Աստվածաշնչի համարները թեմայի շուրջԹեմաներ Աստված Օրհնություն Արի այնպես, ինչպես դու ես Պատվիրաններ Հայհոյել Ֆինանսական օրհնություն Ազատ կամք Աստծո շնորհը Աստծո սերը Աստծո կամքը Աստծո (ժամանակը) Ես քեզ երբեք չեմ լքի Հրաշքներ Անուններ Աստծո Առաջարկներ Աստծուն Պլանները Փրկվելով մեղքից Երրորդություն Ժամանակը Անվերապահ սերը Վիրուսներ / հիվանդություններ Ով է Աստված Լավ բնավորություն Ընդունում Ձեռնպահ Պատասխանատվություն Համարձակություն Հոգատար Մաքրություն Պարտավորություն Վստահություն Բովանդակություն Քաջություն / Քաջ Կարեկցանք Կարգապահություն Հավատք Երախտապարտ Հյուրընկալություն Խոնարհ / խոնարհություն Ազնիվ Պատիվ Ամբողջականություն Բարություն Սեր Համեստություն Ողորմություն Համբերություն Սրբացում Ինքնատիրապետում Վստահություն Վատ բնավորություն Զայրույթ Դավաճանություն Կռվարարություն Դառնություն Բողոքում է Կոնֆլիկտ Վախը Անխելք Կեղծավոր Խանդ Դատական Ծույլ Հպարտություն Վրեժխնդրություն / վրեժխնդրություն Ունայնություն Բռնություն Մեղքերը Աբորտ Կախվածություն Շնություն Առաքելություն Հայհոյում է Ամուսնալուծություն Նախանձ Պոռնկություն Գլյուտոն Բամբասանք Ագահություն Ատելություն Ցանկություն Ստում է Վարսավիրություն Հետաձգում Գողություն Կյանք Ծերացում Կենդանիներ Որդեգրումը Ծննդյան օր Գեղեցկուհի Մենակ լինելը Ժամադրություն մարդիկ Մահ Դեպրեսիա Հիասթափություն Խորաթափանցություն Զորավարժություններ Էթիկա Ծոմ պահելը Գտեք սեր Կենտրոնանալ Ընտանիք Սնունդ Մեղավոր Առողջություն Երջանկություն Դժոխք Անպտղություն Աշխատանքի կորուստ Կորուստ Հոգեկան հիվանդություն Երաժշտություն Ամուսնություն Աստծուն նախ դնելով Ավ Ծնողություն Պայքար Սեռը Փորձություններ Գայթակղություն Համարներ տղամարդկանց համար Համարներ կանանց համար Պատերազմ Հարստություն Այրիներ Եկեղեցի Եկեղեցի այցելելը Ծնունդ Հիսուսի Եկեղեցու հետապնդում Սարկավագներ Սուտ ուսուցիչներ Գնալով դեպի երկինք Սուրբ Հոգին Մեսիան Աստվածաշնչում Հովիվներ Փառաբանելով Աստծուն Առակներ Հիսուսից Պենտեկոստե Խոսելով լեզուներով Տասանորդ Երկրպագել Կանանց դերը Առեղծվածներ Այլմոլորակայիններ Քաղցկեղ Ճակատագիր Դինոզավրեր Դրակոններ Երազներ Հարթ կամ կլոր երկիր Հսկաները Աստվածաշնչում Վերջին օրերի ապագա Միաեղջյուրներ Հրեշտակներ և Դեմոններ Հրեշտակապետեր Հրեշտակներ Բելզեբուբ Դևեր Խնամակալ հրեշտակներ Լուցիֆեր Կախարդ / Magic Մաթեմատիկական նշաններ Թիվ 3 Թիվ 5 Թիվ 7 Թիվ 8 Թիվ 10 Լրացուցիչ Ալկոհոլ Առատություն Պղծություն Կոտրված սիրտ Մարդակերություն Մահապատիժ Թմրանյութեր Չար Զգացմունքներ Հելոուին Օգնել աղքատներին Վիժում Ոստիկանություն Պիրսինգ / Ականջօղեր Բազմակնություն Վերածնունդ Տխրություն Գիտություն Ինքնապաշտպանություն Ստրկություն Ինքնասպանություն