթէ ես ձեզի գամ լեզուներ խօսելով, ի՞նչ օգուտ պիտի ունենամ ձեզի՝ եթէ չխօսիմ ձեզի կա՛մ յայտնութիւնով, կա՛մ գիտութիւնով, կա՛մ մարգարէութիւնով, կա՛մ վարդապետութիւնով։ [7] Ձայն տուող անկենդան գործիքներն անգամ, թէ՛ սրինգ եւ թէ՛ քնար, եթէ ձայներու զանազանութիւն չունենան, ի՞նչպէս պիտի ճանչցուի սրինգով կամ քնարով հնչուածը։ [8] Վասն զի եթէ փողն ալ անորոշ ձայն հանէ, ո՞վ պիտի պատրաստուի պատերազմի։ [9] Նոյնպէս դուք ալ եթէ լեզուով բացայայտ խօսք չխօսիք, խօսուածը ի՞նչպէս պիտի հասկցուի. վասն զի օդին խօսողներ պիտի ըլլաք։ [10] Ահա աշխարհի մէջ շատ տեսակ ձայներ կան, որոնցմէ ոեւէ մէկը առանց նշանակութեան չէ։ [11] Ուստի եթէ այն ձայնին իմաստը չգիտնամ, ես խօսողին օտարական մը պիտի ըլլամ, խօսողն ալ ինծի օտարական մը պիտի ըլլայ։ [12] Նոյնպէս դուք ալ, որովհետեւ հոգեւոր պարգեւ ներու նախանձախնդիր էք, եկեղեցիին շինութեանը համար խնդրեցէք որ աւելնաք նոյն պարգեւներովը ։ [13] Անոր համար ան որ օտար լեզուով կը խօսի, աղօթք թող ընէ որ թարգմանէ ալ ։ [14] Քանզի եթէ ես աղօթք ընեմ օտար լեզուով, իմ հոգիս աղօթք կ’ընէ, բայց միտքս անպտուղ է։ [15] Ուրեմն ի՞նչ ընելու եմ։ Աղօթք ընեմ հոգիով, աղօթք ընեմ մտառութեամբ ալ. սաղմոս երգեմ հոգիով, սաղմոս երգեմ մտառութեամբ ալ։ [16] Եթէ դուն հոգիով օրհնութիւն ընես, անիկա որ տգէտի պէս կայներ է, ի՞նչպէս «Ամէն» պիտի ըսէ քու գոհութիւն տալու ատենդ, վասն զի ան քու ըսածդ չի հասկնար։ [17] Թէպէտ դուն աղէկ գոհութիւն կ’ընես, բայց միւսը չօգտուիր։ [18] Աստուծմէ կը գոհանամ որ բոլորէդ աւելի լեզուներով կը խօսիմ, [19] Բայց եկեղեցիին մէջ կ’ուզեմ հինգ խօսք մտառութեամբ խօսիլ, որպէս զի ուրիշներուն ալ սորվեցնեմ, քան թէ բիւրաւոր խօսքեր՝ օտար լեզուով։ [20] Եղբայրնե՛ր, մտքով տղայ մի՛ ըլլաք, հապա չարութիւն գիտնալու կողմէ տղայ եղէք ու մտքով՝ չափահաս։ [21] Օրէնքին մէջ գրուած է թէ՝ ‘Օտար լեզուներով ու օտար շրթունքներով այդ ժողովուրդին հետ պիտի խօսիմ, սակայն եւ այնպէս ինծի մտիկ պիտի չընեն’, կ’ըսէ Տէրը։ [22] Ուրեմն լեզուները նշանի համար են ո՛չ թէ հաւատացեալներուն, հապա անհաւատներուն, բայց մարգարէութիւնը՝ ո՛չ թէ անհաւատներուն, հապա՝ հաւատացեալներուն։ [23] Արդ՝ եթէ բոլոր եկեղեցին մէկտեղ գայ ու ամէնքն ալ օտար լեզուներով խօսելու ըլլան եւ հոն մտնեն տգէտներ կամ անհաւատներ, պիտի չըսե՞ն թէ դուք խենդեցեր էք։ [24] Իսկ եթէ բոլորն ալ մարգարէանան ու հոն անհաւատ մը կամ տգէտ մը մտնէ, ամենէն ալ կը յանդիմանուի, ամենէն ալ կը դատուի [25] Ու անոր սրտին ծածուկ բաները կը յայտնուին եւ երեսի վրայ ինկած՝ Աստուծոյ երկրպագութիւն պիտի ընէ ու խոստովանի թէ իրաւցընէ Աստուած ձեր մէջ է։ [26] Ուրեմն, եղբա՛յրներ, երբ մէկտեղ կը հաւաքուիք, ձեզմէ ամէն մէկը սաղմոս ունի, վարդապետութիւն ունի, լեզու ունի, յայտնութիւն ունի, թարգմանութիւն ունի. ամէնքն ալ շինութեան համար թող ըլլան։ [27] Եթէ մէկը օտար լեզու կը խօսի, կամ երկու հոգի, կամ՝ երեք հոգի ըլլան, այն ատեն մէկիկ մէկիկ թող խօսին ու մէկը թող թարգմանէ։ [28] Բայց եթէ թարգմանող չըլլայ, եկեղեցիին մէջ լուռ թող կենան եւ Աստուծոյ հետ խօսին։ [29] Իսկ եթէ մարգարէները երկու կամ երեք հոգի ըլլան, մէկիկ մէկիկ թող խօսին ու միւսները քննեն։ [30] Իսկ եթէ նստողներէն ուրիշ մէկուն ալ բան մը յայտնուելու ըլլայ, առաջինը թող լռէ։ [31] Վասն զի ամէնքդ ալ կրնաք մէկիկ մէկիկ մարգարէանալ, որպէս զի ամէնքն ալ սորվին ու ամէնքն ալ մխիթարուին։ [32] Եւ մարգարէներուն հոգիները մարգարէներուն հսկողութեան տակ ըլլան։ [33] Վասն զի Աստուած խռովութեան Աստուած չէ, հապա խաղաղութեան, ինչպէս սուրբերուն բոլոր եկեղեցիներուն մէջ։ [34] Ձեր կիները եկեղեցիներուն մէջ թող լուռ կենան, վասն զի անոնց հրաման չկայ խօսելու, հապա հնազանդ ըլլալու, ինչպէս օրէնքն ալ կ’ըսէ։ [35] Բայց եթէ բան սորվիլ կ’ուզեն, տունը իրենց այրերուն թող հարցնեն. քանզի կիներուն անվայել է եկեղեցիին մէջ խօսիլ։ [36] Միթէ Աստուծոյ խօսքը ձեզմէ՞ ելաւ կամ թէ միայն ձեզի՞ հասաւ։ [37] Եթէ մէկը կը կարծէ թէ ինք մարգարէ է, կամ հոգեւոր, թող հաստատ գիտնայ թէ ինչ որ ձեզի գրեցի՝ Տէրոջը պատուէրներն են. [38] Բայց եթէ մէկը տգէտ է՝ թող տգէտ ըլլայ։ [39] Ուստի, եղբա՛յրներ, մարգարէութիւն ընելու նախանձախնդիր եղէք ու լեզուներ խօսիլն ալ մի՛ արգիլէք։ [40] Միայն թէ ամէն բան վայելչութեամբ եւ կարգաւ թող ըլլայ։ Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981