Տաղանդ Դաջվածքներ Աշխատանք Առեղծվածներ: [Հսկաները Աստվածաշնչում] Օրենք 1:28Ո՞ւր պիտի ելլենք. մեր եղբայրները մեր սրտերը թուլցուցին, որովհետեւ ըսին. ‘Այն ազգը մեզմէ մեծ ու բարձրահասակ է, քաղաքները մեծ ու մինչեւ երկինք պարսպապատ են ու հոն նաեւ Ենակին որդիները տեսանք’։Օրենք 3:11Քանզի հսկաներէն միայն Բասանի Ովգ թագաւորը մնացեր էր։ Անոր երկաթէ մահիճը Ամմոնի որդիներուն Ռաբբային մէջ կեցած է ։ Երկայնութիւնը ինը կանգուն էր ու լայնութիւնը չորս կանգուն էր՝ սովորական կանգունով։Ծննդոց 6:4Այն օրերը երկրի մէջ հսկաներ կային։ Անկէ ետքն ալ երբ Աստուծոյ որդիները մարդոց աղջիկներուն կը մտնէին, որոնք անոնց զաւակներ կը ծնանէին, ասոնք հինէն ի վեր զօրաւոր ու անուանի մարդիկ էին։Եսայիա 40:22Ի՛նքն է երկրի շրջանակին վրայ նստողը Ու անոր բնակիչները մարախներու պէս են։ Ի՛նքն է երկինքը վարագոյրի պէս տարածողը Ու նստելու համար զանիկա վրանի պէս կանգնեցնողը։Ջեյմս 2:24Կը տեսնէ՞ք թէ մարդ գործերով կ’արդարանայ, ո՛չ թէ՝ միայն հաւատքով։Հեսու 11:21Եւ այն ատեն Յեսու գնաց ու լեռներէն, Քեբրոնէն, Դաբիրէն, Անաբէն ու Յուդայի բոլոր լեռներէն եւ Իսրայէլի բոլոր լեռներէն Ենակիմները կոտորեց. Յեսու զանոնք իրենց քաղաքներով մէկտեղ կորսնցուց։Հուդա 1:6Եւ այն հրեշտակները, որոնք իրենց իշխանութիւնը չպահեցին, հապա իրենց բնակութիւնը ձգեցին, մշտնջենաւոր կապերով խաւարի մէջ պահեց մեծ օրուան դատաստանին համար։Թվերը 13:23-33[23] Հարաւային կողմէն ելան ու դէպի Քեբրոն եկան, ուր կը բնակէին Ենակի որդիները՝ Աքիման, Սէսի եւ Թոլմի։ (Քեբրոն Եգիպտոսի Տայանիս քաղաք էն եօթը տարի առաջ շինուած էր։) [24] Եւ մինչեւ Եսքողի ձորը եկան ու անկէ խաղողի ողկոյզ մը կտրեցին ուռովը մէկտեղ եւ երկու հոգի ձողով վերցուցին զանիկա։ Նուռերէն ու թուզերէն ալ տարին ։ [25] Իսրայէլի որդիներուն անկէ կտրած ողկոյզին համար այն տեղին անունը Եսքողի ձոր դրուեցաւ։ [26] Քառասուն օր յետոյ այն երկիրը լրտեսելէն դարձան [27] Եւ գալով հասան Մովսէսին ու Ահարոնին եւ Իսրայէլի որդիներուն բոլոր ժողովուրդին, Փառանի անապատը՝ Կադէս եւ բոլոր ժողովուրդին լուր բերին եւ երկրին պտուղը ցուցուցին անոնց։ [28] Պատմեցին Մովսէսին ու ըսին. «Գացինք այն երկիրը, ուր ղրկեցիր. իրաւցընէ կաթ ու մեղր կը բղխի հոն։ Ահա անոր պտուղը։ [29] Բայց այն երկրին մէջ բնակող ժողովուրդը զօրաւոր է եւ քաղաքները պարսպապատ ու խիստ մեծ են. նաեւ հոն Ենակի որդիները տեսանք։ [30] Ամաղեկացիները այն երկրին հարաւային կողմը կը բնակին ու Քետացիները եւ Յեբուսացիներն ու Ամօրհացիները լեռները կը բնակին եւ Քանանացիները ծովուն քով ու Յորդանանի եզերքը կը բնակին»։ [31] Եւ Քաղէբ ժողովուրդը Մովսէսին առջեւ լռեցուց ու ըսաւ. «Աղէ՜կ, ելլե՛նք ու ժառանգենք զայն. քանզի մենք անշուշտ կրնանք անոր տիրել»։ [32] Եւ անոր հետ գացող մարդիկը ըսին. «Մենք այն ժողովուրդին վրայ ելլելու կարող չենք, վասն զի անոնք մեզմէ զօրաւոր են»։ [33] Եւ իրենց լրտեսած երկրին համար գէշ լուր բերին Իսրայէլի որդիներուն՝ ըսելով. «Այն երկիրը, որուն մէջէն անցանք լրտեսելու համար, իր բնակիչները ուտող երկիր մըն է եւ անոր մէջի ժողովուրդը, որ մենք տեսանք, յաղթահասակ մարդիկ են Սաղմոսներ 3:6Ես պիտի չվախնամ բիւրաւոր ժողովուրդներէն, Որոնք իմ չորս կողմս պատեցին։Հայտնություն 17:8Այն գազանը որ տեսար, կար ու չկայ, բայց անդունդէն ելլելու ու կորուստին երթալու վրայ է ու երկրի վրայ բնակողները, որոնց անունները աշխարհին սկիզբէն ի վեր կենաց գրքին մէջ գրուած չեն, պիտի զարմանան, երբ տեսնեն այն գազանը որ կար ու չկայ, թէեւ կայ՝ ՝։հռոմեական 6:23Քանզի մեղքին վարձքը մահ է, բայց Աստուծոյ ձրի պարգեւը յաւիտենական կեանք՝ մեր Տէրոջը Յիսուս Քրիստոսին ձեռքով։Ամոս 2:9-10[9] «Ես անոնց առջեւէն Ամօրհացին բնաջինջ ըրի, Որուն բարձրութիւնը եղեւիններու բարձրութեանը պէս էր, Անիկա կաղնիներու պէս ամուր էր։ Վերէն անոր պտուղը Եւ վարէն անոր արմատները բնաջինջ ըրի։ [10] Ես ձեզ Եգիպտոսէն հանեցի, Ձեզ քառասուն տարի անապատին մէջ պտըտցուցի, Որպէս զի Ամօրհացիին երկիրը ժառանգէք։ Օրենք 2:10-21[10] (Այն տեղը առաջ Էմիմները կը բնակէին, որոնք մեծ ու շատուոր ու Ենակիմներուն պէս երկայնահասակ ազգ մըն էին. [11] Անոնք ալ Ենակիմներուն պէս հսկաներ կը սեպուէին ու Մովաբացիները զանոնք Էմիմ կը կոչէին։ [12] Սէիրի մէջ առաջ Քոռեցիները կը բնակէին, բայց Եսաւի որդիները զանոնք վռնտելով ու իրենց առջեւէն զանոնք ջարդելով՝ անոնց տեղը բնակեցան, ինչպէս Իսրայէլացիները ըրին իրենց ժառանգութեանը երկրին, որ Տէրը անոնց տուաւ։) [13] ‘Հիմա ելէ՛ք Զարեդ ձորէն անցէք’ Ու մենք Զարեդ ձորէն անցանք։ [14] Մեր պտըտած օրերը, Կադէս-Բառնեայէն ելլելէն մինչեւ Զարեդ ձորէն անցնիլը, երեսունըութը տարի եղաւ. մինչեւ որ բանակին մէջէն պատերազմող մարդոց ամբողջ սերունդը հատաւ, ինչպէս Տէրը անոնց երդում ըրեր էր։ [15] Եւ զանոնք բանակին մէջէն բնաջինջ ընելու համար՝ Տէրոջը ձեռքն ալ անոնց վրայ էր, մինչեւ որ անոնք հատան։ [16] Երբ բոլոր պատերազմող մարդիկը ժողովուրդին մէջէն հատան, [17] Տէրը ինծի խօսեցաւ՝ ըսելով. [18] ‘Դուն այսօր Մովաբի սահմանը եղած Արէն անցիր [19] Ու Ամմոնի որդիներուն սահմանին մօտեցիր։ Անոնց թշնամութիւն մի՛ ըներ եւ անոնց հետ մի՛ կռուիր. քանզի Ամմոնի որդիներուն երկրէն քեզի ժառանգութիւն պիտի չտամ, որովհետեւ զանիկա Ղովտին որդիներուն ժառանգութիւն տուի։ [20] (Այն ալ հսկաներու երկիր կը սեպուէր։ Առաջ այն տեղը հսկաներ կը բնակէին ու Ամմոնացիները զանոնք Զամզումիմ կը կոչէին. [21] Որոնք Ենակիմներուն պէս մեծ ու շատուոր եւ երկայնահասակ ազգ մըն էին, բայց Տէրը զանոնք բնաջինջ ըրաւ անոնց առջեւէն, որոնք վռնտեցին զանոնք եւ անոնց տեղը բնակեցան. Ծննդոց 6:1-4[1] Երբ մարդիկ երկրի վրայ շատնալ սկսան ու իրենց աղջիկներ ծնան, [2] Աստուծոյ որդիները մարդոց աղջիկներուն գեղեցիկ ըլլալը տեսնելով՝ իրենց ընտրածներէն իրենց կիներ առին։ [3] Եւ Տէրը ըսաւ. «Իմ հոգիս միշտ մարդու վրայ պիտի չմնայ. վասն զի անիկա մարմին է. բայց անոր օրերը հարիւր քսան տարի ըլլան»։ [4] Այն օրերը երկրի մէջ հսկաներ կային։ Անկէ ետքն ալ երբ Աստուծոյ որդիները մարդոց աղջիկներուն կը մտնէին, որոնք անոնց զաւակներ կը ծնանէին, ասոնք հինէն ի վեր զօրաւոր ու անուանի մարդիկ էին։ 1 քրոնիկները 20:4-8[4] Եւ ասկէ յետոյ Գազերի մէջ Փղշտացիներուն հետ պատերազմ եղաւ։ Այն ատեն Ովսացի Սովբաքը Ռափային որդիներէն եղող Սեփիան մեռցուց ու անոնք նուաճուեցան։ [5] Եւ նորէն Փղշտացիներուն հետ պատերազմ եղաւ ու Յայիրին որդին Ելէանան Գեթացի Գողիաթին եղբայրը Ղէեմը զարկաւ, որուն նիզակին բունը ոստայնանկներու գլանին պէս էր։ [6] Եւ նորէն Գէթի մէջ պատերազմ եղաւ։ Երկայնահասակ մարդ մը կար, որուն մատները վեց վեց ըլլալով՝ քսանըչորս մատ ունէր. անիկա ալ Ռափային որդիներէն էր։ [7] Անիկա Իսրայէլը նախատեց. բայց Դաւիթին եղբօրը Սամաային որդին Յովնաթանը զանիկա զարկաւ։ [8] Ասոնք Գէթի մէջ Ռափայէն ծներ էին եւ Դաւիթին ձեռքով ու անոր ծառաներուն ձեռքով ինկան։ 2 Սամուել 21:15-22[15] Փղշտացիները նորէն Իսրայէլի հետ պատերազմ ըրին։ Դաւիթ ու իր ծառաները իրեն հետ ելան ու Փղշտացիներուն հետ պատերազմ ըրին։ Դաւիթ ուժասպառ եղաւ։ [16] Յեսբիբենոբ, որ Ռափայի որդիներէն էր, երեք հարիւր սիկղ ծանրութեամբ պղնձէ նիզակ մը ունէր ու մէջքը նոր սուր մը կապեր էր, ուզեց որ Դաւիթը զարնէ։ [17] Բայց Շարուհեայի որդին Աբեսսան անոր օգնութեան հասաւ ու Փղշտացին զարկաւ ու մեռցուց։ Այն ատեն Դաւիթին մարդիկը անոր երդում ըրին ու ըսին. «Ասկէ ետքը դուն մեզի հետ պատերազմի մի՛ ելլեր, որպէս զի Իսրայէլի ճրագը չմարի»։ [18] Անկէ ետքը նորէն Փղշտացիներուն հետ պատերազմ եղաւ Գովբի մէջ։ Այն ատեն Ովսացի Սովբաք Ռափայի որդիներէն Սեփիան մեռցուց։ [19] Նորէն Փղշտացիներուն հետ պատերազմ եղաւ Գովբի մէջ ու Բեթլէհէմացի Արիովրգիմի որդին Ելէանան Գեթացի Գողիաթին եղբայրը զարկաւ, որուն նիզակին բունը ոստայնանկներու գլանին պէս էր։ [20] Նորէն Գէթի մէջ պատերազմ եղաւ։ Երկայնահասակ մարդ մը կար, որուն ձեռքերուն մատերը ու ոտքերուն մատերը վեց վեց հատ ըլլալով՝ քսանըչորս մատ ունէր։ Անիկա ալ Ռափայի որդիներէն էր։ [21] Անիկա Իսրայէլը նախատեց. բայց Դաւիթին եղբօրը Սամաայի որդին Յովնաթան զանիկա զարկաւ։ [22] Այս չորսը Գէթի մէջ Ռափայէն ծներ էին եւ Դաւիթին ձեռքով ու անոր ծառաներուն ձեռքով ինկան։ Armenian Western Bible 1853 Հայ Արեւմտահայերէն Աստուածաշունչ © Bible Society in Lebanon, 1981